Քաղցր անձրևի համից զարմացած պետք է սթափվել: Միշտ չէ այն քաղցր, այն էլ վանիլային
համով: Տարբեր կողմերից դեպի ինձ են գալիս հսկայական ցեխագնդեր, որոնք ամենևին էլ քաղցր չեն, ոչ էլ վանիլային համ ունեն:
Աչքերս բացեցի ու դիմացի A4 ֆորմատով թղթի վրա պատկերված գունավոր շենքերով, շա՜տ ճոճանակներով քաղաքը թվաց երազանք կամ դեմքիս մկանները ձգող մի ուժ, որ պատկերվի "ժպիտ" ասվածը: Արի ու տես, որ փոխվեց շատ բան: Մարդիկ, ընկերներ, դեպքեր, որ իրար հետևից "Զգա'ստ" հրամանով շարվեցին, իսկ "Շարքով մա՛րշ"-ի դեպքում՝ հերթով քայլեցին Մենքի վրայով:
Ասում են քաղցրը վնաս է: Քաղցր անձրևը առավել ևս վնաս է: Իսկ քաղցրը ազատության փորձ է, դե մեկ-մեկ էլ՝ փորձանք
Էսքանից հետո, հարաբերականության տեսության մեկ այլ վարկած Նիցշեի կողմից.
"Ոչ մի բարոյական երևույթ էլ չկա. գոյություն ունի միայն երևույթների բարոյական մեկնաբանություն…"