четверг, 30 июня 2011 г.

Արդարության քո մասնիկը

  Ինչ լավ կլիներ, որ ամեն մարդ իր աշխարհում ապրեր: Այնտեղ նա թույլ չի տա, որ իրեն շրջապատող մարդիկ վիրավորեն միմյանց, անարդարություններ, դժբախտ դեպքեր տեղի ունենան: Այսինքն, նա ինքը կկառավարի իրեն շրջապատող աշխարհը: Այդպես էլ երևի դճբախտ պատահարները, բանտ ընկնելու առիթներն էլ քիչ կլինեն: Բայց ավաղ, այդպես չէ աշխարհի դրվածքը և մարդիկ շարունակում են հող նախապատրեստել իրենց բազում մեղքերը քավելու համար:

   Մենք սխալներ ենք գործում` չմտածելով դրանց հետևանքների մասին: Մենք վնասում ենք մեկս մյուսին, ցավ պատճառում, սպանելու աստիճան խեղդում ապրելու ցանկությունը: Ինչքան հոգեկան վերքեր ենք մենք պատճառել մեզ շրջապատող հարազատ կամ ոչ հարազատ մարդկանց, որոնցից շատերի մոտ դրանք երբեք չեն սպիացել: Ինչպես մաքրենք այս սխալները կյանք կոչվող դպրոցի գրատախտակից: Դրանք ավելի ու ավելի են շատանում, խորանում, սաստկանում, ավելի զորեղ դառնում, ավերիչ դառնում: Մարդիկ չեն հասկանում, որ ուրիշին վնասելով` իրենց են վնասում` ևս մի սև բիծ ավելացնում իրենց դատավճռում: Կամ էլ հասկանում են, բայց դրա լրջությունը չեն ըմբռնում: Ինչու է աշխարհը այսքան անարդար, ինչու են մարդիկ այսքան կեղտ պարունակում իրենց հոգիներում ? Կարծես դրանք ոսկիներ լինեն, որ ինչքան շատ, այնքան լավ( շատ լինի, քիչ չլինի): Իհարկե, դա էլ այդպես չէ: Դա արդեն մեր` մտածելակերպով նեգրոիդ հասարակությունից է: Մենք բոլորս էլ մեղավոր ենք: Մե'կս` այն մարդու կամ կենդանու առջև, որին սպանել ենք, մե'կս` այն տատիկի, որին չենք օգնել, մե'կս` այն մրջյունի առջև, որին տրորեցինք, երբ նա ուտելիք էր տանում իր ընտանիքի համար կամ էլ սեր էր խոստովանում իր սիրած էակին:
  Մի խոսքով, շատ է արդարների բանակը, բայց դրանից եռակի, քառակի շատ է անարդարների և չարամիտների բանակը: Եթե ամեն մեկս արդարության մեր մասնիկը ներմուծենք այս անարդարություններով ողողված աշխարհ, արդարների բանակը կհամալրվի ևս մեկով:
  

среда, 29 июня 2011 г.

Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով ...



    Երեխան լույս աշխարհ է գալիս ակամա, նրա կարծիքը ոչ- ոք չի հարցնում` ուզում էր նա ոտք դնել այս կեղտոտ աշխարհ, և այդ կեղտի մեջ ապրել մինչև մահ: Նա ստիպված է հարմարվել կյանքի անարդարություններին և հաղթահարել նրա անջրպեդները: Նա դառնում է ավելի ու ավելի ուժեղ, խելացի, գուցե խորամանկ, զգույշ, հարմարվող և ինքնասեր: Այն անմեղ աչքերում հիասթափություն է նշմարվում, հետո զայրույթ, հետո չարություն և մարդ գնում է դեպի կործանում` անմեղ մանուկից վերածվելով կյանքի դպրոցի անհաջող կադրի: Ու շատ քչերն են կարողանում այդ կեղտոտ դպրոցում սովորել մաքուր: 
    Մարդը` ինչ հասակի էլ լինի, զարմանում է բնության հրաշքների և աշխարհում տիրող իրավիճակի վրա: Զարմանում է, թե ինչպես են հարազատները միմյանց կոկորդ կրծում, ընկերները դավաճանում միմյանց, մայրերը հրաժարվում իրենց զավակներից, զարմանում է, բայց հետո ինքն էլ այնպիսի մի արարք է գործում, որ երբեք չէր կարող անել:

   Եվ ահա, մարդու դուռը ծեծում է մահը: Այն անկանխատեսելի է, չի դնում տարբերություն երիտասարդների ու ծերերի, առողջների ու հիվանդների, և առավել ևս հարուստների ու աղքատների միջև: Իր կյանքի մայրամուտին մարդ ապրում է իր անցյալով, կարոտով հիշելով, թե' տաք, թե' ցուրտ , թե' երջանիկ, թեդժբախտ օրերը: Եվ տեսնում են նրանք աշխարհը իրենց հոգու մեջ, ինչպես երազի մեջ երազի: Կարոտում են բնության յուրաքանչյուր մասնիկը, որին շուտով չեն տեսնելու, չեն դիպչելու, չեն վայելելու, կարոտում են սիրած էակին, որից շուտով որոշ ժամանակով պիտի բաժանվեն, որովհետև նրանք դեռ պիտի տեսնեն իրար Հադեսի արքայությունում` չէ-որ դեռ շատ բաներ իրար չեն ասել, շատ պահեր չեն ապրել միասին ...
   Մարդը հավերժ չէ և նրա կյանքն ունի սկիզբ և վերջ:

вторник, 28 июня 2011 г.

Րաֆֆու Խենթը(Վարդանի կերպարը)

   Վարդանը` նույն ինքը խենթը, քսանհինգ տարեկան, բարձրահասակ, ամուր կազմվածքով և դեմքի խոշոր գծագրությամբ, որ չէր կարելի ասել, թե գեղեցիկ է, երիտասարդ էր: Նրա մեծ, սևորակ աչքերը ավելի ավազակային արտահայտություն ունեին, իսկ փոքր-ինչ ուռած շրթունքների վրա միշտ կարելի էր նշմարել մի դառն հեգնություն: Նրա շարժվածքի համարձակությունը և ճարպիկությունը գործի մեջ իսկույն ցույց էին տալիս մի չափազանց մարմնական ուժ: Նրա դիմագծերից կարելի էր ենթադրել, թե ինչպիսի խառնվածքի տեր մարդ է: Վարդանի կերպարի մեջ վիպասանը ցանկացել է տեսնել յուրաքանչյուր հայ մարդու:

   Վեպի բոլոր դրվագներում երևում է Վարդանի ծայրահեղ հայրենասիրությունը, սակայն նա չի համաձայնվում իր հայրենակիցների գործողությունների հետ: Բայազետի պաշարման ժամանակ, երն մարդիկ տարբեր կողմերից հաց ու ջուր էին աղերսում, Վարդանի դեմքի վրա խղճահարության նշույլ անգամ չնշմարվեց, քանի որ հայ ժողովրդի դժբախտություններում նա մողավոր էր համարում հենց հայերին: Նրանց սխալը Վարդանի և նրան համակարծիք մարդկանց կարծիքով կայանում էր հայ ժողովրդի միասնական չլինելու և բավարար ուժ ունենալու պայմաններում, փրկությունը թշնամու ոտքերը համբուրելու և նվաստանալու մեջ:           Դուդուկջյանի ձերբակալումը ծանր երկընտրանքի առաջ է կանգնեցնում Վարդանին: Վտանգի տակ էր և գաղափարակից ընկերոջ, և սիրելի էակի կյանքը: ,Որին օգնության ձեռք մեկնել? Նրա աչքի առջև մորմոքում էր Լալան: Հայրենասեր երիտասարդը հաղթահարում է հոգեկան այդ ճգնաժամը` նախընտրելով Դուդուկջյանին, սակայն չմոռանալով Լալային:

  Հուզիչ և ողբերգական է Վարդանի և Լալային սերը: Տանջալի էին Վարդանի ապրումները Էջմիածնում` Լալային որոնելիս: Ինչպիսի~ն խենթ հրճվանք է ապրում նա, երբ իմանում է Սառայի և Լալայի կենդանության մասին: Սակայն վայրկենական հրճվանքն դառը վշտի է վերածվում, երբ Վարդանին հաղորդում էն Լալային ողբերգական մահվան գույժը:
   Վարդանը հերոսական ազգային բնավորություն է, որն իր մեջ մարմնավորում է հայ ժողովրդի ազատասիրությունը, առնական ոգին, թշնամու դեմ ծառանալու աննկուն կամքը:

Աստուծո ծաղրն է Աշխարհ ալ արդեն ...



 Պետրոս Դուրյանը այն քնարական երգիչն էր, որը խոսեց, հանդիմանեց և բողոքեց հազարավոր մարդկանց կողմից, որոնք իրենց կարծիքով աշխարհ եկան միայն տանջվելու, խաբվելու տառապելու, Աստծո համար մի հասարակ խամաճիկ լինելու համար: Իրենց կյանքի բոլոր դժբախտությունները վերագրում են Աստծուն, որպես գերագույն մի ոււժի, որը կարող է իրենց կյանքը մի վայրկյանում փոխել: Սակայն, այդ վատադիմական մտքերի հետ միասին հավատում էին, որ Աստված իրենց համար պահել է ևս մեկ` անդրշիրիմյան կայնք: Այնտեղ Աստված պետք է փոխհատուցեր այնբոլոր տանջանքների դիմաց, որոնք նրանք կրել էին երկրի վրա: Հավատալով անդրշիրիմյան կյանքին` նրանք չէին հասկանում և անիմաստ էին համարում դժբախտություններով լի կյանքը երկրի վրա: Կարծես թե, Աստված երկրային կյանքով ծաղրում էր մարդկանց: Նա պարգևեց նրանց սիրելու և սիրվելու շնորհը, սակայն շատ համարելով` ևս մեկ հարված հասցրեց: Այդ ամենից հետո նրանց միայն մնում էր երազել: Երազել անդրշիրիմյան կյանքի մասին և հուսալ, որ այնտեղ չեն կրի երկրային տանջանքներ և կվայելեն սիրելու և սիրվելու բերկրանքը: 

   Դուրյանը այն հազարավոր մահամերձ մարդկանցից տարբերվում էր նրանով, որ նա չէր մտածում, թե արդյոք կլացեն մարդիկ իր կորստի համար: Շրջապատող մարդիկ նրան վերաբերվում էին ինչպես մի ստվերի նման պատանու, որը ծնվել էր մահանալու համար: Նրանք չէին լացի, քանի որ ծաղրում էին, քանի որ ակնհայտ էր նրա  վաղահաս մահը: