
Այսպիսով, եթե նկատել կամ զգացել եք, երբ մեքենայում նստած ենք լինում մեզ մեկ մակարդակ բարձր ենք զգում քայլող մարդկանցից( հետիոտններից): Ձգվում ենք, սկսում ենք մեզ ազնվականի կամ ժամանակակից մարդու նման պահել: Մեր առջև այդ քայլող մարդիկ շատ փոքր, չնչին են երևում, բայց և զգում ենք, որ մենք էլ ենք նրանց նման քայլել և նեղվում ենք այն մտքից, որ մեր նման մեքենայում նստածների համար մենք ել ենք եղել փոքր էակներ:
Կանայք և տղամարդիկ այդ իրավիճակում տարբեր են իրենց դրսևորում:
Կանանց մոտ փոխվում է դեմքի արտահայտությունը, նստելաձևը, պահելաձևը և մտածելակերպը: Կանայք այդ պահերին լրիվ մտնում են իրենց տարերքի մեջ. քննադատում են աղջիկների հագ ու կապը, պահելաձևը և մտածում են իրենց կյանքի մասին: Կանանց դեպքում մի հատուկ ուշադրություն են վայելում վարորդ կանայք, որոնք ամեն կերպ ուզում են ուշադրություն գրավել( բջջային հեռախոսներով խոսալու, ծխախոտ ծխելու և այլնի միջոցով): Սակայն այդ պահվածքը հաճախ բերում է ոչ ցանկալի պատահարների:

Ցավոք, չեմ կարող ասել, թե ինչպես են պահում և կենդանիները մեքենայում:
Այսքանն էին իմ դիտարկումների արդյունքները: Եթե ունեք ավելացումներ կամ նկատողություններ արտահայտվեք: