вторник, 28 июня 2011 г.

Աստուծո ծաղրն է Աշխարհ ալ արդեն ...



 Պետրոս Դուրյանը այն քնարական երգիչն էր, որը խոսեց, հանդիմանեց և բողոքեց հազարավոր մարդկանց կողմից, որոնք իրենց կարծիքով աշխարհ եկան միայն տանջվելու, խաբվելու տառապելու, Աստծո համար մի հասարակ խամաճիկ լինելու համար: Իրենց կյանքի բոլոր դժբախտությունները վերագրում են Աստծուն, որպես գերագույն մի ոււժի, որը կարող է իրենց կյանքը մի վայրկյանում փոխել: Սակայն, այդ վատադիմական մտքերի հետ միասին հավատում էին, որ Աստված իրենց համար պահել է ևս մեկ` անդրշիրիմյան կայնք: Այնտեղ Աստված պետք է փոխհատուցեր այնբոլոր տանջանքների դիմաց, որոնք նրանք կրել էին երկրի վրա: Հավատալով անդրշիրիմյան կյանքին` նրանք չէին հասկանում և անիմաստ էին համարում դժբախտություններով լի կյանքը երկրի վրա: Կարծես թե, Աստված երկրային կյանքով ծաղրում էր մարդկանց: Նա պարգևեց նրանց սիրելու և սիրվելու շնորհը, սակայն շատ համարելով` ևս մեկ հարված հասցրեց: Այդ ամենից հետո նրանց միայն մնում էր երազել: Երազել անդրշիրիմյան կյանքի մասին և հուսալ, որ այնտեղ չեն կրի երկրային տանջանքներ և կվայելեն սիրելու և սիրվելու բերկրանքը: 

   Դուրյանը այն հազարավոր մահամերձ մարդկանցից տարբերվում էր նրանով, որ նա չէր մտածում, թե արդյոք կլացեն մարդիկ իր կորստի համար: Շրջապատող մարդիկ նրան վերաբերվում էին ինչպես մի ստվերի նման պատանու, որը ծնվել էր մահանալու համար: Նրանք չէին լացի, քանի որ ծաղրում էին, քանի որ ակնհայտ էր նրա  վաղահաս մահը: