вторник, 12 июня 2012 г.

BarCamp 2012 ու երևանյան խառնաշփոթ

Ըհն խառնաշփոթ: Դա հենց այն բառն է, որով կարող եմ նկարագրել այս 3-4 օրվա իմ առօրյան մայրաքաղաքում:
Օր 1. Արտաքինից երևի չնչին թվացող, բայց իրոք  շատ մեծ ուրախություն պատեց, երբ տեսա իմ  սիրելի ընկերուհուն: Հրաշք օր! Չգիտեմ, նրա համար ինչքանով էր այդ ամենը կարևոր, բայց շատ դեպքերում ուղղակի մտածելն էլ հաճելի էր այդ օրը: Եղանակը ինկվիզիցիայի կողմից էր իհարկե: Քանի որ խիստ զբաղված չէի, հետևաբար իմ համար հետազոտում էի մարդկանց և դեռ քիչ թե շատ անծանոթ Երևանը: Առաջին օրվա համար ինձ թվում է նորմալ էր զարմանքս: Շատ էի հանդիպում միևնույն պատկերին. տղաների համատարած կարմիր սպիտակ "բանտիկով" կոշիկները, աղջիկների կա'մ շատ կարճ "շորտիկները",  կա'մ երկար մինչև գետին հասնող կիսաշրջազգեստները,  նրանց հայացքները, ականջակալներով երիտասարդները:
Օր 2. BarCamp 2012-ի առաջին օրն է: Յուրօրինակ էր  բացման արարողությունը` իր նախօրոք ամեն բառը կազմակերպած և ծրագրավորած չլինելով և իր կազմակերպիչներով: Իմ կարծիքով ներկայացումներին այս օրը ավելի ուշադիր էին` այսինքն գովազդոտ է, թե` ոչ, ժամանակը և այլն: Առաջին անգամ էի հայտնվել այդպիսի վայրում, որտեղ Facebook-ից այդքան շատ մարդ կար :D Մեկ-մեկ մենակ մնալն էլ արդեն ստիպում էր հիշել հեռախոսիս մեջ պահած հեռախոսահամրները, որոնց չեմ անդրադարձել միայն համարձակության պակասի պատճառով: Իսկ այ մարդիկ, ովքեր կազմակերպել և հետևում էին այդ ամենին շա~տ լավն էին, հավեսով ու աշխույժ:


Օր 3. Շա~տ, շա~տ, շատ լավ օր: BarCamp-ի երկրորդ օր: Այդ օրը ուրիշ էր, ճիշտ է հիասթափություններ շատ եղան, բայց համեմատած ստացած դրական էներգիայի հետ, դրանք արդեն անտեսվում են: Երկրորդ օրը ավելի շատ հանդիպեցի հետաքրքիր ներկայացումների: Իսկ այ վերջին ներկայացում - ցուցադրությունը իրոք ապշեցրեց ինձ: Պյոտր Նովիգինի նկարները, տեսանյութերը իրոք կարող են մտածելու տեղիք տալ, և ուրախ եմ, որ ներկա եմ գնտվել այդ զարմանալի  ներկայացմանը: Երգ, պար, ուրախություն, BEATLES և Blues ամենակարևորը: Կյանքումս առաջին անգամ մարդկանցից չխուսափեցի..= Afterparty:
Օր 4. Վերջ. Happy-mappy end: Սիրելի Քաղաք ինքան էի քեզ կարոտե~լ ^_^