понедельник, 27 августа 2012 г.

3 օր, 4 տառ. PLAY


Առաջին փուլ. Հայտը վերջին օրը ուղարկեցի: Ճիշտ է, առաջին օրվանից լրացրել էի, բայց,  ինչպես միշտ, վերջին օրն ես հիշում, որ 2 շաբաթ առաջ լրացրածդ հայտը դեռ չես ուղարկել, ու գցվում ես համակարգչի դիմաց, 2 վայրկյանում ուղարկում դեռ շա՜տ պաշտոնական թվացող փաստաթղթերը ու հանգիստ սրտով հեռանում համակարգչի դիմացից: 

Երկրորդ փուլ. Սպասում էի հաճելի, ուրախ ձայնով մեկի զանգին, որը կասի սպասված խոսքերը.«Շնորհավորում ենք, դուք անցել եք PLAY ծրագրի երկրորդ փուլ»: Աննան էր: Ճիշտ էլ հասկացել էի՝ ժպտերեսիկ, անմիջական ու հանգիստ: 

Հարցազրու՜յց. Արդեն այդ բառը լսելուց միայն ժպիտներ ու հավեսով մարդկանց եմ պատկերացնում: Ճիշտ է, միշտ չի այդպես լինում, բայց առաջին տպավորությունը դա է: Մտա դասասենյակ ու առաջինը, ում տեսա, անկեղծ ժպտացող Վիկան էր: Ես իրեն այդպես էլ հիշելու եմ միշտ. ճամբարային 3 օրերն էլ էլ ավելի ամրապնդեցին տպավորությունս: Հարցեր, որոնցից մի քանիսի վրայով թռանք, որովհետև ժամանակ չկար: Բայց այն հարցերը, որոնք տրվեցին, ճիշտ այն էր, ինչ ուզում էի: Նրանց ստեցծած մթնոլորտը ինձ ավելի էր ներշնչում, որ պիտի անկեղծ ու ազատ լինեմ, պիտի ասեմ այն, ինչ չեմ կարողանում ասել լարված ու ճնշված պահերին: Ու ասացի.. Հարցեր կային, որ այդ թեմաներով ես արդեն մտածել էի, մտքումս ծավալվել ու նաև գրել բլոգումս կամ ուղղակի թղթի վրա: Նույն անկեղծ ժպիտով էլ լքեցի ծանոթ դասասենյակը (առաջին դասարանում այդտեղ 1 օր դասի եմ եկել :D): Վստահ դուրս եկա, վստահ գնացի գյուղ, էլի վստահ սպասում էի զանգին՝ այս անգամ երրորդ, ճամբարային փուլի համար: Զանգ. Ուրախությամբ ասում են, որ, իհարկե, անցել ես: 

Երրորդ, ճամբարային փուլ. Ուրիշ էի... ուրիշ էր մթնոլորտը, ուրիշ էին մարդիկ: Ամեն մի ասված բառը ուղեղումս ենթարկվում էր մանրազնին վերլուծության: Բառեր, խորհուրդներ, կանոններ, "պիտի"-ներ. բոլորը խառնվել էր իրար: Մեկ-մեկ մտածում էի.«Ե՞ս: Առաջնո՞րդ: Հպարտությու՞ն: Ինչ-որ հեռու չե՞ն իրարից այս բառերը: Առաջնորդե՞մ մարդկանց: Ինչի՞ համար պետք էր լրացնել հայտը»: Սա առաջին օրն էր: 

Իմ նման էի, չկար ոչ մի պատնեշ, որ չթողներ 48 յուրահատուկ մարդու հետ ազատ շփվել: Չգիտեմ՝ ինչքանով դա ինձ հաջողվեց, բայց ճանաչելով ինքս ինձ՝ ասեմ, որ ես անկեղծ էի, ազատ ու չէի փորձում ձևերով առաջ գնալ: 

Ճաշարանի զրույցները, նոր ընկերները, որոնց ես անընդհատ ուսումնասիրում էի... Հետաքրքիր էր ուղղակի ամեն ինչ, ինչ կապված էր այդ մարդկանց հետ: Երկրորդ օրն էր, ինչքան հիշում եմ, առաջնորդ լինելու հիմնական կանոններից էինք խոսում, ու մի բան ինձ ավելի շատ մտածելու տեղ տվեց.«Առաջնորդը ինքնավստահ պիտի լինի, հպարտ»: Դա իմ համար խնդիր էր, որը սկսեցի լուծել արդեն հաջորդ դասի ժամանակ: Հռետորական արվեստ. ոչ ոք ինձ չէր ստիպել կամ ասել, որ գնամ խոսք ասեմ: Ես վերջինը, դանդաղ, անվստահ քայլերով գնացի, կանգնեցի ու սկսեցի խոսել: Ինչպես միշտ ցածր ձայնով, աչքերս գետնին էին նայում, հետո կամաց բարձրացան վերև ու երևի հաստատվեց eye contact-ը: 

Վերջացրի, նույն ձևով խելոք նստեցի տեղումս ու սկսեցի իմ սխալները իմ դիմաց դնել: Լավ պահ էր, երբ, սխալներդ հասկանալով, փորձում ես ուղղվել: Զարմացել էի իմ վրա, որ գրեցի անունս, հետո խոսեցի: Ու դրանից ավելի ոգևորվեցի, որ մեջս փոխվեց ինչ-որ բան: 

Խարույկը, պարերը, Տիգրանի կատակները, Վիկայի ժպիտը, Դավիթի (Պետրոսյան) բարի աչքերը, Լևոնի անեկդոտը, որ արդեն լսել էի, բայց էլի ծիծաղելի էր, Էդոյի անհասկանալի կատակները, ու այդպես շարունակ: Այնքան բան կա հիշելու, որ փորձում ես նշել, բառերի երկա՜ր շարք է ստացվում: 

Երգ, պար, խաղ, գույն, ժպիտ ... PLAY

четверг, 16 августа 2012 г.

Մենախոսություն..

Ամառ, ավելին՝ օգոստոսի վերջ:

-Ի՜ արդար չեք խաղու՜մ: Ես շուտ եմ գտել գաղտնաբառը, - նեղացած, բողոքող դեմքով հեռանում է Նինան խաղի թեժ պահին:
Բողոքող դեմքը միանգամից ձևափոխվում է: Քայլերը տանում են ծառերով շրջապատված օրորոցը: Գլուխը պարզում է արևին, ճնշվում է արևի կողմից, փակում է աչքերը ու թեթև ժպտում:
- Ինձ ոչինչ պետք չէ այս պահին: Ես հանգստանում եմ: Ոչինչ... Բայց մեկը պետք է: Ավելի ճիշտ՝ պետք չէ, ուղղակի կողքս միշտ նրա համար տեղ կա: Լավ կլիներ, որ դատարկությունը չլցներ այն: Դե հիմա... ես լրիվ հասկանում եմ, որ չի գա այդ ժամանակը, բայց մտածել ու նկատել այն դեռ կարելի է: Ինչու՞ չօգտվել...

Բարձրաձայն խոսում, քննարկում, որոշում էր Նինան՝ իր նման օդում բարակ մատներով ինչ-որ բաներ նկարելով: Ոչ այնքան մարդաշատ գյուղ, մարդիկ, որոնք նորություն (այս դեպքում հյուրը՝ Նինան) ուսումնասիրում են ու քննարկում:

-Սառը, չոր խոսքերդ հիմա հետաքրքիր չեն: Ես հանգստանում եմ նաև քեզնից: Չմտածես, թե դու ես իմ երջանկության ու հանգստի գրավականը: Առանց քեզ շատ լավ է, առանց այդ մի քանի մետրի, որ օգնում են քեզ չտեսնել ինձ:

Մտածում էր Նինան և պատմում էր բնությանը նրա մասին և, թե ինչ լավ է, երբ տարածությունը և ժամանակը դառնում են քո ընկերները:

воскресенье, 12 августа 2012 г.

Ներիր անհամարձակությունս..

-Կարոտել եմ նրան
-Գիտես որտե՞ղ է, ինչպե՞ս է
-Ոչ մի տեղեկություն չունեմ: Վերջին ոչինչ չասող խոսակցությունից անցել է մի քանի շաբաթ: Շատ սառն ու կոպիտ էր հետս խոսում:
-Լուկա, դու հասկանում եսէ ինչքան ես կախված Նինայից: Քո ամեն երկորդ բառը նրա մասին է: Ես արդեն հոգնել եմ քո սպասողական վիճակից:
-Հասկացիր ինձ եղբայր: Չգիտեմ ինչ է կատարվում հետս: Նա չունի ներկայիս աղջիկների համարյա անթերի գեղեցկությունը, նա նույնիսկ տգեղ է: Բայց նրա խառնված, անփույթ խոսելը, սահուն ձեռքի շարժումնեերը, որոնք նա անում է ինչ-որ բան պատմելիս կամ բացատրելուց: Նա..., չգիտեմ, չեմ հասկանում
-Լավ: Ես հոգնեցի քո Նինայի մասին խոսքերից:
Լուկան մնում է մենակ՝ անշունչ համակարգչի հետ: Սովորական տղան անգործ մնալուց հոգնում է ու սկսում գրել մոտավորապես 50 կամ 30 աղջկա միևնույն արտահայտությունը. "Բարև սիրուն աղջիկ, ոնց ես?": Իրականում "սիրուն" աղջիկը նկար չունի և միակ հուշող բանը դա անուն - ազգանունն է (օր. Նունուֆար Պողոսյան): 50, 30 -ից անծանոթ տղային պատասխանում է 10-ը կամ 5-ը և տղան սկսում է բարձրացնել իր ինքնագնահականը աղջիկներին "խոսացնելու" միջոցով: Դրան զուգահեռ բարձրանում է աղջիկների ինքնագնահատականը, քանզի ոմն անծանոթ տղան ինչ-որ անհայտ ուժերի օգնությամբ հասկացել է, թե ինչքան խելացի, սիրուն, պուպուշ, չքնաղ է ինքը ու որ այդ ոմն տղան ուզում է "մաքուրով" իր հետ ընկերություն անել (ուզող +1):
 ով Անցնենք Լուկայի անիմաստ զբաղմունքից: Նա արդեն չէր հիշում ժամը քանիսն է, ինչ պիտի անի այսօր ու կիսաբաց, կարմրած աչքերով նստել էր համակարգչի դիմաց:
3,2,1 .. Զանգ ...
-Ալո
-Ալո
-Ու՞մ եք ուզում
-Ոչ մեկի
-Նինա՞
-Այո՞
-Ո՞նց ես: Ի՞նչ ես անում
-ԼԱվ եմ: ՔԵզ չի հետաքրքրի
-Լավ, կներես: Ինչի՞ ես զանգել
-Ե՞ս Ա՜հ , կներես՝ մատս էր կպել
-Հա՜ (քմծիծաղով): Զարմացա՝ ինչի պիտի ինձ հիշեիր, ուր մնաց զանգեիր: Լավ, Ցտեսություն
-Հաջողություն, կներես...

вторник, 7 августа 2012 г.

Սև կետ..

Քայլում էր Նինան  դեղին քաղաքի  նոր ասֆալտած տաք փողոցներով: Մի քանի օր է, ինչ զգուշացնում են 12:00-ից մինչև 15:00 արևի տակ շատ չլինել: Հիմա 14:45 է:
 Անելու բան չկա..
-Ու՞մ ես սպասում
-Ոչ մեկի
Գլուխը  անտարբեր շրջում է ծանոթից ու շարունակում անհետաքրքիր ճանապարհը:
"Ինչի ես դու այդպիսին? Ինչի չես հասկանում ինձ? Ինչի է քո այդ չհասկանալը վնասում ինձ? Ինչի է ամենացավոտը լինում քեզ վերաբերվող հարցը? Ինչի եմ ես քեզնից կախված? "
Հարցեր, հարցեր, հարցեր... պտտվում են, բախվում իրար, տրորում անցնում, բայց միայն այդ խառնաշփոթով չի պրծնում: Հարցերը ծնում են որոշումներ, տաք, նոր "թխված" որոշումներ:
Դանդաղ, կտրուկ քայլերը գրավում են քայլող մարդկանց՝ հատկապես "ֆռֆռալու" դուրս եկած ժելեյոտված տղաների ուշադրությունը: Այդ քայլերը տանում են սև կետի, որից հետո կա կյանք, կա լույս ու կա հույս դեպի սպիտակ կետ:
"2 ժամ դեռ կա: Ի՞նչ պիտի անեմ: Կքայլեմ! Երկար ժամանակ է իմ հետ չեմ խոսել: Կարոտել եմ անիմաստ բանավեճներիս, որոնք հանգում են արցունքի մեկ կաթիլի: Կարող է քայլելիս մի զանգ գա ու ամեն ինչ փոխվի: Բայց դե ով պիտի զանգի ինձ: Հազիվ VivaCell-ն ու Orange-ը իրանց նամակներով զզվեցնեն: Ավելի լավ է մարդկանց ուսումնասիրեմ, գոնե ինձ կմոռանամ: Իրանք հետաքրքիր են: Մանավանդ, որ ժպտում են, հետո ժպիտը կամաց վերածվում է հիասթափված դեմքի, որը չստացավ, ինչ սպասում էր:", - խոսում էր Նինան իր հետ: Չկար մեկը այդ պահին, որը հասկանար կատարվելիքը, իսկ  եթե կար՝ չէր ցանկանա Նինայի հերթական "գլուխը կախ" շրջանում խոսել նրա հետ:
"Ձեզ թվում է՝ ես գերագույն հաճույք եմ ստանում հիասթափվելուց կամ մարդկանց վատ կողմերը ճանաչելուց: Այդպես չէ, ես ուղղակի նկատում եմ, ուղղակի ես այդպիսին եմ ու եթե ինձ սահմանափակում են, ես սկսում եմ սահմանափակողի վատ կողմերը նկատել, փնտրել, գուցե չգտնել:" ,- շարունակում է իր լավատես կողմին խոսք չտալ:
Կաթ? վայ չէ աչքից բաժանվելուց մի քանի վայրկյան հետո նա արդեն գոլորշիացել էր: Ամառ է, շոգ է, արցունքի կյանքը կարճ է, մի լացի, սենց, թե նենց չեն տեսնի: Մի քիչ տեղ կազատվի լցված սրտում, բայց ոչինչ հաջորդ պահին կհիշի դարդերը ու էլի կլցվի:
1 ժամ շա՜տ դանդաղ քայլերով հասավ պարապմունքի տեղը: Հետո շա՜տ դանդաղ քայլերով  իջավ նկուղային հարկ տանող աստիճանները: Վերջին աստիճանի վրա կանգ առավ ու նստեց: Կողքի դահլիճից լսվող ռոքային ծանր ու ճնշող հնչյունները դատարկում էին սև կետի պարունակությունը: Մանկության լուսանկարները, որոնք պայուսակի մի անկյունում միշտ գցած են լինում, դարձան ազատ տարածք պարունակությունը թափելու համար: Կանաչ, բարակ ծայրով բարակ գրիչը դարձավ միջոց: Սև կետի մասնիկները դասավորվում են, դառնում են իմաստակիր տառաշարքեր ու պատմություն դառնում լուսանկարի մյուս կողմում: