Հունիսի 1. Երեխաների պաշտպանության միջազգային օր = երեխաներին ժպիտ պարգևելու օր
Հունիսի 2. Համերգ` բացառապես պարային համարներով` նվիրված վերը նշվածին
Հունիսի 3. Միստիկ նորություններ :/
Հունիսի 4. Վանաձորում բացօթյա ընթերցանության ֆլեշմոբ = Մաթեմատիկայի բացօթյա պարապմունք :)
Հունիսի 5. Ադրենալինի կտրուկ աճ

- Առավոտյան սառը, բայց տաքանալ խոստացող օդը
- Վառ կապույտ երկինքը, որը ամեն օր առաջինն է "Բարի լույս" ասում իմ դեռ երազում շրջող աչքերին
- Աքաղաղը + ճնճղուկը, որոնց ձայները ամեն առավոտ զարթուցիչից արդյունավետ են լինում
- Օրվա մեծ մասը քայլելը
- Ամեն գրավիչ հմայք ստացող ամառային մրգերը, որոնց միայն նայելիս արդեն պատկերացնում ես պարունակվող վիտամինների քանակը :D
- Վերջում կներեք, բայց պիտի ասեմ. Մաթեմատիկայի առաջադրանքներս :D