вторник, 13 сентября 2011 г.

Հաջողված դիմակներ

Մարդկանց հետ խոսելուց` ես փորձում եմ նայել նրանց աչքերին, շրթունքներին, ձեռքերի շարժումներին: Փորձում եմ հասկանալ ինչ են մտածում նրանք այդ պահին: Ինձ շաատ է հետաքրքրում այդ ամենը: Հիմա կասեք խոսել ես էլի դրա մասին. երևի այս էջը նկատի ունեք:
Բայց ոչ: Սա ուրիշ է ինձ համար: Ես ողղակի այս վերջին ժամանակներս եմ հետաքրքրվել մարդկանց մտքերով: Ուզում եմ կարդալ դրանք: Այդ մութ անկյունները, որոնք բաց են միայն նրանց ստեղծողների համար:
Ես կասկածամիտ կամ անհավատ չեմ, ուղղակի հետաքրքրության նոր կրակ է մեջս առաջել: Կամ օրինակ ինձ հետաքրքրում է մարդկանց քանի տոկոսն է, որ սխալը գործելուց հետո, երբ պետք է պատասխան տա արդեն, սրտաճմլիկ, իբր թե զղջացող աչքերով նայելիս, խոսում է իսկապես անկեղծ, այլ ոչ թե պահի ծանր լինելու պատճառով դառնում է անմեղ գառնուկ: Այսինքն այդ վայրկյաններին նրանք կրում են գառնուկի հաջողված դիմակներ:
Ես ուղղակի իմ դեպքում եմ ասում: Շա~տ տխուր վիճակ է: Ես չեմ կարողանում այդ պահերին կեղծ անմեղ կամ զղջացող ձևանալ: Չի ստացվում: Կամ պիտի ճիշտն ասեմ կամ լռեմ: Դե ես, ճիշտ է, սիրում եմ լռությունը, բայց այս դեպքում պիտի խոսեմ: 
Ուղղակի խնդրում եմ. ազնիվ եղեք: Թեկուզ այն դեպքում, երբ այդ ճշմարտությունը շատ ծանր է և այն ասելը կարող է ունենալ ոչ այնքան լավ հետևանքներ:
Եվ կուզենայի ասել, որ սա տխուր, բողոքող կամ սրտաճմլիկ գրառում չէ: Ես էլի ուրախ եմ, բայց հետաքրքրասեր...