Показаны сообщения с ярлыком Դիտարկումներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Դիտարկումներ. Показать все сообщения

вторник, 31 июля 2012 г.

Հայելու ձգողական ուժը

Նախ բարև՜, բարև՜, բարև՜
Շա՜տ երկար դադարից հետո շարունակում եմ դիտարկումների շարքը: Հարազատ դարձած բլոգին թվում է, թե անտարբերության եմ մտանել, սակայն հաճելի զբաղվածությունը թույլ է տալիս միայն գիշերները գրել :D Ինչ անեմ, սկսում են դասերը ու երևի թե ուրախ կյանքը այդտեղ կավարտվի.: Բայց ուրախ-զվարթ, նաև զբաղված վիճակները շատ  հաճելի են նախկինում, կամ ժամանակավորապես "սուսիկ-փուսիկ" Հասմիկի համար: Լավ, վերջ անցանք բուն թեմային =>
Հայելի? այո այո, հայելին մեր ընկերն է, մեր զբոսընկերն է, մեր "դեփռեշընի" աղբյուրը, մեր զրուցակիցը և այսպես շարունակ: Բայց հայելին միայն տանը չէ, պատի վրա սիրուն տեղադրած կամ պայուսակի մեջ մի տեղ գցած: Ավելի շատ հանդիպում ենք "հայելի" ասվածին դրսում՝ աշխատանքի, սովորելու վայր, գործով ինչ-որ տեղ շտապելու ժամանակ և հատկապես ուղղակի զբոսնելուց: Դրանք խանութների, բանկերի, կազմակերպությունների ազատ ապակիներն են, որոնք օրվա ընթացքում, "ձեռքի հետ"  դառնում են մարդկանց հայելիները:
Ինչու ձգողական?  Այն ձգում է ամեն անգամ, թեկուզ ամեն օր նույն խանութի մոտով անցնում ես, բայց ամեն օր պիտի գլուխդ շրջես ու..
Ու ուսումնասիրես քեզ. կողքից, հետո քայլելիս: Հետո կամաց-կամաց սկսում ես փորձեր անել, քեզ մոդելի տեղ ես դնում ու էտ պահին հիշում ես, որ դասից արդեն 5 րոպե ուշացել ես: Ի՞նչ հայելի, ի՞նչ մոդել, ի՞նչ խորհրդատու..վազելով դասի! :D
Ու երբ արդեն քեզ տեսար կողքից, փորձեցիր՝ հետևից, հաջորդ անգամ նույն տեղով անցնում ես ուրիշ ձև, ուրիշ քայլերով ու ուրիշ շարժուձևով: Դա աղջիկների հերթական երևակայելու ձևերից մեկն է: Տղաների մոտ նկատվում է, բայց աղջիկները էլի հաղթեցին :DD
Մեքենա վարող աղջիկներ հայելի վարելու ժամանակ այդտեղ ամենակարևոր բանը չէ, կարելի է առաջ նայել, դեպի լուսավոր ու անվտանգ ապագան:
Դե ինչ, թերևս այսքանը (չգիտեմ, որ հեռուստատեսային հաղորդման ժամանակ եմ լսել այս  արտահայտությունը: Հնարավորա բոլորի :D): Բայց մի բան էլ ասեմ, որ չմոռանամ: Ամառ մի քիչ դանդաղ քայլի, հայելիների վրա էլ շատ ժամանակ ծախսի, քանզի ուզում եմ դու չվերջանաս, հասկացար? Դե վերջ, ասելիքս ասեցի: Ու էլի գիշեր.. ^_^

понедельник, 21 мая 2012 г.

Բողոք!

 Եկեք դուք ինձ բացատրեք, թե ինչի են մարդիկ նույն բաները սիրում, նույն խոսքերը ասում, նույն մարդու համար սարեր շրջում?  Էլի մի բան. ինչի են մարդիկ փոքրերին սահմանափակում? Փոքր եմ, է հետո? Գիտեմ չի կարելի ուրիշների հետ համեմատվել, բայց շատ դեպքերում դուք ինքներդ եք սկսում մարդկանց որակել, արժանիքներ վերագրել` նույն համեմատության սկզբունքով:
Դեռահասներ, դժվար տարիք, վատ շրջապատ.. և այդպես շարունակ. դրանք իմ մասին չեն: Ես ոչ մի բարդություններ չունեմ, չեմ ունեցել, հուսով եմ չեմ ունենա, բայց մարդիկ չգիտես ինչու մտածում են, որ եթե իմ տարիքի իմ նման մի աղջիկ գնաց կամրջից իրեն նետեց սիրո տոչորանքների կամ չգիտեմ ինչ -որ դժվարությունների պատճառով, ապա ես էլ իրա օրինակին պիտի հետևեմ, դրոշակը վերցնեմ ու առաջ դեպի կամուրջ: Շատ կուզենայի բոլոր մեծերին, ովքեր մտածում են, թե ես էլ եմ այդպիսի կամ այդպիսին պիտի դառնամ, հասկացնել, պատասխանել իրենց լեզվով, որ բոլոր մարդիկ, բոլոր աղջնյակները նույնը չեն, ուզեն էլ նույնը չեն կարող լինել: Ես իմ նման եմ մտածում, -ուհին` իրա նման ու պետք չի բոլորին խառնել, մի հատ ամբողջություն դարձնել: Նույնն էլ տղաներին է վերաբերվում: Մեկ-մեկ սկսում են չէ աղջիկներին առարկաների նման վերաբերվել, հատկապես վերաբերվում է իրենց մասին մեծ կարծիք ունեցող տղաներին: Գիտեմ իրանք շատ ձեր համար ոչ ընդունելի, անիմաստ քայլեր են անում, շատ են մեկ-մեկ զզվեցնում, բայց դուք էլի պակասը չեք: Մինչ այդ դուք այնքան եք տանջել իրանց, որ փորձում են փոխհատուցել դրանց դիմաց: Թե ասա ինչ եք տանջվում: Մեկի համար կսկսեն իրար ուտել: Նորմալ մարդիկ էլ են այդ պահերին քյարթական մոտիվներով խոսում, դրսևորում իրենց այդ միջավայրում, հետո էլ տանջվում, տոչորվում, թե ինչի չի Նա-ն իրա կողքին չէ:  Հերիք չի նույ զրույցները, նույն ձևերը ու ձևերը կրկնեք? Հերիք չի մարդկանց թերությունները երեսներով տալ, որ հասկանան, թե ինչ փոքր ու չնչին են ձեր ընտրած կատարյալների առաջ? Դրա համար էլ ուզում եմ սև քող ունենալ, որ հետևից նայեմ ու չնկատվեմ, որ չարախինդ ծիծաղով չծաղրեք, որ չտեսնեմ, թե ինչպես են մարդիկ իրար ոչնչացնում,  իջնում մինչև դիմացինի ոտքերը, հետո փորձում բարձրանալ, բայց ամեն անգամ գլխին հարվածում են, որ առաջխաղացում չունենա ու ինքը հավերժ էդտեղ մնումա, մինչև իրա "տերը" թուլանումա ու արդեն ուժ չի ունենում պարբերաբար խփելու համար: Էդպես կամաց-կամաց ինքը բարձրանումա, իսկ տերը իջնումա դեպի ոտքեր, ներքև ինչքան հնարավորա:
Մի քիչ էլ խոսամ անկապ ու քնեմ, վաղը էն  իրար նման օրերից մեկնա, որ երեխեքը հաշվիչներով զինվում են, գնում դասատուի դիմաց նստում ու սկսում աջակցել կիսամյակ հաշվելու գործում, մեկ-մեկ էլ եղնիկի աչքերը օգտագործում, որ 0.5 բալը ի օգուտ իրանց գնա:
Մարդիկ, մի օր դուք էլ կհասկանաք, որ ինչքան էլ ասել եք, որ տեսքը կարևոր չի ու հոգում եղածն է ձեր համար առաջնայինը, միշտ առաջնորդվել եք տեսքի թելադրանքով: Գեղեցիկ մռութիկ? վերջ դու անցնում ես կյանքի հաջորդ փուլ, դա էլ հեշտ կլինի, դու ունես բոլոր տվյալները: Խելք? դե հա խելքը մի քիչ կարևոր է, բայց երկրորդական է, այնպես որ սկսիր աշխատել հումորիդ ու էլի տեսքիդ վրա:
Վաղը դասի ենք, գնանք պարապենք, գլուխ ջան, թե չէ առաջնայինները ջախջապում են մեզ:

вторник, 31 января 2012 г.

Հետաքրքիր լինելու մանիա

Հետաքրքիր լինելը մեծ ուժ է: Այն կապում է, բաժանում մարդկանց:
Մենք խոսում ենք միմյանց հետ և այդ զրույցը կշարունակվի կախված այն բանից, թե մեր զրուցակիցը ինչքանով է հետաքրքիր, կարողանում է արդյոք պահպանել զրույցը:
Հաճախ մեր մոտ կասկածներ են առաջանում. "Հետաքրքիր եմ ես արդյոք?", "Զրուցակիցս չի հոգնում մեր զրույցից?", "Արդյոք մենք չենք խոսում, որովհետև ես հետաքրքիր չեմ նրա համար?", "Ինչու չի պատասխանում? երևի չի ցանկանում շարունակել զրույցը" .... Օրինակ ես հաճախ եմ այսպես մտածում:
Նշեցի, որ հետաքրքիր լինելը նաև կապում է մարդկանց: Եթե զգում ես, որ դիմացինդ հետաքրքիր է, սկսում ես ավելի անմիջական լինել նրա հետ, խոսել ընդհանուր թեմաներից` սպասելով, որ այդ զրույցը կվերածվի ընկերական ազատ խոսակցության և նա`  կդառան քո սիրելի ընկերը, որին կվստահես փոքրիկ գաղտնիքները և ծրագրերը:
Մի մտածեք, որ հետաքրքիր չեք, թեկուզ եթե այդպես է: Աշխատեք խոսել ամեն մեկի հետ իրեն հետաքրքրող թեմաներից:
P.s. ոգեշնչված http://smilefancier.blogspot.com/-ից 

среда, 23 ноября 2011 г.

Շահ ամեն ինչում

Շահ ունենք մենք ամեն տեղ: Այսինքն եթե մենք ինչ-որ բարի գործ ենք անում, անպայման արդյունքը մեզ համար հաճելի է, օգտակար:
Այսօր դասարանցիներիս օգնելիս ինչ որ հաճելի բան զգացի. ինձ դուր էր գալիս օգնելը, ես դրանից հաճույք էի ստանում, ուղղակի, չէի մտածում, որ կարող եմ անել և ինչ որ բան ստանալ դրա դիմաց: Լավությունն արեցի և, ինչպես ասվում է ասացվածքում, ջուրը գցեցի, սակայն ինչպես հասկացա չգցեցի, որովհետև ես դրանում ունեի իմ շահը` ես դրա դիմաց ստացա բավականություն, տրամադրությունս բացվեց: Ճիշտ է ոչ այնքան դրանից, սակայն դա էլ իր ազդեցությունն ունեցավ:
Մինչև հիմա ես մտածում էի, որ բարեգործները ուղղակի բարեհոգի, լավ մարդիկ են, սակայն իմ սիրելի ուսուցիչներից մեկը բացահայտեց այդ "բարեգործությունների" իրական նպատակները: Ես բացահայտեցի իմ համար, որ նրանք բարեգործություն անելով`  ազատվում են որոշակի հարկերից, որոշակի պարտականություններից: Ճիշտ է` նրանց հրեշտակային կերպարները իմ պատկերացումներում դեռ լիովին չվերածվեցին բացասական կերպարների,  ովքեր, օգնելով ուրիշներին, մտածում են իրենց գրպանի մասին: Նրանք կարող էին նաև այլ ճանապարհ ընտրել իրենց նպատակներն իրականացնելու համար, կարող էին օրենք խախտել: Սակայն նրանք այդպես չարեցին, նրանք ստացան իրեն շահը և միաժամանակ բարի գործ կատարեցին` օգնեցին կարիքավորներին, օգնեցին հիվանդներին, որոնք կարիք ունեն հատուկ հսկողության և սարքավորումների, օգնեցին անտուններին և այլն:  Բայց չէ որ ես էլ այդպես վարվեցի, երբ օգնում էի, իմ  շահն էլ այդտեղ օգնելուց ստացած հաճույքն է:
Դե, ցույց տվեք ինձ այնպիսի բարի գործ, որը անշահախնդիր կերպով է արված: Թեկուզ ներքուստ ստացած բավականություն, լավ մարդ զգալու հաճույքը արդեն իսկ առկա է:

вторник, 1 ноября 2011 г.

Թագավոր Սուտը

Ինչպես հասկանւմ եմ սուտը ընդունված մեթոդ է հարցերը լուծելու համար: Ամեն օր ես առնչվում եմ այդ մեթոդի մշտական օգտագործմանը: Իմ համար հասկանալի է, երբ մարդ ստում է մեկ կամ երկու անգամ, դա էլ անհրաժեշտության դեպքում, այլ ոչ-թե ամեն օր: Դա երևի արդեն պարտականություն էլ է դարձել. ամեն օր գոնե մեկ հատ սուտ հանձնել շրջապատող մարդկանց: Հաստատ ոչ ոքի վրա պարտականություն դրված չէ ամեն օր ստել, բայց նրանք դա իրենց կամքով անում են և ավելի պարտաճանաչ, քան իրենց դասերը, իրենց կարգապահությունը և այլ պարտավորություններ, որոնք իրենց վնաս չեն: 
Ես ամեն օր լսում եմ տարբեր չափերի, նշանակության և տարբեր նպատակներ հետապնդող ստեր: Եվ ամեն օր տեսնում եմ այդ պահերին ստի հեղինակների անմեղ դեմքերը, դիմացինին խաբկանքի մեջ գցող աչքերը և այդ գործում արդեն փորձառուների պահվածքը: Դա նրանց համար ամենօրյա զբաղմունք է, օրվա մի հատված, երբ իշխում է Թագավոր Սուտը: 
Հաջողված դիմակներ գրառման մեջ խոսեցի անմեղ գառնուկի դիմակ կրողների մասին: Հենց դրանք էլ հիմնականում հանդիսանում են ստերի փորձառու հեղինակները, որոնց համար ստելը արդեն մեղք չէ, այլ արդարացված միջոց: Ախր եթե ինչ-որ հիմնավոր նպատակի համար ստեին կհասկանայինք, անիմաստ, անտեղի ու անպետք պահերի նրանք ստում են` չմտածելով, որ ամեն անգամ մեծացնում են իրենց մեղքակույտը: Ուղղակի իմ համար անհասկանալի է, թե ինչպես են անում, որ աչքերում չի երևում այդ մատնիչ հայացքը, աչքերի խաղը, որը բերում է անմեղ դիմակի պատռմանը: Կողքս ստում են` ես եմ իրենց փոխարեն ամաչում, նեղվում: Չգիտեմ ինչպես, բայց իմ աչքերը մատնիչ են, չեն պահպանում իմ սուտը, դրա համար էլ չեմ օգտագործում այդ մեթոդը կամ քիչ եմ օգտագործում, որովհետև փոքր սուտն է սուտ: Թող սխալ լինի, թող ճիշտ չլինի, նույնիսկ վնասի, բայց սուտ չլինի, մեկ է ուշ, թե շուտ պարզվելու է ձեր սուտը և գիտակցելու եք, որ ավելի լավ կլիներ ազնիվ վարվելը, քան հետո այդ ստի արդյունքները կրելը: Բերեք ընտրենք միշտ ազնիվ ճանապարհը և հանգիստ սրտով նայենք դիմացինի աչքերին` առանց վախենալու աչքերում թաքնված մատնիչներից: Գիտակցենք, որ միգուցե մեր հարազատները հասկանում են մեր սուտը և ցավ են զգում, ու ամեն օր չցավեցնենք նրանց, չէ որ մենք շատ են սիրում նրանց:
Մի ստեք, իզուր տեղը մեղքեր մի հավաքեք ձեր ուսերին!!!!!


воскресенье, 7 августа 2011 г.

Ինչ է լինում, երբ զբաղված ենք ուրիշ մտքերով կամ ուղղակի թմրած ենք

 Հիմա երևի մտածեցիք, որ այս խորագրի տակ պիտի նկարագրեմ մարդու հոգեկան վիճակը, երբ տարված է ուրիշ մտքերով կամ թմրած է: Բայց` ոչ: 
Այս գրառման մեջ կխոսեմ մի երևույթի մասին, որի հետ երևի բոլորս էլ առնչվել ենք: 
Դա պատահել է, երբ գումարը վերցրել եք և խանութ գնալու փոխարեն ուղիղ գնացել խոհանոց կամ տան ուրիշ հատված, երբ մայրիկի հանձնարարած իրերը իրենց տեղը դնելու փոխարեն անգիտակցաբար գնացել եք զուգարան, բայց շուտ ուշքի գալով այդ պետքական իրերը չեք գցել այնտեղ որտեղից դժվար թե կարողանայիք այլևս դրանք վերադարձնել:
Բոլորիս հետ էլ պատահում է, բայց միշտ չի լինի, որ շուտ ուշքի կգանք և արդեն գուցե չհասցանենք
հետ բերել մեր անուշադրության և անջատվածության զոհերին:
Սիրելի ընթերցող աշխատիր լինել ուշադիր, քայլիր իրական աշխարհի հետ զուգընթաց, եղիր սթափ և այսպիսի անախորժ դեպքեր քիչ կլինեն քո կյանքում:
Չմոռանամ ասել` սիրելի ընթերցողներ ջան եթե դուր է գալիս որևէ գրառում այս բլոգում կամ ունեք նկատողություններ կամ լրացումներ, խնդրում եմ գրեք ձեր մեկնաբանությունները անմիջապես գրառումից հետո մեկնաբանությունների դաշտում: Իսկ եթե շատ հավանեցիք մի-քանի գրառումններ` կարող եք դառնալ մշտական ընթերցող: Դա դժվար չէ, եթե ունեք գուգլի անձնական էջ: Նախորոք շնորհակալություն..

суббота, 23 июля 2011 г.

Սև ակնոցների հետևից

Այս գրառման մեջ ես կկիսվեմ իմ երկրորդ դիտարկումով: Առաջին դիտարկում-գրառման մեջ ես խոսեցի մարդու ինքնազգացողության և պահվածքի մասին, երբ գտնվում է գետնից որոշակի բարձրության վրա:

Ուրեմն, բոլորս էլ ինչ-որ ժամանակ ակնոց կրել ենք և զգացել ենք այն ներքին զգացողությունը, որը մենք ունենում այդ պահին: Մանավանդ սև ակնոցների հետևից մեզ մյուս կողմի աշխարհը թվում է մի ուրիշ, տարօրինակ, որին մենք կարող ենք տեսնել, ուսումնասիրել, բայց այն մեզ ոչ, քանի որ մենք կրում ենք կարծես պաշտպանական զրահներ: 
Ինչ հետաքրքիր է: Համարյա նույն պահելաձևն է նկատվում ինչպես նախորդ դեպքում: Օրինակ կանայք ակնոցների հետևից էլի զննում են բոլորին, քննադատում նրանց հագուկապը: Շատերը նայում են տղաների հագուկապին, խոսելաձևին և հատկապես նայում են նրանց աչքերին` չէ որ նրանք չեն տեսնում: 
Նույն պահելաձևն է նկատվում նաև տղամարսկանց մոտ: Նրանք նայում են զննող աչքերով` հատկապես աղջիկներին:
Մարդիկ այդ ժամանակ ունենում են այնպիսի զգացողություն, կարծես, նրանք պաշտպանված են ուրիշների հայածքներից, որոնք շատ անգամ իրենց դուր չեն եկել: Նաև պատկերացնում են իրենց գերժամանակակից տեխնիկայով լեցուն ֆիլմերի հերոսներ, որոնք ունեն այնպիսի ակնոցներ, որոնք դարձնում են իրենց շրջապատող աշխարհի կողմից աննկատ, անտեսանելի:

понедельник, 11 июля 2011 г.

