суббота, 31 марта 2012 г.

Երկինք էի ուզում..

Հետաքրքիր ու առեղծվածային է փոքրիկ ու անմեղ երեխաների յուրաքանչյուր բառը, քայլը և հայացքը: Ես մտածում էի, որ փոքր ժամանակ այդքան էլ հետաքրքիր ու աշխույժ երեխա չեմ եղել,  չեմ զարմացրել եկած հյուրերին իմ ֆենոմենալ խելացիությամբ: Դե հիմա էլ եմ այդպես մտածում, բայց երբ այսօր ինձ ասացին, թե մանկապարտեզում  ինչեր եմ արել՝ արդեն հետաքրքրեց: Մեկ-մեկ ստիպում եմ պատմել, թե ինչպիսին եմ եղել, ինչեր եմ արել: Շատ բաներ են պատմել, բայց մեծամասամբ ես հիշում եմ իմ մանկությունը՝ 2 տարեկանից սկսած :Դ Չեք հավատա, բայց դա այդպես է: Ահա այդ պատմություններից մեկը.

Բոլորի համար խելոք, ինքնամփոփ ու քչախոս փոքրիկ աղջնյակի համար մի առանձնահատուկ հաճույք էր ներկայացնում խորանալ իրերի ու գույների մեջ, հասկանալ նրանց ասելիքը ու բացահայտել իրեն շրջապատող աշխարհը իր բոլոր հրաշքներով ու մութ անկյուններով: Նկարելը այդ բացահայտման մի մասն էր կազմում: Նա նկարում էր իր պատկերացրած աշխարհը ու համեմատում իրականում եղած աշխարհի հետ: Դեռ այն ժամանակ նա քիչ բան գիտեր, թե ինչ է ասված "կյանք", "շրջապատող միջավայր", "աշխարհ", նրա համար դրանք սահմանափակ տարածություններ էին, որոնք հեշտությամբ կարելի էր փոխարինել մեկը  մյուսով՝ այսինքն տարբերություն չկար դրանց մեջ:
Երկինք ու հող. ահա այն սահմանները, որոնք դրված էին այս հասկացությունների համար:
Ամեն օրվա նման նա առավոտյան 9:00  գալիս էր մանկապարտեզ, լուրջ լուրջ խոսում խաղալիքների թեմայով, հետո նախաճաշում, որը այնքան էլ չէր սիրում, ուղղակի ընդունելի չէր նրա համար տնից դուրս ուտելը, այդքան երեխաների ու մարդկանց  մեջ: Հետո գալիս էր հանգստի ժամը, բոլորը պետք է քնեին, բայց այդ օրը նա խնդրեց դաստիարակչուհուն մնալ ու մի քիչ նկարել: Աղջիկը չէր խանգարի իր ընկերներին, հետո էլ՝ նա միշտ լսել է իր ասածները, այդ անգամ կարելի էր:

среда, 28 марта 2012 г.

Անմեղ դրսից, մեղավոր ներսից..

Ըհն հենց մեղավոր, հենց սխալ գործած, հենց ծանրացած այդ մեղքով:
Ընդամենը մեկ տարի առաջ ընդհանրապես այլ կերպ էր ընթանում իմ օրը: Հոգնում էի, վատ էի զգում, զայրանում էին վրաս, միևնույն էր՝ ես ինձնից գոհ էի:
Մտածում էի, ու այդ ամենը ոչինչ էին թվում այն ինքնազգացողության առջև, որ առաջանում էր, երբ տեսնում էի աշխատանքիս արդյունքը՝ թեկուզ դա հեշտ չէր տրվում: Մտքերս, խոսքերս, երազներս վերաբերվում էին մեկ թեմայի. դաս : Նորմալ մարդ էի կարճ ասած, նորմալ աշակերտ: Ու այդ աշխատասեր ու ինքն իրեն տանջել սիրող աշակերտի կարգավիճակում հանգիստ ու հարմարավետ էր, պետք չէր ավելորդ բացատրություններ տալ ուշ ժամի քնելու համար,  դասի կեսը երազներում լինելու համար. դաս էի անում, ուրիշ ոչինչ:  Դա գիտեին բոլորը և միայն մի քիչ բացվելու նախատիքներն էին խանգարում, սակայն, դրանց էլ էի արդեն սովորել:
Հիմա, հիմա կարծես քիչ բան է փոխվել, բայց դա դրսից, կողքից է այդպես երևում, բայց ես զգում եմ իմ մեջ այդ փոփոխությունը, որը ինձ դուր չի գալիս, որը վախեցնում է ինչ- որ տեղ:
Երբ զգում ես քո թուլությունը, զգում ես, որ դա լոկ մաքուր թերություն չէ, որ կամքի ուժի բացակայություն է, այ այդ ժամանակ գլուխդ կախում ես ու մեղավոր լինելու զգացումը սկսում է տանջել, կրծել քեզ: Ոչ մի արդարացում չի ընդունվում, ոչ մի բառ չի փոխարինում այդ զգացողությանը, ոչ ոք և ոչինչ:
Պետք է վերադառնալ, պետք է այս ժամանակավոր դիմակը դեն նետել ու վերցնել սեփականը, մշտականը, քանի որ այն այլևս պետք չէ, չարդարացրեց իրեն, այլևս հերիք է !!!!

пятница, 23 марта 2012 г.

Քո ծնունդն է այսօր!!!!!

Ծննդյան օր.. Այսքան տարի առաջ այս օրը որոշեցի մարդկանց իրենց տեսքով  ներկայանալ: Կամաց, դանդաղ քայլերով  ես մտնում եմ "կյանք" կոչված մի միջավայր, որտեղ կլինեմ նրանում տեղի ունեցող իրադարձությունների անմիջական կրողը: Տարին տարու վրա՝ ծննդյանս օրը, աննկատ կերպով մեծանում եմ ու մոմերի թիվը մեկ -մեկ ավելանում է, ու գալիս է մի ժամանակ, երբ արդեն տորթի վրա տեղը չի հերիքում մոմերը տեղադրելու համար:
Մի քիչ խոսեմ այդ սպասված օրվա մասին, լավ?
"Ուխխխ ծնունդս ա հեսա մի քանի օրից, ինչքան պիտի ուրախանամ է, բոլորը կշնորհավորեն, երջանկություն ու պայծառ ապագա կմաղթեն, լիքը նվերներ կբերեն ջա՜ն", "Կարողա գիտես ծնունդտա ի". հաճախ եք չէ լսում այսպիսի խոսքեր և նաև ինքներդ էլ ասում? Սպասված, պատկերած, երազած, նկարած. ահա այն հատկությունները, որոնք մեր համար ճիշտ են այդ օրվանից առաջ: Սակայն, անպայման, գալիս է մի պահ, երբ այդ ամենը հակառակ պատկերն է ստանում. ատելի, զզվելի, անհամ, անհոտ, "երանի չծնվեի":  Սա մարդկանց մեծամասնության մոտ օրինաչափություն է, ամեն տարի նույն պատմությունը: Հետո, երբ արդեն ծննդյանդ օրվա ավարտին մնում է 30 րոպե, մի պահ նստում ես ու մտածում. "Իսկ եթե այս ամենն էլ չլիներ, եթե իրոք այս օրը միայն վատ հիշողությունների աղբյուր դառնար ու ստիպեր իրեն մոռացնել", - հասկանում ես, որ այնքան էլ վատ չանցավ, որ կողքիդ էին այն մարդիկ, ովքեր քեզ իրոք անկեղծ սիրում են ու կողքիդ են ցանկացաած պահի: Թքած այն բանի վրա, որ քո ուզած նվերը չստացար, որ քո պատկերացրած ձևով չդասավորեցիր սեղանը, որ  այս օրը չսկսվեց գույնզգույն փուչիկներով ու անուշաբույր ծաղիկներով: Այդ նվերը դու կարող ես ցանկացած հարմար պահի էլ ստանալ, եթե շատ ուզես, սեղանը դեռ ոչ ոքի կյանքը չի կործանել կամ դասավորել, քեզ սիրող մարդիկ ծաղիկներ ու փուչիկներ ամեն օր էլ կնվիրեն, դա դեռ աշխարհի վերջը չէ: Կարևորն այն է, որ հիմա քեզ մեկ տարի մեծ կզգաս, մեկ տարով ավելի մոտիկ կլինես ինքնուրույն կամ քո երազած կյանքին, որտեղ դու կստանաս այն ամենը, ինչ հիմա քո համար չստացված ու անհասանելի է թվում:
Ու 29-րդ րոպեին միայն այս խոսքերն են գլխումդ պտտվում. "Ոչինչ, մյուս տարի լավ կանցնի, խոստանում եմ, այնքան լավ, որ միշտ այդ օրը հիշեմ, որ այդ օրվա յուրաքանչյուր պահը ինքնին գեղեցիկ էջ լինի կյանքիս գրքում, ես կկազմակերպեմ ու բոլորին կուրախացնեմ այդ օրը, իսկ առաջին հերթին՝ ինքս ինձ!!!!"
Մտածում ես՝ այդ օրը բոլորը կժպտան քեզ, ուրիշ աչքերով կնայեն, դու կլինես այդ օրվա գլխավոր հերոսը, կարծես՝  միայն դու ես այդ օրը ծնվել կամ քո անունով է գրանցված այն:
Երբ մոմերը կհանգչեն և երազանքդ կթռչի դեպի երկինք, հյուրերը ժպիտները դեմքներին կճանապարհվեն դեպի իրենց տները, հոգնած կնստես ու  կասես երեք բառ. ՀԱՋՈՂՎԱԾ ՕՐՙ ՉԷ?   ^_^
                                         

суббота, 10 марта 2012 г.

Եթե իմանայիր....

Եթե իմանայիր... չէի մտածում, որ կարող ես այդպես վարվել, որ կարող ես թողնել ամեն ինչ, որ կարող ես հրաժարվել ամեն ինչից ու ամենքից: Դեռ չեմ հավատում, դեռ չես համոզել:
Գիտեմ ուրրախանում ես, ժպտում ես, երբ նայում եմ քեզ: Գիտեմ դու էլ ես խոսում մեր հետ, այնինչ մենք չենք լսում միմյանց: Գիտեմ արդեն կարոտում ես, ու կրծում է կոկորդդ  այդ տանջող զգացումը: Գիտեմ ուզում ես բարկանալ, գոռալ, ճչալ, ուզում ես վերցնել ձեռքս ու ջերմությունս վերցնել քեզ: Գիտեմ, գիտեմ, գիտեմ, որովհետև ես էլ եմ նույնը զգում: Ես էլ եմ ուզում նորից զայրանալ, որ լավ չես նայում քեզ, որ բոլորի մասին մտածում ես, բացի քեզնից: Չէ, դժվար կլինի հավատալը, որ այլևս այդ ամենը չի լինելու, այլևս սովորականի նման չես : Անսովոր տարօրինակ զգացումները դրդում են խենթ քայլերի, որոնք հիմա թվում են հաճելի ու գրավիչ, որոնք թվում են խնդրի լուծումներ:
Հետաքրքիր է, թե ինչ ես անում այդտեղ, ինչով ես զբաղվում, ում հետ ես ընկերություն անում ու կիսվում:
Տարօրինակ է չէ? հիմի ավելի թանկ ես, ավելի հարազատ, երբ դեռ չէի կորցրել քեզ, երբ չէի էլ մտածում դրա մասին, անհավանական էր թվում.. Երևի դրանից է, որ ավելի շատ եմ զգում քո հետ, հենց քո հետ խոսալու կարիքը, թեև գիտեմ, որ իմ հարցերը կմնան անպատասխան.