среда, 29 июня 2011 г.

Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով ...



    Երեխան լույս աշխարհ է գալիս ակամա, նրա կարծիքը ոչ- ոք չի հարցնում` ուզում էր նա ոտք դնել այս կեղտոտ աշխարհ, և այդ կեղտի մեջ ապրել մինչև մահ: Նա ստիպված է հարմարվել կյանքի անարդարություններին և հաղթահարել նրա անջրպեդները: Նա դառնում է ավելի ու ավելի ուժեղ, խելացի, գուցե խորամանկ, զգույշ, հարմարվող և ինքնասեր: Այն անմեղ աչքերում հիասթափություն է նշմարվում, հետո զայրույթ, հետո չարություն և մարդ գնում է դեպի կործանում` անմեղ մանուկից վերածվելով կյանքի դպրոցի անհաջող կադրի: Ու շատ քչերն են կարողանում այդ կեղտոտ դպրոցում սովորել մաքուր: 
    Մարդը` ինչ հասակի էլ լինի, զարմանում է բնության հրաշքների և աշխարհում տիրող իրավիճակի վրա: Զարմանում է, թե ինչպես են հարազատները միմյանց կոկորդ կրծում, ընկերները դավաճանում միմյանց, մայրերը հրաժարվում իրենց զավակներից, զարմանում է, բայց հետո ինքն էլ այնպիսի մի արարք է գործում, որ երբեք չէր կարող անել:

   Եվ ահա, մարդու դուռը ծեծում է մահը: Այն անկանխատեսելի է, չի դնում տարբերություն երիտասարդների ու ծերերի, առողջների ու հիվանդների, և առավել ևս հարուստների ու աղքատների միջև: Իր կյանքի մայրամուտին մարդ ապրում է իր անցյալով, կարոտով հիշելով, թե' տաք, թե' ցուրտ , թե' երջանիկ, թեդժբախտ օրերը: Եվ տեսնում են նրանք աշխարհը իրենց հոգու մեջ, ինչպես երազի մեջ երազի: Կարոտում են բնության յուրաքանչյուր մասնիկը, որին շուտով չեն տեսնելու, չեն դիպչելու, չեն վայելելու, կարոտում են սիրած էակին, որից շուտով որոշ ժամանակով պիտի բաժանվեն, որովհետև նրանք դեռ պիտի տեսնեն իրար Հադեսի արքայությունում` չէ-որ դեռ շատ բաներ իրար չեն ասել, շատ պահեր չեն ապրել միասին ...
   Մարդը հավերժ չէ և նրա կյանքն ունի սկիզբ և վերջ: