суббота, 8 октября 2011 г.

Բարձր տրամադրությամբ դիմավորեցինք հաղթանակը!!!!!

Այս շաբաթը ավարտվեց` թողնելով իր հետևից բարձր տրամադրություն և համարձակության անսովոր զգացողություն: Երկուշաբթի մեր քաղաքին բնորոշ անձրևային եղանակին գնացի դասի, բայց իմ և բնության տրամադրությունները չհամընկան, և օրս անցավ հագեցած և դրական: Ուղիղ շաբաթվա կեսից բացվեց նոր եղանակ` առավոտը ցուրտ, օրվա մեջ հաճելի տաք, երեկոյան մեղմ քամի: Բայց այս աշնանային եղանակը ավելի բարձրացրեց տրամադրությունս: Եվ հաճելին այն էր, որ ես տեսնում էի շատ թերություններ, խնդիրներ, բայց չէի նստում լաց լինում, տրտնջում, տվայտվում ծանր կյանքի, անհաջող ճակատագրի և այլնի համար, այլ լավատեսություն էի հաղորդում "լացողներին": Եվ ասեմ, որ ինձ հաջողվում էր, նրանք ժպտում էին և խոստանում, որ ոչ-մի դեպքում այլևս չեն տխրի: Բայց իհարկե դա ընդամենը խոստում էր, հաջորդ օրը նրանք նորից կնստեն ու կդժգոհեն իրենց կյանքից, ճակատագրից: Միևնույն է նրանք ժպտացին և արդեն լավ է, ժպիտը սկիզբն է լավ տրամադրության ու լավատեսության:
Շաբաթը  հիանալի և հաղթական ավարտ ստացավ Հայաստանի հավաքականի այսօրվա հաղթանակով, որը համոզված եմ` յուրաքանչյուր հայի սրտում հպարտություն և երջանկություն ծնեց, իսկ ոմանց մոտ դա հենց այն երջանկության պահն էր, որը նրանք ունենում են հազվադեպ և, որի ժամանակ նրանց ոչինչ անհրաժեշտ չէ, բացի այդ հաղթանակը տեսնելը: Անձամբ ես նայելով խաղը` ինձ մի պահ ավելի ապահով զգացի, պաշտպանված, հպարտացա, որ հայ եմ..
Եվ վերջում ասեմ, որ շաբաթվա հաջող ավարտ եմ սպասում վաղը տեղի ունենալիք Բերքի տոնից, որը կլինի Դիջիթեք- փոխարինողը: Հուսամ, որ լավ կլինի և իմ սիրելի դասընկերները կժպտան և չեն տխրի այդ գեղեցիկ օրը ^_^