четверг, 16 августа 2012 г.

Մենախոսություն..

Ամառ, ավելին՝ օգոստոսի վերջ:

-Ի՜ արդար չեք խաղու՜մ: Ես շուտ եմ գտել գաղտնաբառը, - նեղացած, բողոքող դեմքով հեռանում է Նինան խաղի թեժ պահին:
Բողոքող դեմքը միանգամից ձևափոխվում է: Քայլերը տանում են ծառերով շրջապատված օրորոցը: Գլուխը պարզում է արևին, ճնշվում է արևի կողմից, փակում է աչքերը ու թեթև ժպտում:
- Ինձ ոչինչ պետք չէ այս պահին: Ես հանգստանում եմ: Ոչինչ... Բայց մեկը պետք է: Ավելի ճիշտ՝ պետք չէ, ուղղակի կողքս միշտ նրա համար տեղ կա: Լավ կլիներ, որ դատարկությունը չլցներ այն: Դե հիմա... ես լրիվ հասկանում եմ, որ չի գա այդ ժամանակը, բայց մտածել ու նկատել այն դեռ կարելի է: Ինչու՞ չօգտվել...

Բարձրաձայն խոսում, քննարկում, որոշում էր Նինան՝ իր նման օդում բարակ մատներով ինչ-որ բաներ նկարելով: Ոչ այնքան մարդաշատ գյուղ, մարդիկ, որոնք նորություն (այս դեպքում հյուրը՝ Նինան) ուսումնասիրում են ու քննարկում:

-Սառը, չոր խոսքերդ հիմա հետաքրքիր չեն: Ես հանգստանում եմ նաև քեզնից: Չմտածես, թե դու ես իմ երջանկության ու հանգստի գրավականը: Առանց քեզ շատ լավ է, առանց այդ մի քանի մետրի, որ օգնում են քեզ չտեսնել ինձ:

Մտածում էր Նինան և պատմում էր բնությանը նրա մասին և, թե ինչ լավ է, երբ տարածությունը և ժամանակը դառնում են քո ընկերները: