Նրանք ամեն օր զրուցում էին, կարելի է ասել՝ ամբողջ օրը միասին էին լինում, սակայն միասին վիրտուալ կյանքում: Հիմնականում վիճում էին, հետո հերթով արդարանում, զիջում միմյանց: Նինայի համար Լուկան կարևոր էր, նա դարձել էր նրա առօրյայի անբաժան մասնիկը: Լուկայի յուրաքանչյուր բառը Նինայի ուղեղում ենթարկվում էր մանրազնին վերլուծության: Ամեն անգամ այդ վերլուծությունը բերում էր այն հարցին, թե ինչու է նա իր հետ շփվում, ընդհանրապես սեղմում իր անունին և նորից ու նորից գրում: Միակ բացատրությունը այն էր, որ ինքը Լուկայի պատկերացումներում չի համապատասխանում իրական Նինային և եթե երբևիցե նրանք հանդիպեն Լուկայի պահվածքը անշուշտ կփոխվի, թեև նրա համար այդ հանդիպումը շատ ցանկալի էր և տհաճ մեկտեղ: Լուկան տանջում էր Նինային իր ամեն կատարած գործողությամբ: Կարծես թե Նինան հասկանում էր, որ իրեն շրջապատող մարդկանց համար ինքը ընդամենը միջավայրի անորոշ մասնիկ է, ամենօրյա "ինչ կա չկայի" գերի:
Թե Լուկայի պահվածքը, թե իր ընկերների պահվածքը ցավեցնում էին Նինային, նա ընդամենը ուզում էր նկատված լինել այն պահերին, երբ գեղեցիկ էր, երբ բարձր տրամադրություն ուներ և կարող էր շրջապատող մարդկանց պարգևել իր անհրապույր ժպիտները ու պահի տակ հայտնված երջանկության մի մասնիկը: Նինան իրեն համարում էր տգեղագույն աղջիկը իր շրջապատում, նրա համար իր ամեն ինչն էր թերություն, և իրեն ուղղված գեղեցիկ և հաճելի խոսքերը թվում էին շողոքորթության լավ միջոց կամ ուղղողի կողմից լավ քողարկված սուտ: Սակայն նրա կողքին ուրիշ էր... Նրա կողքին նա առաջինն էր, կատարյալը և հաղթողը... Իսկ մնացածի համար վերջինը, ավելորդը...
Նրանք տարբեր քաղաքներից էին: Մի քանի կիլոմետրեր էին բաժանում նրանց: Եվ այնպես ստացվեց, որ Նինան պետք է գնար մի քաղաք, որին հասնելու համար պետք էր անցնել քաղաքով, որտեղ ապրում էր Լուկան:
Ձմռանը, անտանելի ցրտի պայմաններում Նինան ճանապարհ ընկավ: Հանգստանալու համար մեքենան կանգնեց Լուկայենց քաղաքում, սակայն Նինան չգիտեր, թե ինչ քաղաքում է: Նինան քայլում էր անծանոթ քաղաքի սառցակալած փողոցներով: Մարդ չկար և դա զարմանալի չէր: Ձմեռային սառնաշունչ և մռթնած եղանակ էր, ու եղած մարդիկ էլ միմյանց չէին նկատում, քանի որ զբաղված էին տաքուկ տան ու թեյի մասին մտքերով: Դանդաղ քայլերը հեռացրեցին Նինային մեքենայից:
-Դու՞, - հանկարծ լսվեց անծանոթ տղայի զարմացած, շփոթված, գուցե հիասթափված ձայնը:
Ձայնը անսպասելի էր, և դրան հետևում է Նինայի արձագանքը՝ հետևից ուղղաված ձայնին: 180 աստիճանով պտույտը ապշեցրեց նրան: Նա կանգնած էր զարմանքից քարացած: Լռություն...
Նա առաջին իսկ վայրկյանից հասկացել էր՝ ով է իր դիմաց կանգնած, բայց իրեն հիմարի պես պահեց. ձևացրեց, թե չի ճանաչում այդ տղային, որը փորձում էր բացատրել. թե ով է ինքը, պատմում էր նրանց զրույցները և դեպքեր, փոխարենը ստանալով "Կներեք, ես շտապում եմ", "Ես Ձեզ չեմ ճանաչում", "Խառնում եք մեկ ուրիշի հետ" և այլ նմանատիպ արտահայտություններ ու մատնում իրեն ափոսոսանքով և ցավով լի, գետնի վրայով վազող, կիսաթաց աչքերով:
-Կներեք, երևի իրոք շփոթել եմ, բայց մեկ է շատ նման եք, շատ, ևս մեկ անգամ. կներեք, - ասաց շփոթված գեղեցկադեմ տղան և արագ քայլերով հեռացավ դեռ նույն տեղում գլխիկոր կանգնած Նինայից:
Նրանք հանդիպեցին և ինչ...?
Լուկան շարունակեց իր սիրելիի փնտրտուքները, իսկ Նինան մեղադրեց իրեն ամեն ինչի համար. որ ճանաչեց Լուկային, որ համաձայնվեց գնալ այդ ճանապարհը, որ ընդհանրապես խաբեց իրեն և նրան: