вторник, 19 июня 2012 г.

Գիշերային կոկտեյլ

Օզոնաշատ անձրևային օդը մաքրում է` տան մեջ տարածված ծխախոտի ծխով լցված շնչուղիներս: Հայրիկի ամենօրյա ծխելու արարողությունից վերջապես ազատվեցի` ինձ տնից դուրս գցելով` չնայած, որ մութ է արդեն և աղջիկների համար ոչ հարմար ժամ: Առավոտյան ձեռքիս տակ ընկած առաջին շապիկը, հարազատ ջինսե տաբատը և անբաժան կեդերը հագիս դուրս եմ գալիս: Իրար հանդիպակաց եկող տղաների խմբերը ուշադրությունները շեղել են դեպի գլխիկոր քայլող միայնակ աղջկա կողմը` ես էի: Լուսնի շատ թույլ` համարյա մարած լույսի ներքո չեն երևում սևազգեստ, անելու բան չունեցող այդ տղաները և միայն իրար հրմշտող ոտնաձայներն են բացատրում ինձ, որ այստեղ մենակ չեմ, բայց այդ բացատրությունները ոչինչ չտվեցին և չհամոզեցին ինձ` մտքումս ուրիշ տիրակալ էր իշխում: Փորձեր էի անում երեկվա իրադարձությունները, դեպքերը կապել քո խոսքերի հետ` ապարդյուն: Ախր ինչու ես դու այսքան անբացատրելի ու խառը, ինչու չեմ կարողանում գոնե ձևի համար բացատրել քո խոսքերը, գործողությունները, ինչու չի ստացվում ստեղծել մի քաղցր միջավայր, որը կլինի մեր մեջ կամուրջ` հնարավորություն ստեղծող  իրար մոտենալու համար: Արժանի չեմ քեզ, թե դու ինձ?? Լավ ինչն է կամ ով է այդ մտքերի խառնաշփոթ տանգոի մեղավորը, որի միակ հանդիսատեսը դու ես: Ես քեզ չէի հրավիրել այդտեղ, ինքնակոչ, ոչ կամայական, քո համար էլ անհասկանալի ու անընդունելի կերպով եկար ու նստեցիր չգիտեմ ինչքան, բայց հաստատ երկար տևող, մեկ հանդիսատես պահանջող ներկայացմանս: Ամենևին տխուր չեմ, ուղղակի արդյունավետ մտածելու համար ինձ լռություն է պետք, ցանկալի են մթությունը և ջազը: Չեմ կարող քո հետ անկեղծ լինել` չնայած, որ շրջապատումս միայն քո հետ կցանկանայի խոսել, կիսվել, ժպտալ և ուրախանալ: Իսկ գիտես ինչու? Որովհետև վախենում եմ, որ դու էլ կնմանվես մնացածին ու կծաղրես ու կծիծաղես խոսքերիս վրա (եթե արդեն չես անում դա): Ինձ տարօրինակ, աննորմալ ես համարում, որովհետև դեռ նորմալ չենք խոսել, պարզ ու քո համար ընդունելի բառեր դեռ չես լսել ինձնից: Ինչն է պատճառը? Քո աչքերը, հա հա քո անմեղ, խորացող ու խորտակող աչքերը, իրենք են մեղավոր, որ ամեն րոպե մի քայլ անելուց առաջ մտածում եմ ինչ կարծիքի ես, կամ փողոց դուրս գալուց առաջ շատ եմ մտածում ինչ հագնելու ու ինչպիսին լինելու մասին, իսկ առաջ իմ համար լրիվ մեկ էր, մեկ էր, ով կողքովս կանցնի և ինչպես, իսկ հիմա այդ մեկի մեջ քեզ եմ փնտրում:
Արդեն խառնված ոտնաձայներն էլ չեն լսվում: Լռությու~ն ինչ լավ է եկար: 5 րոպե, 10, 15 ... 1 ժամ անցավ: Մրսում եմ, կամաց գնա, տուն: Վայ, էս ուր եմ հասել, որտեղ եմ?
- Լճի մոտ
- Հն? Ով ես?
- Դե եթե ասեմ խորհրդավոր անծանոթը` հաստատ կհավատաս էս վիճակով: Ինչի ես էս ժամին դուրս եկել? Ով է քեզ թողել? Կապտել ես, գոնե դա գիտես? Մի վայրկյան սպասիր, մի բան բերեմ վրադ գցիր ու գնանք:
