вторник, 14 февраля 2012 г.

Այսպես...

Այսպես. փոտրվարի 14՝ Վալենտին...
Ուրեմն չեմ գրի ոչ սիրո, ոչ էլ դրա պատճառած ցավերի մասին, քանի որ ես ու իմ բլոգիկը դեռ բավականաչափ  չենք մեծացել ինձ թվում  է, որ ծավալվեմ, խորանամ ու պատմեմ  իմ մեծ և տանջալից սիրո մասին: Դե բնականաբար եղածի մասին պիտի խոսվի, իսկ քանի դեռ չկա, կգրեմ  այսօրվա՝  սիրո տոնի մասին:
Դե իհարկե բոլոր սիրահարներին շնորհավորում եմ: Նաև, շնորհակալամ եմ, որ էս ցուրտ, սառնամանիք օրը իրենց սիրո ջերմությամբ մի քիչ տաքացրին մեզ: Հաճելի է, երբ փողոցով քայլելիս տեսնում ես իրար ձեռք բռնած սիրահար զույգերի, որոնք  գլխիկոր քայլում են, երբ արդեն բոլոր խոսքերն ասված են լինում, երբ լռության մեջ միմյանց ավելի լավ են հասկանում կամ շատախոսում են՝ միմյանց հերթ չտալով: Երևի այսօրվա ընթացքում ամենաշատ տեսածս պատկերը մեկ վարդով աղջիկն է, որը կամ մենակ ժպիտը դեմքին քայլում է, կամ  այդ վարդի հեղինակի հետ ձեռք ձեռքի տված: Ուրիշ էր էլի այսօրվա մթնոլորտը. իրենց միակին գտածները և նրա կողմից փոխադարձ զգացմունքի արժանացածները ժպտում էին, իսկ դեռ միակին չգտածները՝ որոնող և զննող աչքերով նայում էին ամբոխի յուրաքանչյուր անդամի՝ դիտարկելով յուրաքանրյուրին որպես իրենց սրտի տիրակալ կամ տիրուհի:
Այս իրավիճակում ես դիտորդ էի: Հետևում էի մարդկանց պահվածքին, երբ քայլում են սիրելիի կողքով և միգուցե մտքում արդեն որերորդ անգամ կրկնում այն շատ կարևոր երեք բառը: Սիրահարված չեմ և անպայման չէ, որ այս օրը հաջողված համարելու համար հասկանանք, ինչ-որ մեկի կողմից լսել եմ այդ մի երկու բառը. ոչ!!
Սիրենք զմիմյանց, հարգենք դիմացինի զգացմունքները, չերկմտենք մերը արտահայտելուց առաջ, զգույշ քայլենք այս ձների վրայով, որոնք իրականում փափուկ ձյան դիմակով դաժան սառույցներ են.. :Դ 

среда, 8 февраля 2012 г.

Մի քիչ լավատես..

Բարև ձեզ իմ սիրելի ընթերցողներ: Գիտեմ` դուք քիչ եք, շա~տ քիչ, սակայն գիտեմ, որ կաք:
Շատերդ ընկել եք այս պինգվինախառը միջավայր Google-ի, Yandex-ի և այլ որոնողական կայքերի պատճառով: Գիտեմ` դուք մեղավոր չեիք, որ հայտնվեցիք այստեղ` իմ փոքրիկ աշխարհում...  Բայց մի շտապեք հեռանալ, միգուցե գտնեք հետաքրքրող ինչ-որ բան: Երկար ժամանակ չեմ գրել, գիտեմ: Չեմ գրել, որովհետև չեմ ցանկացել տխուր, մռայլ և հոգնեցնող թեմաներ շոշափել, որոնք միայն հիասթափություն են առաջացնում: Իսկ հիմա գրում եմ, գրում եմ, որովհետև ուզում եմ խոսել..
Օրինակ ձեր հետ պատահել է, որ լիքը անելիք եք ունեցել. դասեր, պարապմունքներ, տնային գործեր .... , սակայն չեք կարողացել անել, որովհետև ուժ չի եղել, էներգիա չի եղել (հոգնած չչեք եղել) , որ հերիքի բոլորին, և վերջում դրանցից մեկն եք արել կամ ընդհանրապես ոչինչ? բայց եղել են օրեր, որ քիչ չի ինչ պլանավորել էիք, շատ լավ արել եք, և դեռ ուժ է մնացել  դեռ լիքը աշխատելու, գործելու, զվարճանալու (դրա համար էլ է էներգիա պետք չէ)... Գիտեմ` եղել, բոլորի հետ: Երևի ինչ-որ գործոններից է դա կախված. եղանակ, միջավայր կամ հարցական ինչ- որ բան (աղջիկների մոտ ամենահաճախ հանդիպողը.. :Դ): Այ այսօր այդ օրերից է, երբ "հետո կանեմ" -ը դառնում է "անպայման պիտի հիմա անեմ", երբ ամեն- ինչ  հնարավոր է դառնում և միայն քո համար: Երբ ամեն ինչ էներգիայի աղբյուր է, իսկ դու` հավաքում ես այդ էներգիան բոլորից: Ահա հիմա, երբ ժպիտ է դեմքիս, կփակեմ ամեն ինչ ու կգնամ քնելու` հասկանալով, որ ամենաշատ էներգիան կարող են հաղորդել լավ ընկերները և հարազատները....
Երգն էլ ուղղակի ուրախ, աշխույժ և ժպտերես լինելու համար...