
Ի՞նչ էր տղայի անունը՝ ինչ ուզում եք. սովորական դարձած Դավիթ, անսովոր Ջոն, թե խորհրդավոր Դանիել: Իսկ եթե ուզում եք, ապա նրա անունը Լուկա էր: Էլի Լուկա, գիտեմ..
Մի օր: Սովորական օրվա դաս-պարապմունք մասը անց կացնելուց հետո, գալիս է տուն ու էլի փակվում սենյակում: Այսօր ինչ որ հավես չունի բացել ինտերնետային տարատեսակ էջերը թռչող մեքենաների համար և պատերն էլ ինչ-որ լցված ու կեղտոտ են երևում՝ այնինչ մինչև այս նրա համար դրանք կատարյալ մաքուր էին, իսկ հիմա ճնշում էին անսովոր կերպով: Գցվում է սենյակի մեծ մասը զբաղեցնող մահճակալի վրա ու աչքերը հառում զարմանալի է, բայց դատարկ առաստաղին: Բայց այն դատարկ չէ կարծես: Ինչ-որ պատկեր է նկատում, ինչքան էլ աչքերը լարում է Լուկան, չի հասկանում ինչ է կատարվում այդ հարթության վրա: Զայրացած բարձրանում է ու էլի գալիս հավատարիմ ընկեր աստղադիտակի մոտ, որին կարելի է ամեն ինչ ասել, չէ որ նա չի կարող իր գաղտնիքները հայտնել մարդկանց՝ միայն աստղերին: Մի քանի վայրկյան հետո պատանին հասկանում է, որ աստղերն էլ են առաստաղի կետերի հետ համաձայնեցրել իրենց շարժումը: Էլի նույն պատկերը. մուգ աչքեր՝ կարծես թե ծանոթ են, սև մազեր՝ կարծես թե արդեն շոյել է դրանք, ժպիտ՝ կարծես թե իր մոտ էլ ժպիտ առաջացրեց, դեմք՝ կարծես թե այլևս չի ուզում մոռանալ..
Տարիներ կանցնեն ու Լուկան կգտնի աստղերի նկարած դեմքը իրական մարդու տեսքով, որը էլի կժպտա ու ժպիտ կբերի Լուկայի կարոտծ դեմքին: