пятница, 30 ноября 2012 г.

Նոր Մեկը..

Մի օր, մի ժամ, մի պահ նոր մեկը եկավ աշխարհ: Նոր Մեկը եկավ, իր հետ աղմուկ բերեց: Նոր Մեկը կերավ, էլի կերավ, էլի կերավ ու մեծացավ: Մի բառ ասավ, նոր բառ ասավ Նոր Մեկը այդժամ: Նոր մեկը բառեր կուտակեց իրար վրա ու նոր խոսք ստեղծեց` իր խոսքը ստեղծեց: Խոսեց, քայլեց, բռնեց ու որոշեց, որ Նոր Մեկին նոր բան է պետք: Ու գնաց Դպրոց կոչվածում նոր բան փնտրելու: Փնտրեց, փնտրեց, մի հատ էլ փնտրեց, հազիվ մի բան գտավ` անունը դրեց "գիտելիք": Վերցրեց գիտելիքը ու գնաց նոր տեղ, փնտրեց նոր բան ու գտավ "աշխատանք": Աշխատեց Նոր Մեկը, վերցրեց պտուղը ու "փող" անվանեց: Վերցրեց փողը ու գնաց Նոր Մեկը էլի փնտրելու: Հիմա ինչ էր ուզում նա? Գիտելիք ուներ, աշխատանք ուներ, դրանցից բխող փողեր էլ ուներ.. Կարծես թե արդեն նոր բան չէր գտնի, չկար այլևս Նոր Մեկի համար մի նոր բան:
Գնաց Նոր Մեկը նստեց գետի մոտ ու լացեց նրա հետ` կյանքից, աշխարհից: Բողոքեց, կոպտեց, պահանջեց գետից, որ նոր բան բերի, իր կյանք ներմուծի: Գետը զայրացավ, հոխորտեց, փրփրեց: Բռնեց Նոր Մեկին մի կաթիլ դարձրեց: Այլևս նա Նոր Մեկը չէր, այլ մի հասարակ շարքային կաթիլ, որ լոկ վազում էր ուրիշի հետևից: Տխուր էր Նոր Մեկը կաթիլի տեսքով:
Չկար դեռ մեկը, որից այլևս  նոր բան չէր ուզի նա երբեք: Բայց մի օր նա զգաց, որ կողքով վազող այն կաթիլին մոտիկ, նա հանգիստ է միշտ ու թեթև հոգով: Ու հասկացավ ու գտավ այն Նոր Էակին ու դարձավ էլի նա Նոր Մեկը հին: Բռնեց Էակի ձեռքը ու տարավ, տարավ նրան իրական աշխարհ ու խրոխտ կանգնեց նա հողին: Չէ-որ նա արդեն չէր ուզում արդեն ոչ-մի նոր բան: Ամեն ինչ իր կյանքում նոր էր հավիտյան: Դե ինչ, Նոր Մեկը Նոր Էակի հետ ապրեց ողջ կյանքը ու իր կյանքն այսպես նոր գույնով ներկած դիտեց նա կողքից ու նոր մի բան զգաց:
Դե հա, ամեն նորր լավ քողարկված հինն է (ինչ-որ էսպիսի բան): Դա էլ քողարկված այն հին սերն էր` սերը կյանքի ու գույների հանդեպ, սերը կողքինի ու սիրողի հանդեպ:

понедельник, 26 ноября 2012 г.

Տես աստղերը մեզ ժպտում են..

-Տես աստղերը մեզ ժպտում են: Տես խոսում են, տես նայում են, տես նրանք էլ հավատում են, -  դանդաղ, շշուկով արտասանեց այս բառերը Լուկան արդեն երազների գիրկն ընկած ու իր գրկում կուչ եկած Նինայի ականջին:
Աստղերին էր նայում ու չէր նկատել, որ այդ ընթացքում լարված օրվանից հետո հոգնած` Նինան տաք և հարմարավետ տեղ էր գտել ու քնել մի քանի րոպեում: Չհամարձակվեց խանգարել նրա քունը, քանի որ այնքան խաղաղ, հանգիստ ու երանելի էր այդ պահը: Թեթև շարժվեց Նինան, Լուկային թվաց, թե փոքրիկ երեխա է գրկում ու անհարմար դիրքից շարժվում է, փորձում տաքուկ ու փափուկ անկյուն գտնել:
- Ու որտեղից ես գտա այս հրաշքին?,- մտածում էր Լուկան, բայց մտքում. վախենում էր արթնացնել այդ նույն հրաշքին: Բայց դե արդեն իր քունն էլ էր տանում ու վախենում էր, որ Նինան կմրսի:
- Ես քնած չեմ ու մի քանի վայրկյանից քեզնից առույգ կլինեմ, եղավ? , - դանդաղ, երեխայի ձայնով, մի քիչ ծոր տալով արտասանեց Նինան, որը արտաքինից յոթերրորդ երկնքում էր, բայց փաստորեն կիսով չափ ներկա էր իրականությունում:
Աստղերը լուսավորում էին, լուսինը կատարյալ էր դարձնում լուսավորությունը, իսկ եղանակը  մի-քիչ սառն էր, սակայն մի քիչ լարվածությունը ու հանգստությունը ներդաշնակության մեջ գտնվելով զգացնել չէին տալիս այդ մի-քիչ սառնությանը:
- Լսի~ր, դու հիշում ես չէ, որ վաղը աշխարհի վերջն  է ու մենք պիտի միասին այն դիմավորենք` դե մոտավորապես Ամանորի նման, մի տարբերությամբ, որ Ամանորից հետո գալիս է նոր տարին իր տարբեր դեպքերով, իսկ աշխարհի վերջից հետո, գալիս է նոր աշխարհի ծնունդը, որում մենք արդեն գուցե միասին չլինենք կամ ընդհանրապես չհանդիպենք իրար, - մի քանի րոպե հետո վեր է թռնում իրոք Լուկայից էլ արթուն Նինան ու սկսում հարցախեղդ անել Լուկային:
- Ես արդեն պատրաստվել եմ, գիտես? Պահեստային սնունդ, մոմ և այդպիսի ասում են ամենաանհրաժեշտ իրերից ունեմ` երկու հոգու համար: Բայց միայն ես չէ, որ պիտի պատրաստվեմ, լսեցիր? Դու էլ զբաղվիր տղամարդու գործերով: Դե չգիտեմ, տես ինչը այդ մի քանի օրը մեզ պետք կգա ու չենք կարողանա հայայթել ինչ-որ տեղից: Բայց պատկերացնում ես չէ` մի քանի օր բացարձակ մթություն, բացարձակ լռություն, բացարձակ  ես ու դու: Ա~խ, երևի գիժ եմ, բայց սպասում եմ այդ "աշխարհի վերջ" ասվածին (բայց եթե ճիշտ, ապա չեմ հավատում, թեկուզև վախենում եմ):
- Նինա~, ախր ինչ աշխարհի վերջ: Մենք դեռ պիտի շա~տ 365 օրեր անցկացնենք միասին: Դեռ շա~տ փորձությունների ու այսպիսի պահերի միջով պիտի անցնենք: Այնպես որ հույսդ կտրիր, սիրելիս, որ կվայելես այդ մթությունն ու "վերջը":

четверг, 22 ноября 2012 г.

Մի երկու բան փոքրիկների կողմից ..

«Когда кто-то тебя любит, то он по-другому называет твоё имя. И ты знаешь, что твоему имени хорошо у него во рту». Билли, 4 года.

«Любовь – это то, что заставляет тебя улыбаться, когда ты устал». Терри, 4 года.

«Любовь — это когда мама варит папе кофе и сперва пробует сама, вкусно ли получилось». Дэни, 7 лет.

«Любовь – это когда ты идешь куда-то поесть и отдаешь кому-нибудь больше половины своей жареной картошки, а у них за это ничего не забираешь». Крисси, 6 лет.

«По-правде нельзя говорить «я тебя люблю», если ты так не думаешь на самом деле. Но если ты так думаешь, то надо говорить много-много раз. А то люди забывают». Джессика, 8 лет.

«Любовь – это когда твой щенок лижет тебе лицо, даже после того как ты оставила его в одиночестве на весь день». Мэри-Энн, 4 года.

«Любовь - это то, что бывает с тобой в ёлочной комнате на Рождество, если перестать открывать подарки и прислушаться». Бобби, 7 лет.

«Любовь - это когда мама видит папу в туалете и не думает, что это некрасиво». Марк, 6 лет.

«Любовь — это когда ты говоришь мальчику, что тебе нравится его рубашка, а он тогда носит её каждый день». Ноэль, 7 лет.

«Если вы хотите лучше научиться любви, вам надо начать с друга, которого вы ненавидите». Никка, 6 лет

Իրենք մեզնից լավ են հասկանում: Իրենք գիտեն ինչ են ուզում` կոնֆետ, թե խաղալիք: Իրենք կբացատրեն մեր համար անբացատրելին մի երկու բառով` կարճ ու կոնկրետ:
Ու երևի դա է "սեր" ասվածը..

четверг, 15 ноября 2012 г.

Ժպիտը ու մենք..

"Ժպտա ամեն դեպքում, ինչ էլ լինի", "ժպտա, երբ մութ է, ժպտա, երբ ցուրտ է, ժպտա, երբ մենակ ես, ժպտա, երբ անգույն ես" ու ամենակարևորը ժպտա՜ ..
Շատ եք չէ՞ ասում: Ասում եք, երբ ուզում եք ձեր կարեկցանքը, հոգատարությունը նույնիսկ սերը ցույց տալ այն մարդուն, որին ուղղում եք այդ գուցե հրաման - խորհուրդները:

Դե հա, վեց ժամ պարապմունքից հետո, կարևոր էր շեղվել թեմայից ու մի քիչ խոհափիլիսոփայական չոր դատողությունների մեջ խրվել: Մի քանի օրվա մեջ երևի ամեն րոպե ինձ էի այդ հրամանները ուղղում, ինձ էի խրատում ու խորհուրդ տալիս: Հետո երկրորդական համարեցի ու անցա ուրիշներին: Ասում եմ. "Ժպտա՛" ու հասկանում, թե իմ այդ խորհուրդ-հրամանով նա պիտի մոռանա ամեն ինչ, պիտի լսի արևին, լսի բնությանը, լսի լռությունը, լսի հանգիստը ու աղմուկը: "Ժպտա՞մ, ինչի՞ համար: Որ այս պահը ուզում եմ սևով ընդգծել ու հրաժարակա՞ն տալ նրանից: Որ քո խոսքերը հիմա ավելի շատ են նյարդերիս վրա ազդում, քան սովորական օրերին տհաճ մարդկանց ներկայությունը կամ խոսելը: Որ քո այդ "Ժպտա, ժպտա, ժպտա"-ներով ոչնչի չես հասնի, ոչինչ չի փոխվելու: Ես ավելի շատ կկենտրոնանամ կոկորդիս ներքը մի տեղ նեղող այդ ցավի վրա:". կասի նա  մտքում, բայց այդ պահին մի թեթև ժպիտ կանցկացնի դեմքի վրայով ու ստվերի նման կչքանա այդ մեկ վայրկյանանոց պատկերը:  Դու կհանգստանաս ու քեզ կթվա, թե օգնեցիր նրան, թե այդ ժպիտը հզոր ռետինի նման ջնջեց դժվար ջնջվող գրիչ-ցավի հետքերը, որոնք միևնույն է թեթև բաց հետք են թողնում:

Եկավ մյուս պարապմունքի ժամը ու պետք էր ավարտել այս ժպիտախառը մտքերը: "Ժպի՞տ", մեկ-մեկ այդ բառը հավասարվում է "կներես"-ին: Երկուսն էլ ոչինչ չեն փոխի, ինչպես ասում են կներեսով արարքները հետ չեն վերադարձվում, մեղքերը չեն արդարացվում, վերքերը չեն սպիանում: Ժպիտ կեղծ է, հա հա կեղծ է: Երևի հիմա բոլոր լավատեսիկները կքննադատեն, կբացատրեն ինձ, որ դա՜, դա մի հզոր ուժ է, որ կարող է գույն տալ ամեն ինչին, ամենքին, կարող է սիրտը շրջել,որ սխալ բաներ չզգա ու մենակ հիմարի նման ժպտա:
Կեղծ է, ժպիտը կեղծ է: Այդ պահին կեղծ է: Ուրախ մարդուն ասեք "Ժպտա՛": Նա կժպտա ու դու էլ կզգաս դրա անկեղծությունը ու մի փոքր կամ մեծ մաս այդ անկեղծության ուրախության կփոխանցվի քեզ (դա կախված է ուրախ մարդու կամքից):
Իսկ քե՞զ, քեզ ժպիտը փոխե՞լ է, օգնե՞լ

воскресенье, 11 ноября 2012 г.

Երկնքում տեսա՞ր

Իր փոքրիկ աշխարհում էր միայն ապրում նա: Նա՝  ֆանտաստիկ երազանքներով ու անհավանական ձգտումներով մի տղա էր: Տղա? երազկոտ? Ըհն երազկոտ տղաներ էլ են լինում, աղջիկներից շատ գուցե: Սիրում էր իր սենյակը, որի պատերին արդեն ազատ տեղ չէր մնացել: 15 տարիները իրենց հետքը թողել էին պատերին՝ բանաձևերի, նկարների, քարտեզների ու ինչ-որ թռչող սարքերի պատկերների տեսքով: Պիտի որ այդ տարիքում տարեկիցների մեծ մասի նման  ամբողջ օրը անց կացներ իր հասակակիցների հետ, դրսում լիներ օրվա մեծ մասը, իրեն մեծի տեղ դներ ու մեծ-մեծ խոսար արժանապատվության, հարգանքի, սիրո և այդպիսի իրեն անծանոթ զգացում-զգացմունքների մասին, դեռահասներին հատուկ ձևով սկսեր վիճել ծնողների հետ, չլսեր նրանց ու հակառակվեր: Բայց ոչ՝ նրա համար այդ ամենը աննորմալ ու անսովոր էին, չնայած նա դրանց մասին չէր էլ մտածում՝ դե պարզ է, ավելի հետաքրքիր զբաղվելիքներ ուներ, քան ուրիշների կյանքը ու վարքը: Դասեր, պարապմունքներ. դե հա նրա օրվա մեջ էլ էին դրանք մտնում, սակայն այդ մասը կարևոր չէր, որովհետև այդ ամենից հետո նա փակվում էր սենյակում ու սկսում փորփրել օդային թռչող մեքենաների մասին ցանկացած տեղեկություն, հետո շարունակում էր դրանք թղթի վրա՝ ձևափոխելով իր մտքի թռիչքին համապատասխան: Թքած ուներ, որ դրանք երբեք էլ իրականություն չէին դառնա և պատուհանից նայելիս չէր տեսնի իր ձեռքի և մտքի աշխատանքները գետնից բարձր տարածքներում:
Ի՞նչ էր տղայի անունը՝ ինչ ուզում եք. սովորական դարձած Դավիթ, անսովոր Ջոն, թե խորհրդավոր Դանիել: Իսկ եթե ուզում եք, ապա նրա անունը Լուկա էր: Էլի Լուկա, գիտեմ..

