воскресенье, 16 октября 2011 г.

Պիտի գնամ!

Ամեն անգամ` տեսնելիս այդ շարժումները, մարմինս կռվի է դուրս գալիս իմ հետ: Ինչու չեմ համարձակվում նորից զգալ այդ շարժումները, նորից խոսել պարի լեզվով, նորից խաղալ ինքս ինձ հետ?
Ամբողջ գիշեր շուռումուռ եկա անկողնիս մեջ: Մտածում էի: Ավելի ճիշտ ես չէի ուզում դրա մասին մտածել, ստացվում էր: Ուզում էի համարձակություն հավաքեի և նորից գնայի պարի: Չեմ կարողանում: Միթե այդքան ծանր էր բաժանումը, որ այլևս չեմ ուզում միանալ:
Ավելի ու ավելի շատ եմ մտածում, և ավելի ու ավելի արագ է բաբախում սիրտս: Չեմ ուզում այլևս, չեմ ուզում ամեն անգամ պարը տեսնելիս ինձ ճնշված զգալ: Բայց ամենում ես եմ մեղավոր: Չէ որ ես խնդրեցի, որ այլևս չգնամ, ես այդ որոշումը կայացրի: Միգուցե  ճիշտ էր, ուղղակի դա հանգիստ էր: Անհրաժեշտ հանգիստ:
Արդեն կրկնում էի. պիտի գնամ, որոշված է! Հիմա էլ չէի համարձակվում մայրիկիս ասել, չէ որ ես էի տարիներ առաջ խնդրել, որ այլևս չգնամ, իսկ հիմա խնդրում եմ վերականգնել, նորից գնալ: 
Քնած են բոլորը, միայն ես դեռ արթուն ու սթափ ուղեղով մտածում եմ, կռիվ եմ տալիս ինքս ինձ հետ: Ախր արդեն մեծ եմ, ուշ չէ արդյոք կրկին սկսելու համար? Բայց չէ որ երբեք էլ ուշ չի լինում? Եվ այսպես անվերջ, մինչև մայրիկս չարթնացավ: Եվ ահա առիթ էր, որ ասեի նրան այդ մեկ երկու բառերը, որոնք այդքան դժվար էին ինձ թվում.
- Կտանես ինձ պարի, մենակ չեմ գնա.
-Կտանեմ, դու ասա որտեղ.
Ահա ամեն ինչ պատրաստ է, նույնիսկ մասիկները, որոնք դեռ մնացել էին հին պարի տեղից: Մնում է գնալ և անցնել գործի: