пятница, 23 марта 2012 г.

Քո ծնունդն է այսօր!!!!!

Ծննդյան օր.. Այսքան տարի առաջ այս օրը որոշեցի մարդկանց իրենց տեսքով  ներկայանալ: Կամաց, դանդաղ քայլերով  ես մտնում եմ "կյանք" կոչված մի միջավայր, որտեղ կլինեմ նրանում տեղի ունեցող իրադարձությունների անմիջական կրողը: Տարին տարու վրա՝ ծննդյանս օրը, աննկատ կերպով մեծանում եմ ու մոմերի թիվը մեկ -մեկ ավելանում է, ու գալիս է մի ժամանակ, երբ արդեն տորթի վրա տեղը չի հերիքում մոմերը տեղադրելու համար:
Մի քիչ խոսեմ այդ սպասված օրվա մասին, լավ?
"Ուխխխ ծնունդս ա հեսա մի քանի օրից, ինչքան պիտի ուրախանամ է, բոլորը կշնորհավորեն, երջանկություն ու պայծառ ապագա կմաղթեն, լիքը նվերներ կբերեն ջա՜ն", "Կարողա գիտես ծնունդտա ի". հաճախ եք չէ լսում այսպիսի խոսքեր և նաև ինքներդ էլ ասում? Սպասված, պատկերած, երազած, նկարած. ահա այն հատկությունները, որոնք մեր համար ճիշտ են այդ օրվանից առաջ: Սակայն, անպայման, գալիս է մի պահ, երբ այդ ամենը հակառակ պատկերն է ստանում. ատելի, զզվելի, անհամ, անհոտ, "երանի չծնվեի":  Սա մարդկանց մեծամասնության մոտ օրինաչափություն է, ամեն տարի նույն պատմությունը: Հետո, երբ արդեն ծննդյանդ օրվա ավարտին մնում է 30 րոպե, մի պահ նստում ես ու մտածում. "Իսկ եթե այս ամենն էլ չլիներ, եթե իրոք այս օրը միայն վատ հիշողությունների աղբյուր դառնար ու ստիպեր իրեն մոռացնել", - հասկանում ես, որ այնքան էլ վատ չանցավ, որ կողքիդ էին այն մարդիկ, ովքեր քեզ իրոք անկեղծ սիրում են ու կողքիդ են ցանկացաած պահի: Թքած այն բանի վրա, որ քո ուզած նվերը չստացար, որ քո պատկերացրած ձևով չդասավորեցիր սեղանը, որ  այս օրը չսկսվեց գույնզգույն փուչիկներով ու անուշաբույր ծաղիկներով: Այդ նվերը դու կարող ես ցանկացած հարմար պահի էլ ստանալ, եթե շատ ուզես, սեղանը դեռ ոչ ոքի կյանքը չի կործանել կամ դասավորել, քեզ սիրող մարդիկ ծաղիկներ ու փուչիկներ ամեն օր էլ կնվիրեն, դա դեռ աշխարհի վերջը չէ: Կարևորն այն է, որ հիմա քեզ մեկ տարի մեծ կզգաս, մեկ տարով ավելի մոտիկ կլինես ինքնուրույն կամ քո երազած կյանքին, որտեղ դու կստանաս այն ամենը, ինչ հիմա քո համար չստացված ու անհասանելի է թվում:
Ու 29-րդ րոպեին միայն այս խոսքերն են գլխումդ պտտվում. "Ոչինչ, մյուս տարի լավ կանցնի, խոստանում եմ, այնքան լավ, որ միշտ այդ օրը հիշեմ, որ այդ օրվա յուրաքանչյուր պահը ինքնին գեղեցիկ էջ լինի կյանքիս գրքում, ես կկազմակերպեմ ու բոլորին կուրախացնեմ այդ օրը, իսկ առաջին հերթին՝ ինքս ինձ!!!!"
Մտածում ես՝ այդ օրը բոլորը կժպտան քեզ, ուրիշ աչքերով կնայեն, դու կլինես այդ օրվա գլխավոր հերոսը, կարծես՝  միայն դու ես այդ օրը ծնվել կամ քո անունով է գրանցված այն:
Երբ մոմերը կհանգչեն և երազանքդ կթռչի դեպի երկինք, հյուրերը ժպիտները դեմքներին կճանապարհվեն դեպի իրենց տները, հոգնած կնստես ու  կասես երեք բառ. ՀԱՋՈՂՎԱԾ ՕՐՙ ՉԷ?   ^_^