Մի օր: Սովորական օրվա դաս-պարապմունք մասը անց կացնելուց հետո, գալիս է տուն ու էլի փակվում սենյակում: Այսօր ինչ որ հավես չունի բացել ինտերնետային տարատեսակ էջերը թռչող մեքենաների համար և պատերն էլ ինչ-որ լցված ու կեղտոտ են երևում՝ այնինչ մինչև այս նրա համար դրանք կատարյալ մաքուր էին, իսկ հիմա ճնշում էին անսովոր կերպով: Գցվում է սենյակի մեծ մասը զբաղեցնող մահճակալի վրա ու աչքերը հառում  զարմանալի է, բայց դատարկ առաստաղին: Բայց այն դատարկ չէ կարծես: Ինչ-որ պատկեր է նկատում, ինչքան էլ աչքերը լարում է Լուկան, չի հասկանում ինչ է կատարվում այդ հարթության վրա: Զայրացած բարձրանում է ու էլի գալիս հավատարիմ ընկեր աստղադիտակի մոտ, որին կարելի է ամեն ինչ ասել, չէ որ նա չի կարող իր գաղտնիքները հայտնել մարդկանց՝ միայն աստղերին:  Մի քանի վայրկյան հետո պատանին հասկանում է, որ աստղերն էլ են առաստաղի կետերի հետ համաձայնեցրել իրենց շարժումը: Էլի նույն պատկերը. մուգ աչքեր՝ կարծես թե ծանոթ են, սև մազեր՝ կարծես թե արդեն շոյել է դրանք, ժպիտ՝ կարծես թե իր մոտ էլ ժպիտ առաջացրեց, դեմք՝ կարծես թե այլևս չի ուզում մոռանալ..
Տարիներ կանցնեն ու Լուկան կգտնի աստղերի նկարած դեմքը իրական մարդու տեսքով, որը էլի կժպտա ու ժպիտ կբերի Լուկայի կարոտծ դեմքին:

четверг, 8 ноября 2012 г.

Անվերնագիր N1

Անցան տարիներ:
Էլի աշուն էր ու երևի այն աշուններից մեկը, որոնց ժամանակ անհասկանալի կերպով թախծելու, մտածելու, տխրելու կամ ինքնամոռաց ուրախանալու անպատեհ առիթներ են ստեղծվում: Դե հա Նինայի մոտ այդ բանաձևը բոլոր եղանակների համար էր գործում, բայց մեկ է` աշնանն ուրիշ էր: Ամեն ինչի մեջ գույներ են պակասում, չնայած, որ աշունն ամենաշատ գույներն է պարունակում, ամեն ինչ մտածել է ստիպում, ամեն ինչ մեկ բառով է բացատրվում` սեր: Մարդիկ սիրում են ու աշնանը սկսում փորփրել իրենց սերը, սիրո առարկան ու նրա տաբեր դրսևորումները, ովքեր չեն սիրում, սեր են փնտրում ամեն ինչի մեջ, ամենքի մեջ: Նինան փնտրում էր, բայց այն չէ, որովհետև նա արդեն իսկ ուներ  այդ երեք տառանոց երևույթը իր սրտում, որը շարժում է մարդկանց կամ տեղում կանգնեցնում: 
Հոկտեմբերի վերջին օրերն էին, երբ Նինան որոշեց մաքրել իր հին դարակները, որոնք գրքերի ու սևագրի թղթերի մի կույտ էին իրենցից ներկայացնում:  Ֆիզիկայի չստացված խնդիրներ, մաթեմի անհույս բարդ վարժություններ, որոնք Նինայի համար դարձել էին գիշերային երազներ: Նկարներ, խոսքեր ու էլի այդպիսի անցյալի մասին պատմող հուշեր էր գտնում նա թղթերի, տետրերի ու գրքերի փոշիները սրբելուց հետո: Հերթական հաստափոր գիրքը դարանից հանելուց, ձեռքի տակ է ընկնում մի դեղնած թուղթ: Ուշադիր նայելուց հետո, հասկանում է, որ դա նամակի ծրար է: Կասկածելի էր, որ այն դատարկ էր. չկար հասցեատիրոջ անունը, չկար ում է այն ուղղված եղել և անգամ նամականիշ չկար: Ինչևէ կողքի է դնում այն և որոշում նրանով զբաղվել երեկոյան, երբ մաքրած կլինի հաշիվները այդ խառնաշփոթի հետ: Ամեն րոպե աչքը գցում էր ծրարի կողմը, ստուգում տեղում է այդ կասկածելի իրը, թե` ոչ:
Արդեն երեկոյան 9 էր, երբ Նինան հրաժեշտ տվեց խառնաշփոթին ու որոշեց հանգստանալ: ԴԵ իհարկե մի բաժակ տաք մակ-սուրճ, մրգեր և հանգիստ երաժշտություն: Ու նկատեց գետնին ընկած ծրարը, որի ժամանակը եկել էր: Վերցրեց այն ու բացեց փոշեզրկված, բայց միևնույն է դեղնած ծրարը ու ..
"Դու կկարդաս սա 15 տարի հետո, երբ արդեն կլինես հասուն ու երևի հաստատված կին, որը վերջապես հասկացել է` ինչ է ուզում այս կյանքից: Ես քեզ խնդրել եմ, որ սա պահես մի անկյունում ու, երբ կանցնեն շատ տարիներ ուղղակի բացես ու սկսես ընթերցել այն, ինչպես կարդում ես քո սիրելի վեպերը: Ուզում ես պատմեմ մեր մասին? Ոչ? Ախ հա, դու արդեն հասկացար ով եմ  ու հիշեցիր մեր միասին եղած օրերը: Գիտես ինչ, այս նամակը կամփոփի մեր մեջ եղած ամեն ինչը: Դու կարդում ես հիմա և չգիտեմ ինչ է կատարվում կողքդ: Գուցե դու հիմա շուրջդ երեխաներնդ են վազվզում կամ գուցե միայնակ ես տանը, միացրել ես սիրելի հանգիստ երաժշտությունը ու կարդում ես կամ էլ..կամ էլ հիմա մի ծածկոցի մեջ փաթաթված դու բարձրաձայն կարդում ես այն, իսկ ես լսում քո ձայնը, որը արձագանքում է ամբողջ սենյակով, ամեն անգամ սրտիս լարերի վրա ինչ-որ բան շարժելով: ԴՈւ շարունակում ես կարդալ, միալար` առանց ձայի որևէ փոփոխության, իսկ վերջում, իսկ վերջում ձայնդ մարում է, խլանում է, որովհետև ինչ իրավիճակ էլ լինի այս խոսքերը բարձրաձայն չես կարողանա ասել: Իսկ եթե ես կողքդ լինեմ, ապա ես ինքս այդ բառերը կասեմ: Միևնույն է քանի տարի կանցնի, իմ համար մեկ է: Այս նամակը փաստացի ապացույց է, փաստացի երաշխիք, որ այդ վերջին բառերը միշտ եմ ասելու, թեկուզ քեզնից հեռու, թեկուզ առանց քեզ...."
Լուկայի նամակը կարդալուց հետո Նինան ուղղակի վերցնում է այն, գնում ննջասենյակ, որտեղ աշխատանքային օրվանից հոգնած, հանգիստ քնած էր նամակի տերը: Եվ միթե Նինան  այս ժպիտով լի պահը չէր երազել իր համար... Գուցե 

четверг, 1 ноября 2012 г.

Ժամեր, րոպեներ.. չափման նոր միավորներ

Էլի քայլում է, էլի մենակ է: Ու դա երևի լավ է: Նինան ժպտում է, հետո կախում է գլուխը ու թաքցնում արցունքները անծանոթ անցորդներից: Արցունքները հեռանում են, թողնում են միայն դեմքի վրա թաց հետքեր, որոնք արագ քայլերի հետ գոլորշանում են ու դառնում անհետ կորածներ: Ժպիտ..արցունք, էլի ժպիտ... էլի արցունք. այս հաջորդականությունը պատճառ չունի, չունի մեղավորներ ու անմեղներ: Անպատճառ, անիմաստ ու առանց ծագումնաբանության առաջանում են ինչ-որ զգացմունքներ, զգացումներ ու դրանցից ելնելով արվում արարքներ, որոնք էլի չունեն բացատրություններ: Դեռ անգիտակցորեն արված այդ քայլերը նա ապրեցնում է իր պատկերացումներին ու երազանքներին, մտքերին ու պատկերածներին համապատասխան:
Այս անգամ էլ հոգնած ուղեղով դուրս է գալիս 2 ժամ  երևի հետաքրքիր պարապմունքից  ու որոշում ոտքով գնալ տուն: Ինչպես միշտ դանդաղ, ինչպես միշտ լու՜ռ ու երաժշտության կարիք զգալով, որովհետև էլի սովորությանը համաձայն փչացրել էր ականջակալները, որոնք թույլ էին տալիս գոնե մի քանի վայրկյան գտնվել այն աշխարհում, որը ինքդ ես նկարել, գտնվում ես այնտեղ, բայց միայն դու դա գիտես, իսկ անցորդները մտածում են՝ դու էլ իրենց նման հոգնած աշխատանքից կամ դասից տուն ես գնում ու վայրկյաններն ես հաշվում, որ ընկնես փափուկ անկողնու վրա ու մեկ վայրկյան անց արդեն գտնվես երազների գրկում ու այնտեղ տեսնես երանելի հանգստյան օրերը: Այդպես լուռ քայլերը ուղղվեցին դեպի նպատակակետը: Ճանապարհը ծանոթ էր, ամեն մի քարը ուզում էր խոսել, բայց զրուցակից չկար: Ուզում էին բացատրել Նինային, որ չի շարժվում գլխուղեղում տեղակայված ասում են ամենակարևոր օրգաններից մեկի թելադրանքով: Լավ, ինչևէ, նրանք էլ չխոսեցին: Բայց մեկ-մեկ, երբ շուրջը չէր նկատում մարդկային ոչ մի կերպարանք, ինքն էլ էր սկսում պատասխանել կարծես օդից ծնվող հարցերին, որոնք տանջում էին ու մտածելու տեղ չէին թողնում այլ գործերի համար: Մտքերից իրական աշխարհ վերադարձրեց հեռախոսի անսպասելի զանգը:
-Այո? Ահա? Չէ, չեմ կարող: Լավ
Ահա այսքանը: Երևի ամենակարճ խոսակցությունը, որ Նինան կարող էր գծագրել: Անջատում է, փակում ու էլի նույնն մտքերը, բայց այս անգամ չգիտես ինչի արդեն ինչ-որ կոնկրետություն մտցված:
-Գուցե՞ ես սխալ եմ: Գուցե՞ դասերը ու գիտելիքները կարող են մարդուն երջանկացնել: Հահ.. Իհարկե: Ինչ հիմարությու՜ն..
Մտածում էր: Հետո կանգնում, նայում տերևներին, նայում մթնշաղ երկնքին ու նրա համադրությանը դեղնավուն լույսերի, կարմրադեղնավուն տերևների ու արդեն սև լեռների հետ:  Մոտիկ է երևի, բայց օտարություն է փչում, մոտիկ է երևի, բայց չի հասկանում որտեղ է: Թե մի քանի բառ բարձրաձայն ասեր, կլսեին բոլորը, կլսեր աշխարհը ու բոլորը կդառնային թշնամի իրեն: Բոլորը ատելությամբ լի աչքերով կնայեին նրան ու արդեն հրեշտակային վիճակներն էլ չէին փրկի, քանի որ բոլորը լսել էին այդ բառերը: Ինչ կարող է դրանից վատ բան լինել: Լավ, բայց ախր տերևները հատիկ-հատիկ համոզում են ժպտալ ու ախր նրանց համոզելը անարդյունք չի մնում: Ժպիտը կա ու դա լավ է: Երևի ժպիտը ավելի հարմար է ապագայի համար: Չէ-որ Նինայի ներկա բոլոր զգացածները, լացածները ու ուրախացածները ապագային են վերաբերվում: Նա զգում է ապագայի համար, զգացմունքները պատասխանատու են ապագայի համար: Ժամանակից շուտ են արձգանքում ու տեղիք տալիս: Վե՞րջ, կարծես թե նպատակակետը մոտիկ է: Նինան մեղավոր չէ ստացված ու չստացված ժպիտների համար, ստացված ու չստացված արցունքների ու սրտի անհանգիստ շարժումների համար: Նա քայլում է, քանի դեռ ապրում է, ժպտում է, քանի դեռ ապրում է..
Եթե....., ապա....՝ այսինքն....: Ահա և վերջ: Տեղադրեք ինքներդ ձեր ուզած մտքերը ու հասկացեք մի երկու գեղեցիկ բաներ՝ բայց ներկայի համար: