
Բոլորի համար խելոք, ինքնամփոփ ու քչախոս փոքրիկ աղջնյակի համար մի առանձնահատուկ հաճույք էր ներկայացնում խորանալ իրերի ու գույների մեջ, հասկանալ նրանց ասելիքը ու բացահայտել իրեն շրջապատող աշխարհը իր բոլոր հրաշքներով ու մութ անկյուններով: Նկարելը այդ բացահայտման մի մասն էր կազմում: Նա նկարում էր իր պատկերացրած աշխարհը ու համեմատում իրականում եղած աշխարհի հետ: Դեռ այն ժամանակ նա քիչ բան գիտեր, թե ինչ է ասված "կյանք", "շրջապատող միջավայր", "աշխարհ", նրա համար դրանք սահմանափակ տարածություններ էին, որոնք հեշտությամբ կարելի էր փոխարինել մեկը մյուսով՝ այսինքն տարբերություն չկար դրանց մեջ:
Երկինք ու հող. ահա այն սահմանները, որոնք դրված էին այս հասկացությունների համար:
Ամեն օրվա նման նա առավոտյան 9:00 գալիս էր մանկապարտեզ, լուրջ լուրջ խոսում խաղալիքների թեմայով, հետո նախաճաշում, որը այնքան էլ չէր սիրում, ուղղակի ընդունելի չէր նրա համար տնից դուրս ուտելը, այդքան երեխաների ու մարդկանց մեջ: Հետո գալիս էր հանգստի ժամը, բոլորը պետք է քնեին, բայց այդ օրը նա խնդրեց դաստիարակչուհուն մնալ ու մի քիչ նկարել: Աղջիկը չէր խանգարի իր ընկերներին, հետո էլ՝ նա միշտ լսել է իր ասածները, այդ անգամ կարելի էր:

- Այնտեղ երկինքը ավելի կապույտ է.
Իմ համարր փոքրիկ Հասմիկի արարքը տարօրինակ թվաց: Վարդագույնի վրա կապույտը ավելի պայծառ է, քան սպիտակի: Կասեք անմտություն, անիմաստ տողեր, բայց հետաքրքիր էր, թե ինչպես կբացատրեր հենց ինքը իր արարքը: