
Ինչպես միշտ ես պիտի տնից բոլորից շուտ դուրս գամ, թե չէ դասից կուշանամ :D Բայց իհարկե դասին դեռ մի 40 րոպե կա ու ես հանգիստ կարող եմ մի քիչ ուշ էլ դուրս գալ տնից:
Դե ընդհանուր դասերը լավ բաներ են: Ամեն օր մի ուրիշ ձև ա անցնում: Ամեն օր քո ընկերների նոր հատկություններ ես հայտնաբերում քո համար: Դե նոր ինֆորմացիա ստանալն էլ չեմ ասում:
Ես պիտի ամեն տարի դասերի առաջին երկու օրը տխուր լինեմ: Հետո սկսեմ բացվել, նորից հարմարվել ինձ շրջապատողներին:
Չէ հիմի ես ուրախ եմ: Ինչ որ մեկը մեջս պարում ու երգում ա ու ինձ էլ է ստիպում պարել: Երևի ինքը գիտի, որ ես շատ եմ սիրում պարել...
Իմ շատ սիրելի ընկերներից մեկը խնդրեց, որ մի քիչ էլ ուրախ թեմաներից գրեմ: Լավ...
Դե այդպես չէ. երբ որ տխուր ես ավելի թախծոտ փիլիսոփայական մտքեր են առաջանում մոտդ ու ուզում ես արտահայտվել, մի տեղ գցել այդ մտքերը և հեռացնել քեզնից...
Փորձենք կյանքը տեսնել վառ գույների և ուրախ, հանգիստ երաժշտության մեջ: Փորձենք հասկանալ յուրաքանչյուր վայրկյանի կարևորությունը: Բայց ոչ տխրելով ու մշտապես կյանքի մասին մտորելով: Պարեք, երգեք, լացեք, գոռացեք, ճչացեք, թեկուզ լռեք, բայց միայն ուրախությունից:
Այո մարդիկ, ես կարծում էի, թե տխուր լինելը ավելի լավ է, բայց երբ որ դասերը սկսվում են ես այդ միտքս փոխում եմ 180 աստիճանով:
Շաաատ լավն է կյանքը: Ու ընդհանուր կարդացողներ ջան կաշխատեմ քիչ տխուր թեմաներից խոսամ: Դե հերիք ա էլի էսքան տխրեցինք ... Հիմի ժպտում եմ, եթե կարող եք դուք էլ ժպտացեք. լավ բան է:
Այս երգն էլ լսեք, ուղղակի: Լավն է, շատ ...