воскресенье, 3 июня 2012 г.

Ճիշտ եզրահանգում

Երկու օր է ինչ առավոտը դուրս եմ գալիս, երեկոյան վերադառնում: Տնից դուրս մեծամասամբ անց եմ կացնում շարժման մեջ. քայլել, քայլել, քայլել քաղաքի մարդաշատ փողոցներով, գտնվել  մարդաշատ վայրերում` այնտեղ քեզ տեսնելու հավանականությունը մեծ է: Նախորդ անգամ պատահական տեսա քեզ այսպիսի տեղում, բայց դու չտեսար ինձ, երևի լավ էր, որ աննկատ մնաց իմ կարոտած հայացքը: Ուղղությունս փոխում եմ, երբ հասկանում եմ, որ այս տարածքում արդեն չեմ գտնի քեզ: Արդեն հույսս կտրած լիալուսնին հինգ պակաս լուսատուի ուղեկցությամբ գալիս եմ տուն: Փողոցում հոգնած և նորաթուխ արևից հիասթափված դեմքեր են, որոնք վայելելով երեկոյան հերթափոխը գնում են դեպի իրենց կարոտած տները:
Գլխիկոր, մե'կ խաչաձև, մե'կ ուղիղ քայլերս փոխում եմ ակաանջակալներից հոսող երաժշտության ռիթմով, անցնում եմ շենքերի իրենց դիտակետերում նստած դիտորդների մոտով:
Մտքումս իհարկե խոսում` ավելի ճիշտ բարկանում եմ քո վրա, թե ինչու չես լինում այնտեղ, որտեղ աչքերս փնտրում են քեզ: Խոսքերիս հետ խառնվում են երգի բառերը, որոնց ուշադրություն դարձնելուց հետո միայն հասկանում եմ, որ ախր դու արժանի չես այս գեղեցիկ խոսքերին: