среда, 8 февраля 2012 г.

Մի քիչ լավատես..

Բարև ձեզ իմ սիրելի ընթերցողներ: Գիտեմ` դուք քիչ եք, շա~տ քիչ, սակայն գիտեմ, որ կաք:
Շատերդ ընկել եք այս պինգվինախառը միջավայր Google-ի, Yandex-ի և այլ որոնողական կայքերի պատճառով: Գիտեմ` դուք մեղավոր չեիք, որ հայտնվեցիք այստեղ` իմ փոքրիկ աշխարհում...  Բայց մի շտապեք հեռանալ, միգուցե գտնեք հետաքրքրող ինչ-որ բան: Երկար ժամանակ չեմ գրել, գիտեմ: Չեմ գրել, որովհետև չեմ ցանկացել տխուր, մռայլ և հոգնեցնող թեմաներ շոշափել, որոնք միայն հիասթափություն են առաջացնում: Իսկ հիմա գրում եմ, գրում եմ, որովհետև ուզում եմ խոսել..
Օրինակ ձեր հետ պատահել է, որ լիքը անելիք եք ունեցել. դասեր, պարապմունքներ, տնային գործեր .... , սակայն չեք կարողացել անել, որովհետև ուժ չի եղել, էներգիա չի եղել (հոգնած չչեք եղել) , որ հերիքի բոլորին, և վերջում դրանցից մեկն եք արել կամ ընդհանրապես ոչինչ? բայց եղել են օրեր, որ քիչ չի ինչ պլանավորել էիք, շատ լավ արել եք, և դեռ ուժ է մնացել  դեռ լիքը աշխատելու, գործելու, զվարճանալու (դրա համար էլ է էներգիա պետք չէ)... Գիտեմ` եղել, բոլորի հետ: Երևի ինչ-որ գործոններից է դա կախված. եղանակ, միջավայր կամ հարցական ինչ- որ բան (աղջիկների մոտ ամենահաճախ հանդիպողը.. :Դ): Այ այսօր այդ օրերից է, երբ "հետո կանեմ" -ը դառնում է "անպայման պիտի հիմա անեմ", երբ ամեն- ինչ  հնարավոր է դառնում և միայն քո համար: Երբ ամեն ինչ էներգիայի աղբյուր է, իսկ դու` հավաքում ես այդ էներգիան բոլորից: Ահա հիմա, երբ ժպիտ է դեմքիս, կփակեմ ամեն ինչ ու կգնամ քնելու` հասկանալով, որ ամենաշատ էներգիան կարող են հաղորդել լավ ընկերները և հարազատները....
Երգն էլ ուղղակի ուրախ, աշխույժ և ժպտերես լինելու համար...