воскресенье, 25 сентября 2011 г.

Մենք դեռ մանուկ ենք....

Շատ շատ շատ եմ ուզում վերադառնալ  մանկություն..
Ուզում եմ նորից զգալ մանկական ազատությունը: Ուզում եմ նորից լինել փոքրիկ երեխա, որը իրեն արդեն կայացած, ամեն ինչ հասկացող մարդու տեղ էր դնում: Որը հետաքրքրություն էր փնտրում բակում իրար հետևից շարված տնակների տանիքներով շրջագայելու մեջ և այդ տնակների արանքներում խորհրդավոր իրեր գտնելու մեջ: Իմ համար ամեն արևոտ օրը մի երջանկություն էր, չնայած, որ այն ժամանակ այդպիսի օրեր շատ էին լինում: Դա հնարավորություն էր ամբողջ օրը դրսում անց կացնելու համար: Իմ համար յուրաքանչյուր անծանոթ մարդու մուտքը բակ, արդեն իրենից հետաքրքրություն էր ներկայացնում, քանի որ իմ համար նա անպայման պիտի լիներ կամ քննիչ, կամ գաղտնի գործակալ, կամ ոստիկան, կամ էլ իմ ընկերուհիներիցս մեկի հայրիկը, որին մինչև այդ ես դեռ չէի տեսել:
Մի գաղտնիք բացեմ. ես մինչև հիմա էլ ցանկանում եմ դառնալ գաղտնի գործակալ կամ կին ոստիկան: Բայց չէէէ, ինչպես կարող եմ? Դա շատ հետաքրքիր է, բայց շատ դժվար: Դու պետք է աշխատես  պրոֆեսիոնալ հանցագործների, խաբեբաների հետ:
Ինչ արած, բայց ես կշարունակեմ փայփայել այդ հույսը, որ մի օր ինձ հնարավորություն կընձեռնվի ներկայանալ իմ երազած դերով: Չէ որ դա շաատ հետաքրքիր է:

Ասացի, որ այն ժամանակ ինձ թվում էր, որ ամեն ինչ հասկանում եմ: Այո, կային բաներ, որ ես իրենց ամբողջ ճշտությամբ հասկանում էի, բայց մնացածը արդեն հասկանում էի միայն իմ պատկերացումներում, որտեղ անլուծելի խնդիր չկար և ամենքը ազատ էին, բոլոր խնդիրները լուծվում էին միայն և միայնօրենքի սահմաններում: Իմ համար այդ ժամանակ ամեն ինչ ճիշտ էր և կատարյալ: Սակայն ժամ առ ժամ փոխվում էին այդ մանկական կարծրատիպերը, խոյանում էր իմ մանկական աչքերի առջև խնդիրների մի կույտ, որոնց համար ես չէի կարողանում իմ խնդիրների լուծման միշտ արդյունավետ ցանկից առանձնացնել պետքականը: Ա~խ ինչ լավ էր այն ժամանակ:
Իսկ ով է ասել, որ հիմա լավ չէ, որ հիմա մանուկ չեմ: Դեռ մանկական կայծը, ուրախությունը, հրճվանքը, անհոգությունը կան, ապրում են նրանք իմ հոգում: Չեմ թողնի, որ նրանք գնան, ինձ թողնեն կիսատ, առանց մանկության..
Ուրախ եղեք և միշտ մանուկ!


Իմ շատ  սիրելի երգը, որը սիրել եմ դեռ մանկուց





Եվ մուլտֆիլմը