четверг, 8 ноября 2012 г.

Անվերնագիր N1

Անցան տարիներ:
Էլի աշուն էր ու երևի այն աշուններից մեկը, որոնց ժամանակ անհասկանալի կերպով թախծելու, մտածելու, տխրելու կամ ինքնամոռաց ուրախանալու անպատեհ առիթներ են ստեղծվում: Դե հա Նինայի մոտ այդ բանաձևը բոլոր եղանակների համար էր գործում, բայց մեկ է` աշնանն ուրիշ էր: Ամեն ինչի մեջ գույներ են պակասում, չնայած, որ աշունն ամենաշատ գույներն է պարունակում, ամեն ինչ մտածել է ստիպում, ամեն ինչ մեկ բառով է բացատրվում` սեր: Մարդիկ սիրում են ու աշնանը սկսում փորփրել իրենց սերը, սիրո առարկան ու նրա տաբեր դրսևորումները, ովքեր չեն սիրում, սեր են փնտրում ամեն ինչի մեջ, ամենքի մեջ: Նինան փնտրում էր, բայց այն չէ, որովհետև նա արդեն իսկ ուներ  այդ երեք տառանոց երևույթը իր սրտում, որը շարժում է մարդկանց կամ տեղում կանգնեցնում: 
Հոկտեմբերի վերջին օրերն էին, երբ Նինան որոշեց մաքրել իր հին դարակները, որոնք գրքերի ու սևագրի թղթերի մի կույտ էին իրենցից ներկայացնում:  Ֆիզիկայի չստացված խնդիրներ, մաթեմի անհույս բարդ վարժություններ, որոնք Նինայի համար դարձել էին գիշերային երազներ: Նկարներ, խոսքեր ու էլի այդպիսի անցյալի մասին պատմող հուշեր էր գտնում նա թղթերի, տետրերի ու գրքերի փոշիները սրբելուց հետո: Հերթական հաստափոր գիրքը դարանից հանելուց, ձեռքի տակ է ընկնում մի դեղնած թուղթ: Ուշադիր նայելուց հետո, հասկանում է, որ դա նամակի ծրար է: Կասկածելի էր, որ այն դատարկ էր. չկար հասցեատիրոջ անունը, չկար ում է այն ուղղված եղել և անգամ նամականիշ չկար: Ինչևէ կողքի է դնում այն և որոշում նրանով զբաղվել երեկոյան, երբ մաքրած կլինի հաշիվները այդ խառնաշփոթի հետ: Ամեն րոպե աչքը գցում էր ծրարի կողմը, ստուգում տեղում է այդ կասկածելի իրը, թե` ոչ:
Արդեն երեկոյան 9 էր, երբ Նինան հրաժեշտ տվեց խառնաշփոթին ու որոշեց հանգստանալ: ԴԵ իհարկե մի բաժակ տաք մակ-սուրճ, մրգեր և հանգիստ երաժշտություն: Ու նկատեց գետնին ընկած ծրարը, որի ժամանակը եկել էր: Վերցրեց այն ու բացեց փոշեզրկված, բայց միևնույն է դեղնած ծրարը ու ..
"Դու կկարդաս սա 15 տարի հետո, երբ արդեն կլինես հասուն ու երևի հաստատված կին, որը վերջապես հասկացել է` ինչ է ուզում այս կյանքից: Ես քեզ խնդրել եմ, որ սա պահես մի անկյունում ու, երբ կանցնեն շատ տարիներ ուղղակի բացես ու սկսես ընթերցել այն, ինչպես կարդում ես քո սիրելի վեպերը: Ուզում ես պատմեմ մեր մասին? Ոչ? Ախ հա, դու արդեն հասկացար ով եմ  ու հիշեցիր մեր միասին եղած օրերը: Գիտես ինչ, այս նամակը կամփոփի մեր մեջ եղած ամեն ինչը: Դու կարդում ես հիմա և չգիտեմ ինչ է կատարվում կողքդ: Գուցե դու հիմա շուրջդ երեխաներնդ են վազվզում կամ գուցե միայնակ ես տանը, միացրել ես սիրելի հանգիստ երաժշտությունը ու կարդում ես կամ էլ..կամ էլ հիմա մի ծածկոցի մեջ փաթաթված դու բարձրաձայն կարդում ես այն, իսկ ես լսում քո ձայնը, որը արձագանքում է ամբողջ սենյակով, ամեն անգամ սրտիս լարերի վրա ինչ-որ բան շարժելով: ԴՈւ շարունակում ես կարդալ, միալար` առանց ձայի որևէ փոփոխության, իսկ վերջում, իսկ վերջում ձայնդ մարում է, խլանում է, որովհետև ինչ իրավիճակ էլ լինի այս խոսքերը բարձրաձայն չես կարողանա ասել: Իսկ եթե ես կողքդ լինեմ, ապա ես ինքս այդ բառերը կասեմ: Միևնույն է քանի տարի կանցնի, իմ համար մեկ է: Այս նամակը փաստացի ապացույց է, փաստացի երաշխիք, որ այդ վերջին բառերը միշտ եմ ասելու, թեկուզ քեզնից հեռու, թեկուզ առանց քեզ...."
Լուկայի նամակը կարդալուց հետո Նինան ուղղակի վերցնում է այն, գնում ննջասենյակ, որտեղ աշխատանքային օրվանից հոգնած, հանգիստ քնած էր նամակի տերը: Եվ միթե Նինան  այս ժպիտով լի պահը չէր երազել իր համար... Գուցե