Գնաց. 5 րոպե: Մտքեր, բայց դուք լավ չարեցիք, որ իմ խնդրանքներին արձագանքեցիք: Ես ասեցի ձեզ տարեք ինձ իրա մոտ, չասեցի իրոք ոտքերիս հրաման տվեք: Բայց ինչի եմ ժպտում? :)
- Եկա: Վերցրու' մամայի թիկնոցն է, հագի'ր
-Չէ: Չեմ մրսում ախր
- Լսի, հիմի դու մտածել չես կարող, կարողանաս էլ մենակ հիմարություններ արդյունքում կստացվեն, այնսպես որ խելոք հագիր ու առաջ ընկիր
- Բայց ախր.. Դու ինչի ես գալիս? Ես կգնամ (ասում է կամակոր երեխայի նման)
- Դե գիտես ինչ: Ես քեզ չէի համոզել կամ խնդրել, որ գայիր մեր թաղամաս, իսկ ես լրիվ իրավունք ունեմ օրվա ցանկացած ժամի զբոսնել մենակ և ոչ միայն: Իսկ դու ոչ!!
- Ես առաջին անգամ եմ  այս ժամին դուրս եկել, բայց էլ չէի կարող մնալ այդ միջավայրում: Թունդ ծխախոտի հոտը, սերիալի լացուկոծը ու փոքր տարածությունը ճնշում էին, նույնիսկ չէի կարողանում մաթեմատիկայի պարզ վարժությունները գրել: Դա վատ է չէ?
-Դե քո համար շա~տ :P Տխուր է վիճակդ, բայց մի բան կանենք, չմտածես
-Հա? Բայց դու մենակ կռվում ես, իսկ ինձ այդպես չես օգնի
-Դու չգիտես: Խելոք արի հա ?
Լռություն. 5 րոպե, 10, 15 ... 1 ժամ:
-Քունս տանում է
-Ինչ էիր անում էսքան ժամանակ մենակ, փողոցում?
-Քայլում էի
-Ու? Ինչի համար?
-Մտքերս կարգի բերելու
-Իրենց ինչ էր եղել?
-Խառնվել էին,  ներկայացում էին սարքել գլխումս
Ժպտում է.
-Իսկ քո գլխում, երբ ներկայացում չէ որ ?
-Երբ որ կողքդ չեմ
-Դա ինչ կապ ունի?
- Չես հասկանա, հեչ
-Արդեն հասնում ենք: Ինչ պիտի ասես ծնողներիդ?
-Եսս, բայց ես, ես ասելու բան չունեմ: Կօգնես ինձ? Խնդրում եմ
-Լավ..
Աչքերը հառեց գետնին ու խորասուզվեց մտքերի մեջ: Ես էլ կողքով խելոք գնում էի, կարծես մեր տուն չէինք գնում, այլ մի տեղ, որ միայն ինքը գիտի և ես միայն հետևում եմ իրեն:
-Գիտես չէ ինչքան վախեցա, որ քեզ մեր մոտ տեսա: Գունատ լինելդ կրկնապատկեց այդ վախը: Գիտես չէ, որ կորեիր` ես չէի դիմանա: Դու սխալ ես անում, որ լռում ես: Մի բան ասա: Դե? Ես գիտեմ, որ այդ ներկայացման մեղավորը ես էի ու դա ամենևին, քո ընկերուհիները չեն ասել, որոնց հետ դու խզեցիր կապերդ վերջերս: Բայց ես արժանի չեմ քեզ: Համ էլ ինչ եմ խոսում, ինչ հիմարություններ, չէ որ մենք քույր ու եղբայր ենք, չէ? Այդպես են չէ ասում ընկերներին:
-Դու հասկացել էիր: Հասկացել էիր դեռ շատ շուտ և ոչինչ չէիր անում: Դու թևաթափ արեցիր ինձ.. Հիմա արդեն խոսելն էլ է դժվար:
Դռան առջև կանգնած ենք` ես գլխիկոր, նա կանաչ ներկված պատին է նայում: Դուռը բացվեց
-Ուր էիր ասյքան ժամանակ?
-Մամ, ես գնացել էի, գնացել էի..
-Տիկին մենք գնացել էինք մեր ընդհանուր ընկերոջից գիրք վերցնելու վաղվա քննության համար, իսկ մեր տունը ճանապարհին էր, այնտեղ թողեցի և ես ձեր աղջկան ողջ և առողջ բերել եմ ձեր մոտ: Ամեն ինչ կարգին է: Խնդրում եմ չզայրանաք նրա վրա
-Լավ
Մեկ ժպիտ, որ երևաց դեմքիս վրա, երբ բարձրացրեցի գլուխս և նայեցի նրա մեղավոր աչքերին: Նրանք արդեն բաց էին իմ համար և պարզ.. Նրանք իրենց արդարացրին..