Մի քանի սանտիմետր բարձր, բայց ուրիշ զգացողություն


    Շատ եմ նկատել և իմ փորձով զգացել, թե ինչպես է ազդում մարդու ինքնազգացողության վրա մեքենայում նստած լինելը: Այսօր ևս մեկ անգամ համոզվելով` որոշեցի կիսվել տպավորություններիս մասին: 
  Այսպիսով, եթե նկատել կամ զգացել եք, երբ մեքենայում նստած ենք լինում մեզ մեկ մակարդակ բարձր ենք զգում քայլող մարդկանցից( հետիոտններից): Ձգվում ենք, սկսում ենք մեզ ազնվականի կամ ժամանակակից մարդու նման պահել: Մեր առջև այդ քայլող մարդիկ շատ փոքր, չնչին են երևում, բայց և զգում ենք, որ մենք էլ ենք նրանց նման քայլել  և նեղվում ենք այն մտքից, որ մեր նման մեքենայում նստածների համար մենք ել ենք եղել փոքր էակներ:
Կանայք և տղամարդիկ այդ իրավիճակում տարբեր են իրենց դրսևորում: 
  Կանանց մոտ փոխվում է դեմքի արտահայտությունը, նստելաձևը, պահելաձևը և մտածելակերպը: Կանայք այդ պահերին լրիվ մտնում են իրենց տարերքի մեջ. քննադատում են աղջիկների հագ ու կապը, պահելաձևը և մտածում են իրենց կյանքի մասին: Կանանց դեպքում մի հատուկ ուշադրություն են վայելում վարորդ կանայք, որոնք ամեն կերպ ուզում են ուշադրություն գրավել( բջջային հեռախոսներով խոսալու, ծխախոտ ծխելու և  այլնի միջոցով): Սակայն այդ պահվածքը հաճախ բերում է ոչ ցանկալի պատահարների:
    Տղամարդիկ, ինչպես միշտ, կանացից ավելի պասիվ են ձևականության տեսանկյունից: Բայց փոխարենը ակտիվ են դանդաղաշարժ հետիոտններին և վարորդներին ոչ գեղեցիկ ձևերով վիրավորելու, ոմանքները գեղեցիկ աղջիկների հետևից նայելու և ռեպլիկներ թողնելու տեսանկյունից: Սակայն զբաղված տղամարդիկ` ամբողջովին կլանված գործերի մեջ, չեն զբաղվում կողմնակի զբաղմունքներով:
   Ցավոք, չեմ կարող ասել, թե ինչպես են պահում և  կենդանիները մեքենայում:
  Այսքանն էին իմ դիտարկումների արդյունքները: Եթե ունեք ավելացումներ կամ նկատողություններ արտահայտվեք:

пятница, 8 июля 2011 г.

Մարդը կախված է միջավայրից

   Մարդը հասարակության մեջ ապրող էակ է: Դա նպաստում է, որ մարդու մոտ զարգանա կախվածություն շրջապատող միջավայրից, մարդկանցից, իրերից: Այստեղ շատ կարևոր է, որ մարդ ունենա իր սեփական կարծիքը, իր եսը, որին պետք է հետևել միշտ: Եթե մարդ պատկանում է մարդկանց այն դասին, որոնք չեն կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել, ապա նա կարող է վտանգավոր լինել իրեն շրջապատող մարդկանց համար: Նա կլսի և կենթարկվի նրան, ով իր կարծիքը կունենա և այն կպարտադրի բոլորին: Սակայն նա չի զգա ինչ կարող է լինել իր անմտածված գործողությունների հետևանքով և միայն վերջում` երբ արդեն ոչինչ փոխել հնարավոր չի լինի, նա կհասկանա, թե ինչ է արել: 
  Եթե շփվում ենք այդպիսի մարդկանց հետ, պետք է ի նկատի ունենանք, թե ինչ արտոնություններ ենք տալիս նրա ներաշխարհին, որը ուզում է արտահայտվել, ուզում է թեթևանալ, նրա պատկերացումներին, որոնք վերջապես կիրականանան: Նա կդառնա իր երազած կերպարը, որին ձգտում էր հասնել ամբողջ կյանքում, եթե չի հասել: