понедельник, 26 ноября 2012 г.

Տես աստղերը մեզ ժպտում են..

-Տես աստղերը մեզ ժպտում են: Տես խոսում են, տես նայում են, տես նրանք էլ հավատում են, -  դանդաղ, շշուկով արտասանեց այս բառերը Լուկան արդեն երազների գիրկն ընկած ու իր գրկում կուչ եկած Նինայի ականջին:
Աստղերին էր նայում ու չէր նկատել, որ այդ ընթացքում լարված օրվանից հետո հոգնած` Նինան տաք և հարմարավետ տեղ էր գտել ու քնել մի քանի րոպեում: Չհամարձակվեց խանգարել նրա քունը, քանի որ այնքան խաղաղ, հանգիստ ու երանելի էր այդ պահը: Թեթև շարժվեց Նինան, Լուկային թվաց, թե փոքրիկ երեխա է գրկում ու անհարմար դիրքից շարժվում է, փորձում տաքուկ ու փափուկ անկյուն գտնել:
- Ու որտեղից ես գտա այս հրաշքին?,- մտածում էր Լուկան, բայց մտքում. վախենում էր արթնացնել այդ նույն հրաշքին: Բայց դե արդեն իր քունն էլ էր տանում ու վախենում էր, որ Նինան կմրսի:
- Ես քնած չեմ ու մի քանի վայրկյանից քեզնից առույգ կլինեմ, եղավ? , - դանդաղ, երեխայի ձայնով, մի քիչ ծոր տալով արտասանեց Նինան, որը արտաքինից յոթերրորդ երկնքում էր, բայց փաստորեն կիսով չափ ներկա էր իրականությունում:
Աստղերը լուսավորում էին, լուսինը կատարյալ էր դարձնում լուսավորությունը, իսկ եղանակը  մի-քիչ սառն էր, սակայն մի քիչ լարվածությունը ու հանգստությունը ներդաշնակության մեջ գտնվելով զգացնել չէին տալիս այդ մի-քիչ սառնությանը:
- Լսի~ր, դու հիշում ես չէ, որ վաղը աշխարհի վերջն  է ու մենք պիտի միասին այն դիմավորենք` դե մոտավորապես Ամանորի նման, մի տարբերությամբ, որ Ամանորից հետո գալիս է նոր տարին իր տարբեր դեպքերով, իսկ աշխարհի վերջից հետո, գալիս է նոր աշխարհի ծնունդը, որում մենք արդեն գուցե միասին չլինենք կամ ընդհանրապես չհանդիպենք իրար, - մի քանի րոպե հետո վեր է թռնում իրոք Լուկայից էլ արթուն Նինան ու սկսում հարցախեղդ անել Լուկային:
- Ես արդեն պատրաստվել եմ, գիտես? Պահեստային սնունդ, մոմ և այդպիսի ասում են ամենաանհրաժեշտ իրերից ունեմ` երկու հոգու համար: Բայց միայն ես չէ, որ պիտի պատրաստվեմ, լսեցիր? Դու էլ զբաղվիր տղամարդու գործերով: Դե չգիտեմ, տես ինչը այդ մի քանի օրը մեզ պետք կգա ու չենք կարողանա հայայթել ինչ-որ տեղից: Բայց պատկերացնում ես չէ` մի քանի օր բացարձակ մթություն, բացարձակ լռություն, բացարձակ  ես ու դու: Ա~խ, երևի գիժ եմ, բայց սպասում եմ այդ "աշխարհի վերջ" ասվածին (բայց եթե ճիշտ, ապա չեմ հավատում, թեկուզև վախենում եմ):
- Նինա~, ախր ինչ աշխարհի վերջ: Մենք դեռ պիտի շա~տ 365 օրեր անցկացնենք միասին: Դեռ շա~տ փորձությունների ու այսպիսի պահերի միջով պիտի անցնենք: Այնպես որ հույսդ կտրիր, սիրելիս, որ կվայելես այդ մթությունն ու "վերջը":