вторник, 12 июня 2012 г.

BarCamp 2012 ու երևանյան խառնաշփոթ

Ըհն խառնաշփոթ: Դա հենց այն բառն է, որով կարող եմ նկարագրել այս 3-4 օրվա իմ առօրյան մայրաքաղաքում:
Օր 1. Արտաքինից երևի չնչին թվացող, բայց իրոք  շատ մեծ ուրախություն պատեց, երբ տեսա իմ  սիրելի ընկերուհուն: Հրաշք օր! Չգիտեմ, նրա համար ինչքանով էր այդ ամենը կարևոր, բայց շատ դեպքերում ուղղակի մտածելն էլ հաճելի էր այդ օրը: Եղանակը ինկվիզիցիայի կողմից էր իհարկե: Քանի որ խիստ զբաղված չէի, հետևաբար իմ համար հետազոտում էի մարդկանց և դեռ քիչ թե շատ անծանոթ Երևանը: Առաջին օրվա համար ինձ թվում է նորմալ էր զարմանքս: Շատ էի հանդիպում միևնույն պատկերին. տղաների համատարած կարմիր սպիտակ "բանտիկով" կոշիկները, աղջիկների կա'մ շատ կարճ "շորտիկները",  կա'մ երկար մինչև գետին հասնող կիսաշրջազգեստները,  նրանց հայացքները, ականջակալներով երիտասարդները:
Օր 2. BarCamp 2012-ի առաջին օրն է: Յուրօրինակ էր  բացման արարողությունը` իր նախօրոք ամեն բառը կազմակերպած և ծրագրավորած չլինելով և իր կազմակերպիչներով: Իմ կարծիքով ներկայացումներին այս օրը ավելի ուշադիր էին` այսինքն գովազդոտ է, թե` ոչ, ժամանակը և այլն: Առաջին անգամ էի հայտնվել այդպիսի վայրում, որտեղ Facebook-ից այդքան շատ մարդ կար :D Մեկ-մեկ մենակ մնալն էլ արդեն ստիպում էր հիշել հեռախոսիս մեջ պահած հեռախոսահամրները, որոնց չեմ անդրադարձել միայն համարձակության պակասի պատճառով: Իսկ այ մարդիկ, ովքեր կազմակերպել և հետևում էին այդ ամենին շա~տ լավն էին, հավեսով ու աշխույժ:


Օր 3. Շա~տ, շա~տ, շատ լավ օր: BarCamp-ի երկրորդ օր: Այդ օրը ուրիշ էր, ճիշտ է հիասթափություններ շատ եղան, բայց համեմատած ստացած դրական էներգիայի հետ, դրանք արդեն անտեսվում են: Երկրորդ օրը ավելի շատ հանդիպեցի հետաքրքիր ներկայացումների: Իսկ այ վերջին ներկայացում - ցուցադրությունը իրոք ապշեցրեց ինձ: Պյոտր Նովիգինի նկարները, տեսանյութերը իրոք կարող են մտածելու տեղիք տալ, և ուրախ եմ, որ ներկա եմ գնտվել այդ զարմանալի  ներկայացմանը: Երգ, պար, ուրախություն, BEATLES և Blues ամենակարևորը: Կյանքումս առաջին անգամ մարդկանցից չխուսափեցի..= Afterparty:
Օր 4. Վերջ. Happy-mappy end: Սիրելի Քաղաք ինքան էի քեզ կարոտե~լ ^_^









вторник, 5 июня 2012 г.

Բարև Ամառ!

Հունիսի 5-ն է արդեն:  Ինչ քիչ ժամանակ է անցել ամռանը շա~տ սպասող աշակերտի համար: Այդ 5 օրվա  բովանդակությունը խիստ բազմազան է ու այդ ակտիվությունը ինձ շա~տ է դուր գալիս:
Հունիսի 1. Երեխաների պաշտպանության միջազգային օր = երեխաներին ժպիտ պարգևելու օր
Հունիսի 2. Համերգ` բացառապես պարային համարներով` նվիրված վերը նշվածին
Հունիսի 3. Միստիկ նորություններ :/
Հունիսի 4. Վանաձորում բացօթյա ընթերցանության ֆլեշմոբ =  Մաթեմատիկայի բացօթյա պարապմունք :)
Հունիսի 5. Ադրենալինի կտրուկ աճ
Ահա ինչպես եմ ընկալում ամառվա առաջին 5 օրերը, որոնք երևի այս ամառ անմոռանալի կլինեն: Շա~տ պոզիտիվ եմ տրամադրված այս ամառ և ընդհանրապես ինչքան մոտենում էր դասերի ավարտը, այնքան ավելանում էր իմ մեջ ակտիվությունը, էներգիան, որը մղում է խենթ և ինձնից անսպասելի քայլերի, ադրենալինը, որը իրեն շատ ազատ է զգում  և դա կրում է շարունակական բնույթ: Հուսով եմ, որ միայն իմ մոտ չէ այդպես, այլ մարդկանց մեծամասնության մոտ:
Ուրեմն սիրելի ընթերցողներ ասեմ մի երկու հանգամանք, որոնք այսպես էներգիա են իմ մեջ ներարկել.
  • Առավոտյան սառը, բայց տաքանալ խոստացող օդը
  • Վառ կապույտ երկինքը, որը ամեն օր առաջինն է "Բարի լույս" ասում իմ դեռ երազում շրջող աչքերին
  • Աքաղաղը + ճնճղուկը, որոնց ձայները ամեն առավոտ զարթուցիչից արդյունավետ են լինում
  • Օրվա մեծ մասը քայլելը
  • Ամեն գրավիչ հմայք ստացող ամառային մրգերը, որոնց միայն նայելիս արդեն պատկերացնում ես պարունակվող վիտամինների քանակը :D
  • Վերջում կներեք, բայց պիտի ասեմ. Մաթեմատիկայի առաջադրանքներս :D

воскресенье, 3 июня 2012 г.

Ճիշտ եզրահանգում

Երկու օր է ինչ առավոտը դուրս եմ գալիս, երեկոյան վերադառնում: Տնից դուրս մեծամասամբ անց եմ կացնում շարժման մեջ. քայլել, քայլել, քայլել քաղաքի մարդաշատ փողոցներով, գտնվել  մարդաշատ վայրերում` այնտեղ քեզ տեսնելու հավանականությունը մեծ է: Նախորդ անգամ պատահական տեսա քեզ այսպիսի տեղում, բայց դու չտեսար ինձ, երևի լավ էր, որ աննկատ մնաց իմ կարոտած հայացքը: Ուղղությունս փոխում եմ, երբ հասկանում եմ, որ այս տարածքում արդեն չեմ գտնի քեզ: Արդեն հույսս կտրած լիալուսնին հինգ պակաս լուսատուի ուղեկցությամբ գալիս եմ տուն: Փողոցում հոգնած և նորաթուխ արևից հիասթափված դեմքեր են, որոնք վայելելով երեկոյան հերթափոխը գնում են դեպի իրենց կարոտած տները:
Գլխիկոր, մե'կ խաչաձև, մե'կ ուղիղ քայլերս փոխում եմ ակաանջակալներից հոսող երաժշտության ռիթմով, անցնում եմ շենքերի իրենց դիտակետերում նստած դիտորդների մոտով:
Մտքումս իհարկե խոսում` ավելի ճիշտ բարկանում եմ քո վրա, թե ինչու չես լինում այնտեղ, որտեղ աչքերս փնտրում են քեզ: Խոսքերիս հետ խառնվում են երգի բառերը, որոնց ուշադրություն դարձնելուց հետո միայն հասկանում եմ, որ ախր դու արժանի չես այս գեղեցիկ խոսքերին: