воскресенье, 25 сентября 2011 г.

Մենք դեռ մանուկ ենք....

Շատ շատ շատ եմ ուզում վերադառնալ  մանկություն..
Ուզում եմ նորից զգալ մանկական ազատությունը: Ուզում եմ նորից լինել փոքրիկ երեխա, որը իրեն արդեն կայացած, ամեն ինչ հասկացող մարդու տեղ էր դնում: Որը հետաքրքրություն էր փնտրում բակում իրար հետևից շարված տնակների տանիքներով շրջագայելու մեջ և այդ տնակների արանքներում խորհրդավոր իրեր գտնելու մեջ: Իմ համար ամեն արևոտ օրը մի երջանկություն էր, չնայած, որ այն ժամանակ այդպիսի օրեր շատ էին լինում: Դա հնարավորություն էր ամբողջ օրը դրսում անց կացնելու համար: Իմ համար յուրաքանչյուր անծանոթ մարդու մուտքը բակ, արդեն իրենից հետաքրքրություն էր ներկայացնում, քանի որ իմ համար նա անպայման պիտի լիներ կամ քննիչ, կամ գաղտնի գործակալ, կամ ոստիկան, կամ էլ իմ ընկերուհիներիցս մեկի հայրիկը, որին մինչև այդ ես դեռ չէի տեսել:
Մի գաղտնիք բացեմ. ես մինչև հիմա էլ ցանկանում եմ դառնալ գաղտնի գործակալ կամ կին ոստիկան: Բայց չէէէ, ինչպես կարող եմ? Դա շատ հետաքրքիր է, բայց շատ դժվար: Դու պետք է աշխատես  պրոֆեսիոնալ հանցագործների, խաբեբաների հետ:
Ինչ արած, բայց ես կշարունակեմ փայփայել այդ հույսը, որ մի օր ինձ հնարավորություն կընձեռնվի ներկայանալ իմ երազած դերով: Չէ որ դա շաատ հետաքրքիր է:

Ասացի, որ այն ժամանակ ինձ թվում էր, որ ամեն ինչ հասկանում եմ: Այո, կային բաներ, որ ես իրենց ամբողջ ճշտությամբ հասկանում էի, բայց մնացածը արդեն հասկանում էի միայն իմ պատկերացումներում, որտեղ անլուծելի խնդիր չկար և ամենքը ազատ էին, բոլոր խնդիրները լուծվում էին միայն և միայնօրենքի սահմաններում: Իմ համար այդ ժամանակ ամեն ինչ ճիշտ էր և կատարյալ: Սակայն ժամ առ ժամ փոխվում էին այդ մանկական կարծրատիպերը, խոյանում էր իմ մանկական աչքերի առջև խնդիրների մի կույտ, որոնց համար ես չէի կարողանում իմ խնդիրների լուծման միշտ արդյունավետ ցանկից առանձնացնել պետքականը: Ա~խ ինչ լավ էր այն ժամանակ:
Իսկ ով է ասել, որ հիմա լավ չէ, որ հիմա մանուկ չեմ: Դեռ մանկական կայծը, ուրախությունը, հրճվանքը, անհոգությունը կան, ապրում են նրանք իմ հոգում: Չեմ թողնի, որ նրանք գնան, ինձ թողնեն կիսատ, առանց մանկության..
Ուրախ եղեք և միշտ մանուկ!


Իմ շատ  սիրելի երգը, որը սիրել եմ դեռ մանկուց





Եվ մուլտֆիլմը


вторник, 20 сентября 2011 г.

Միջոցառում Վանաձում

Սեպտեմբերի 18-ին, Վանաձորի քաղաքային այգում տեղի ունեցավ միջոցառում
Քաղաքացիական Հասարակության օրվա նվիրված:
Միջոցառման ժամանակ տեղի ունեցավ մրցանակաբաշխություն լավագույն լուսանկար և լավագույն շարադրություն "Քաղաքացիական հասարակությունը իմ աչքերով" թեմայով: Լուսանկարների մրցույթի մրցանակակիրներն էին.
  1. Թեհմինե Վարդումյան  - 27 տ.
  2. Գրիշա Բալասանյան -  26 տ.
  3. Մելինե Մաղաքյան -  23տ.
Հանդիսատեսի համակրանք մցրանակին արժանացավ Գոռ Մաթևոսյանը - 17 տ.: Աղբյուր
Ելույթ ունեցան Վանաձորյան ռոք խմբերը, որոնք  իրենց ելույթով մեր քաղաքի ակտիվիստ - երաժշտասեր հասարակությանը ապացուցեցին, որ քաղաքը վերջնականապես չի քնել: Ճիշտ է` անձամբ ինձ այդ ծանր ռոքը ոչ այնքան դուր եկավ, բայց կարծես դանդաղ արթնացնում էր սերը դեպի այդպիսի երաժշտությունը:
Այդ օրը հաճելի աշնանային եղանակ էր: Ծերերը, մայրիկները իրենց փոքրիկ հրաշքների հետ, երիտասարդները հավաքվել էին քաղաքային այգում և վայելում էին լուսանկարների բացօթյա ցուցահանդեսը և աշնանային եղանակը:
Միջոցառման ժամանակ տեղի ունեցավ ֆլեշմոբ, որի ժամանակ երիտասարդները տառերով կազմեցին "Քաղաքացիական հասարակությունը մենք ենք" -ը:











Նկարները իմ կողմից.

воскресенье, 18 сентября 2011 г.

"Խելոքները այս կյանքում տեղ չունեն"

Բայց ինչու?
Վերջին մի շաբաթվա ընթացքում ամենաշատ կրկնվող բառերն են   իմ կյանքում: Չի կարելի չէ..
Ում հետ խոսամ, վերջին խոսքը դա պիտի լինի: Հետո սկսվում են փիլիսոփայության դասերը: Դա կլինի երթուղայինում, դասի ժամանակ, տանը սեղանի շուրջը, թե ուղղակի քայլելիս:
Եթե խելոքները տեղ չունեն, այսինքն ասենք որ աշխարհը կործանված է էլի:
Ինչ վատ կլիներ, որ բոլորը լինեին հանգիստ, խելոք, հասկացող, լավ թող մի քիչ էլ խելացի: Մարդկությանը տանջող խնդիրների մեծամասնությունը չէին լինի:
Ճիշտ է, եթե դու խելոք ես, դու չես կարող խելացի լինեն և անխելքներից մի քայլ առաջ լինել: Ոչ, կարող ես...
Մի քիչ զայրացանք, հիմա էլ ուրախանանք: Այսօր շատ ուրախ օր է: Ճիշտ է արևը դեռ իր ժպտերես դեմքը չի բարձրացրել և իր հետ չի բերել կապույտ երկինքը: Մեր քաղաքում դեռ չեն սկսվել նախատոնական պատրաստությունները, որոնք մեծ թափով առաջ են գնում մայրաքաղաք Երևանում: Բայց միևնույն է այսօր ես ուրախ եմ: Այս օրը շատ տարիներ առաջ ծնվել են ինձ շատ հարզատ մարդիկ: Միայն կարող եմ նրանց շնորհակալություն հայտնել, որ ուղղակի կան ու կան իմ կյանքում:
    
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ!

вторник, 13 сентября 2011 г.

Հաջողված դիմակներ

Մարդկանց հետ խոսելուց` ես փորձում եմ նայել նրանց աչքերին, շրթունքներին, ձեռքերի շարժումներին: Փորձում եմ հասկանալ ինչ են մտածում նրանք այդ պահին: Ինձ շաատ է հետաքրքրում այդ ամենը: Հիմա կասեք խոսել ես էլի դրա մասին. երևի այս էջը նկատի ունեք:
Բայց ոչ: Սա ուրիշ է ինձ համար: Ես ողղակի այս վերջին ժամանակներս եմ հետաքրքրվել մարդկանց մտքերով: Ուզում եմ կարդալ դրանք: Այդ մութ անկյունները, որոնք բաց են միայն նրանց ստեղծողների համար:
Ես կասկածամիտ կամ անհավատ չեմ, ուղղակի հետաքրքրության նոր կրակ է մեջս առաջել: Կամ օրինակ ինձ հետաքրքրում է մարդկանց քանի տոկոսն է, որ սխալը գործելուց հետո, երբ պետք է պատասխան տա արդեն, սրտաճմլիկ, իբր թե զղջացող աչքերով նայելիս, խոսում է իսկապես անկեղծ, այլ ոչ թե պահի ծանր լինելու պատճառով դառնում է անմեղ գառնուկ: Այսինքն այդ վայրկյաններին նրանք կրում են գառնուկի հաջողված դիմակներ:
Ես ուղղակի իմ դեպքում եմ ասում: Շա~տ տխուր վիճակ է: Ես չեմ կարողանում այդ պահերին կեղծ անմեղ կամ զղջացող ձևանալ: Չի ստացվում: Կամ պիտի ճիշտն ասեմ կամ լռեմ: Դե ես, ճիշտ է, սիրում եմ լռությունը, բայց այս դեպքում պիտի խոսեմ: 
Ուղղակի խնդրում եմ. ազնիվ եղեք: Թեկուզ այն դեպքում, երբ այդ ճշմարտությունը շատ ծանր է և այն ասելը կարող է ունենալ ոչ այնքան լավ հետևանքներ:
Եվ կուզենայի ասել, որ սա տխուր, բողոքող կամ սրտաճմլիկ գրառում չէ: Ես էլի ուրախ եմ, բայց հետաքրքրասեր...



пятница, 9 сентября 2011 г.

Վերադարձ...

     Ուհու, ես վերադարձել եեեմ: Ես մնացել եմ նույն խելոք սուսիկ-փուսիկ, հանգիստ, ասում են աշխատասեր աղջնյակը: Հիմի, որ դասերը սկսեցին ոնց որ նորից սկսեցի ապրել իմ նման:
Ինչպես միշտ ես պիտի տնից բոլորից շուտ դուրս գամ, թե չէ դասից կուշանամ :D Բայց իհարկե դասին դեռ մի 40 րոպե կա ու ես հանգիստ կարող եմ մի քիչ ուշ էլ դուրս գալ տնից:
    Դե ընդհանուր դասերը լավ բաներ են: Ամեն օր մի ուրիշ ձև ա անցնում: Ամեն օր քո ընկերների նոր հատկություններ ես հայտնաբերում քո համար: Դե նոր ինֆորմացիա ստանալն էլ չեմ ասում: 
    Ես պիտի ամեն տարի դասերի առաջին երկու օրը տխուր լինեմ: Հետո սկսեմ բացվել, նորից հարմարվել ինձ շրջապատողներին: 
Չէ հիմի ես ուրախ եմ: Ինչ որ մեկը մեջս պարում ու երգում ա ու ինձ էլ է ստիպում պարել:  Երևի ինքը գիտի, որ ես շատ եմ սիրում պարել...
Իմ շատ սիրելի ընկերներից մեկը խնդրեց, որ մի քիչ էլ ուրախ թեմաներից գրեմ: Լավ...
Դե այդպես չէ. երբ որ տխուր ես ավելի թախծոտ փիլիսոփայական մտքեր են առաջանում մոտդ ու ուզում ես արտահայտվել, մի տեղ գցել այդ մտքերը և հեռացնել քեզնից...
Փորձենք կյանքը տեսնել վառ գույների և ուրախ, հանգիստ երաժշտության մեջ:  Փորձենք հասկանալ յուրաքանչյուր վայրկյանի կարևորությունը: Բայց ոչ տխրելով ու մշտապես կյանքի մասին մտորելով: Պարեք, երգեք, լացեք, գոռացեք, ճչացեք, թեկուզ լռեք, բայց միայն ուրախությունից:
Այո մարդիկ, ես կարծում էի, թե տխուր լինելը ավելի լավ է, բայց երբ որ դասերը սկսվում են ես այդ միտքս փոխում եմ 180 աստիճանով:
Շաաատ լավն է կյանքը: Ու ընդհանուր կարդացողներ ջան կաշխատեմ քիչ տխուր թեմաներից խոսամ: Դե հերիք ա էլի էսքան տխրեցինք ... Հիմի ժպտում եմ, եթե կարող եք դուք էլ ժպտացեք. լավ բան է:


                                         

                                                Այս երգն էլ լսեք, ուղղակի: Լավն է, շատ ...



воскресенье, 4 сентября 2011 г.

Մենակ...


Խուլ ոտնաձայները, խորհրդավոր սև վերարկուով մարդու կերպարը, տան լռությունը կամ խշշացող ձայները վախ էին ներշնչում իմ մեջ: Ես վազելով էի տեղաշարժվում տան մեջ, որպեսզի նա ինձ չհասնի: Ես միշտ փախչում էի և երբ արդեն ապահով տեղ էի լինում, մի անասելի հրճվանք էի ապրում: Ես հաղթել էի նրան..
Իսկ այն անհասկանալի մարմիններով կենդանիները, որոնց ես պատկերացնում էի, երբ սենյակում մութ էր լինում: Արագ բարձրանում էի և լույսը միացնում: Դրանք ընդամենը շորեր էին, որոնք անհասկանալի կերպով դարձել էին հարձակման պատրաստ առյուծ, կույր աչքերով ինձ նայող  ահռելի օձեր և այլ կենդանիների կերպարներ: Բայց դրանք երազում չէին, ես վառ երևակայություն չունեի: Դրանք իմ վախկոտության արտացոլումներն էին: 
Բայց նրանք էլ էին ապրում, նրանց աչքերում էլ էի ես տեսնում ցավ, ուրախություն, տառապանք և հրճվանք: Նրանք ապրում էին իմ հետ: Բայց ամեն օր տարբեր էին, հետաքրքիր էին: Երբեմն ես խոսում էի իմ մթության ընկերների հետ: Պատմում էի այդ օրվա իրադարձությունները, բայց նրանք չէին պատասխանում իմ հարցերին, չէին ուրախանում իմ հաջողություններով, չէին տխրում, երբ ես տխուր էի: Նրանք ուղղակի հասկանում էին: Իսկ եթե անգամ չէին հասկանում, ես հավատում էի, որ նրանք ուղղակի չեն կարողանում խոսել, չեն կարողանում զարմանալ և ուրախանալ: Ես խոսում էի, իսկ նրանք լսում: Յուրաքանչյուրի համար ես ստեղծում էի իր կյանքի պատմությունը և հետո նրանց աչքերում կարդում իմ իսկ գրած պատմությունը: Դրանք տարբեր էին:
Հեշտ էր մտածել մթության մեջ, երբ ամեն ինչ կարծես աչքիդ առաջ լինի: Երբ կրկին զգում ես ցավը, ուրախությունը: Սկսում ես բացատրություններ, պատճառներ փնտրել: Սկսում ես դեպքերը վերադասավորել: Դիտարկում ես, թե ինչ կլիներ եթե այս չանեի կամ այս դեպքը ընդհանրապես չլիներ: Բայց վերջում գալիս էս նույն կետին. "Միևնույն է եղածը այլևս չես փոխի": 
Մենակությունը այն ժամանակ էր հաճելի, երբ կային իմ մթության ընկերները, իսկ հիմա նրանք հեռացել են: Այլևս պահարանը չի դառնում մի  տարօրինակ կերպարի մարմին և հագուստներն էլ մնում են հագուստներ, առանց փոխակերպվելու որևէ կենդանու կամ մի այլակերպ արարածի: 
Հիմա մենակ եմ: Իմ ընկերները ինձ թողեցին իրական կերպարների հետ...

пятница, 2 сентября 2011 г.

Դուք ստեղծում եք ձեր տիեզերքը, մինչ ապրում եք - Վ. Չերչիլ

Ինչու հենց ինձ պիտի հարցներ այսօրվա դասը? Ինչու ինձ տեսավ այդ ամբոխի մեջ? Ինչու ես վարակվեցի այս վարակիչ հիվանդությամբ, այլ ոչ թե այդքանի միջից մեկ ուրիշը? Ինչու ես դարձա մցույթի հաղթողը այդքան արժանիների մեջ? .. Եվ այսպես շատ և շատ հարցեր ենք մենք տալիս ինքներս մեզ և չենք գտնում պատասխանը:
Պատասխանը մեկն է. մենք ձգում ենք այդ ամենը ..
Այս կյանքի մեծագույն գաղտնիքներից մեկը բացահայտել են սովորական մարդիկ, գործարարները, գրողները, հոգեբանները կամ ուղղակի հանճարները:
Այս գաղտնիքը գալիս է դարերի խորքից` եգիպտական բուրգերի ժամանակներից: Այն շատ անգամ փորձել են թաքցնել մարդկանից, շատ հայտնի մարդիկ և անցյալի տիրակալներ գիտեին նրա մասին, բայց հավանաբար չեն ցանկացել, որ այն հայտնի դառնա մարդկանց ավելի մեծ շրջանակներին: 
Այդ գաղտնիքը կարող է ձեզ տալ այն, ինչ ուզում եք: Դուք կարող եք դառնալ նրան, ում ցանկանում եք: Հրաշքներ պատահում են մարդկանց մոտ ամեն օր, եթե մարդիկ գիտեն ինչպես շրջել իրենց կյանքը այնտեղ, որտեղ ուզում են:
Ինչում է կայանում այդ ԳԱՂՏՆԻՔԸ? Որը այդքան մանրամասն թաքցնում էին մարդկանցից: Գաղտնիքը պարզ է: Տիեզերքի կանոնը հստակ է և կատարյալ: Ընդամենը երկու բառ.

 Ձգողության օրենք
Թվում է` ինչ հեշտ է, չէ? Իսկ իրականում այս բառերի հետևում թաքնված է շատ բան: Այն, ինչ մարդ մտածում է, այն էլ ձգում է դեպի իրեն: Յուրաքանչյուր մտքից դուրս են գալիս ալիքներ, որոնք այսօրվա գիտնականները հեշտությամբ ֆիքսում են: Եվ մտածելով ինչ-որ բանի մասին անընդհատ` դուք, կարծես, ազդանշան եք ուղարկում դեպի տիեզերք, և այն դրան արձագանքում է, ձգում է դեպի ձեզ այն, ինչի մասին դուք մտածում էիք: Բայց! Կա մի խնդիր: Մարդկանց մեծամասնությունը հիմնականում մտածում է նրա մասին, ինչ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ: Եվ հետո զարմանում են, թե ինչու է իրենց հետ դա կատարվում նորից ու նորից: 

Որպեսզի ձգեք դեպի ձեզ այն, ինչ ուզում եք, պետք է նաև մտածել դրա մասին, այլ ոչ-թե նրա մասին, ինչ չեք ուզում: Այդ օրենքը աշխատում է միշտ: Ամենքի հետ: Անկախ նրանից, ուզում եք դուք դա, թե ոչ, լավ է այն ձեզ համար, թե վատ:
ԱՅՆ, ԻՆՉ ԴՈՒՔ ՄՏԱԾՈՒՄ ԵՔ, ԵՎ ԱՅՆ, ԻՆՉ ԴՈՒՔ ԶԳՈՒՄ ԵՔ, ԵՎ ԱՅՆ, ԹԵ ԻՆՊԵՍ ԵԹ ԴՈՒՔ ՁԵԶ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ՄԻՇՏ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԵՆ.
ԲՈԼՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ.


Ահա, ձեզ ներկայացրեցի հիմնական պայմանները: Սա ընդամենը ֆիլմի բառերն էին, որոնք էլ համարվում են Մեծ Գաղտնիքի կանոնները: 
Իսկ ինչու եմ հավատում այդ գաղտնիքին? Քանի որ ես փորձել եմ և հասկացել: Այն հարցերի պատասխանները, որոնք ինձ տալիս էի այն ժամանակ և չէի գտնում դրանց պատասխանները, ես գտա այս թեորյայի միջոցով: Ես նստում էի դասի և փորձում էի մտածել, որ պիտի լավ պատասխանեմ: Ամենուր ես փորձում էին ինքս կառավարել կատարվելիքը, սակայն, ինչպես արդեն ասվեց, միշտ չէր, որ ստացվում էր ձգել այն, ինչ ես ուզում էի: Ես մտածում էի իմ Չուզեցած բաների մասին և նրանց ձգում էի, հետո դրանք կատարվում էին` մեկը մյուսի հետևից:
Իսկ հիմա ես շատ բաներ ձեռք բերեցի այս գաղտնիքի շնորհիվ, որը բացահայտվեց և իմ համար: 
Իսկ հիմա ներկայացնում եմ այն ֆիլմը, որի շնորհիվ ես հասկացա այս ամենը և շատ կցանկանայի, որ դուք էլ մտածեիք և ըմբռնեիք յուրաքանչյուր բառը և արտահայտությունը: