вторник, 28 июня 2011 г.

Րաֆֆու Խենթը(Վարդանի կերպարը)

   Վարդանը` նույն ինքը խենթը, քսանհինգ տարեկան, բարձրահասակ, ամուր կազմվածքով և դեմքի խոշոր գծագրությամբ, որ չէր կարելի ասել, թե գեղեցիկ է, երիտասարդ էր: Նրա մեծ, սևորակ աչքերը ավելի ավազակային արտահայտություն ունեին, իսկ փոքր-ինչ ուռած շրթունքների վրա միշտ կարելի էր նշմարել մի դառն հեգնություն: Նրա շարժվածքի համարձակությունը և ճարպիկությունը գործի մեջ իսկույն ցույց էին տալիս մի չափազանց մարմնական ուժ: Նրա դիմագծերից կարելի էր ենթադրել, թե ինչպիսի խառնվածքի տեր մարդ է: Վարդանի կերպարի մեջ վիպասանը ցանկացել է տեսնել յուրաքանչյուր հայ մարդու:

   Վեպի բոլոր դրվագներում երևում է Վարդանի ծայրահեղ հայրենասիրությունը, սակայն նա չի համաձայնվում իր հայրենակիցների գործողությունների հետ: Բայազետի պաշարման ժամանակ, երն մարդիկ տարբեր կողմերից հաց ու ջուր էին աղերսում, Վարդանի դեմքի վրա խղճահարության նշույլ անգամ չնշմարվեց, քանի որ հայ ժողովրդի դժբախտություններում նա մողավոր էր համարում հենց հայերին: Նրանց սխալը Վարդանի և նրան համակարծիք մարդկանց կարծիքով կայանում էր հայ ժողովրդի միասնական չլինելու և բավարար ուժ ունենալու պայմաններում, փրկությունը թշնամու ոտքերը համբուրելու և նվաստանալու մեջ:           Դուդուկջյանի ձերբակալումը ծանր երկընտրանքի առաջ է կանգնեցնում Վարդանին: Վտանգի տակ էր և գաղափարակից ընկերոջ, և սիրելի էակի կյանքը: ,Որին օգնության ձեռք մեկնել? Նրա աչքի առջև մորմոքում էր Լալան: Հայրենասեր երիտասարդը հաղթահարում է հոգեկան այդ ճգնաժամը` նախընտրելով Դուդուկջյանին, սակայն չմոռանալով Լալային:

  Հուզիչ և ողբերգական է Վարդանի և Լալային սերը: Տանջալի էին Վարդանի ապրումները Էջմիածնում` Լալային որոնելիս: Ինչպիսի~ն խենթ հրճվանք է ապրում նա, երբ իմանում է Սառայի և Լալայի կենդանության մասին: Սակայն վայրկենական հրճվանքն դառը վշտի է վերածվում, երբ Վարդանին հաղորդում էն Լալային ողբերգական մահվան գույժը:
   Վարդանը հերոսական ազգային բնավորություն է, որն իր մեջ մարմնավորում է հայ ժողովրդի ազատասիրությունը, առնական ոգին, թշնամու դեմ ծառանալու աննկուն կամքը: