

Եկավ ստուգողների գալու օրը: Կալանավորուհիներից Ֆրենսիսը ոտքի է կանգնում և կարդում բողոքագրի կետերը: Բանտապետը կատաղում է, զայրույթից տեղը չի գտնում և վերջապես չդիմանալով` ձեռնափայտով ծեծի է ենթարկում Ֆրենսիսին և Նիկիին: Բանտապահները նրա արարքը ընդունում են որպես ահազանգ և իրենք էլ իրենց հերթին դաժան հարվածներ հասցնում` ընդամենը արդարություն ուզող կալանավորուհիների դրան սովոր, բայց միևնույն տեղ նուրբ մարմիններին: Սա ավարտվում է Նիկիի և Ֆրենսիսի մեկուսարան գցվելով, որի հատակին լցված էր սառույց: Այդ ընթացքում բանտապետը ամեն կերպով փորձում է նվաստացնել ըմբոստներին: Մի քանի օր հետո բանտապետի ձեռքով մահանում են Փոքր Մայրիկը և նրա դեռ չծնված երեխան: Ընկերուհու մահվանը չդիմանալով` երեք կալանավորուհիները սպանում են բանտի բժշկին, վիրավորում բանտապետին և գերի վերցնում նրան: Բանտապետը փորձում է սպանել նրանցից մեկին, սակայն ընկերուհիները ամեն մեկը իր կողմից ատրճանակի մի-քանի գնդակ են ուղարկում բանտապետի կողմը: Նա մեռած էր:
Այս ամենը աննկատ չմնաց: Նրանք շրջապատված էին: Իսկ մի-քանի րոպե հետո սպանված էին և երեք ընմբոստները, որոնք իրենց զոհեցին արդարության վերականգնման համար: Նրանք չկային, բայց ազատության մեջ հայտվեցին քսանհինգ կալանավորուհիներ և իրենց արժանի պատիժը ստացան բանտապետի նմանները:
Այս պատմությունը ևս մի ապացույց էր, որ հնարավոր է արդարությունը վերականգնել և պատժել մեղավորներին` թեկուզև կյանքի գնով: