пятница, 21 октября 2011 г.

Մտածող հնչյուններ..

Ուրախ էի, զվարթ, անհոգ, թռվռում էի, պարում, երգում: Պիտի ուրախ, լավ մտքերով քնեի: Պիտի անուշ երազներ տեսնեի, հետո արթնանայի և անհամբեր բոլորին պատմեի երազս, գիտեի, որ պետք է չպատմեմ, որ իրականանա այն, սակայն չպիտի կարողանայի և պատմեի, կիսվեի:
Բայց.. Մի պահ կանգ առա: Լսեցի նրանց, ինչ էին ասում? Նրանք ինձ ինչ-որ կարևոր բան էին հաղորդում, բայց ես չէի հասկանում, լսում էի, բայց չէի հասկանում: Միայն զգում էի. զգում էի դաշնամուրի ստեղներին յուրաքանչյուր հարվածը, յուրաքանչյուր նուրբ հպումը, անցումը սև ու սպիտակ կանոնավոր շարված ուղղանկյունների վրայով, պարը, և այդ պարից ծնված հնչյունները: Հնչյուններ, որոնք փոխեցին փոխեցին ինձ այսօր, բայց միայն այսօր, այս պահին: Հետո էլի կփոխվեմ, էլի կթռվռամ ու կպարեմ: Հնչյուններ, որ համոզեցին, դրդեցին հասկացան ու մեղադրեցին: Շատ արագ կատարվեց ամեն ինչ, անսպասելի: Մտածեցի այն նկարների մասին, որտեղ մենք ենք պատկերված, որտեղ անընդմեջ շարժում է, իսկ շարժումը պար է, երաժշտություն, կատարյալի ձգտում:
Հնչյուններ, որ համոզեցի և ստիպեցին վերցնել գրիչը և գրել...