среда, 28 марта 2012 г.

Անմեղ դրսից, մեղավոր ներսից..

Ըհն հենց մեղավոր, հենց սխալ գործած, հենց ծանրացած այդ մեղքով:
Ընդամենը մեկ տարի առաջ ընդհանրապես այլ կերպ էր ընթանում իմ օրը: Հոգնում էի, վատ էի զգում, զայրանում էին վրաս, միևնույն էր՝ ես ինձնից գոհ էի:
Մտածում էի, ու այդ ամենը ոչինչ էին թվում այն ինքնազգացողության առջև, որ առաջանում էր, երբ տեսնում էի աշխատանքիս արդյունքը՝ թեկուզ դա հեշտ չէր տրվում: Մտքերս, խոսքերս, երազներս վերաբերվում էին մեկ թեմայի. դաս : Նորմալ մարդ էի կարճ ասած, նորմալ աշակերտ: Ու այդ աշխատասեր ու ինքն իրեն տանջել սիրող աշակերտի կարգավիճակում հանգիստ ու հարմարավետ էր, պետք չէր ավելորդ բացատրություններ տալ ուշ ժամի քնելու համար,  դասի կեսը երազներում լինելու համար. դաս էի անում, ուրիշ ոչինչ:  Դա գիտեին բոլորը և միայն մի քիչ բացվելու նախատիքներն էին խանգարում, սակայն, դրանց էլ էի արդեն սովորել:
Հիմա, հիմա կարծես քիչ բան է փոխվել, բայց դա դրսից, կողքից է այդպես երևում, բայց ես զգում եմ իմ մեջ այդ փոփոխությունը, որը ինձ դուր չի գալիս, որը վախեցնում է ինչ- որ տեղ:
Երբ զգում ես քո թուլությունը, զգում ես, որ դա լոկ մաքուր թերություն չէ, որ կամքի ուժի բացակայություն է, այ այդ ժամանակ գլուխդ կախում ես ու մեղավոր լինելու զգացումը սկսում է տանջել, կրծել քեզ: Ոչ մի արդարացում չի ընդունվում, ոչ մի բառ չի փոխարինում այդ զգացողությանը, ոչ ոք և ոչինչ:
Պետք է վերադառնալ, պետք է այս ժամանակավոր դիմակը դեն նետել ու վերցնել սեփականը, մշտականը, քանի որ այն այլևս պետք չէ, չարդարացրեց իրեն, այլևս հերիք է !!!!