суббота, 7 января 2012 г.

Երբ մենակ կլինեմ..

Երբ մենակ կլինեմ/?  Ոչ սա տխուր վերնագիր չէ: Սա ուրախ բովանդակության տխուր ավարտն է:
Մտածում էի, թե ինչ դժվար է  կերակուր պատրաստող մարդկանց համար, երբ նրանք պետք է պատրաստեն որևէ ուտելիք և ներկայացնեն մարդկանց դատին: Այսօր երկրորդ անգամ ես փորձեցի նրանց տեղը լինել: Առաջին անգամը ասեմ, որ վատ հետևանքներ ունեցավ և մտածեցի, որ էլ երբեք չեմ փորձի կրկնել: Չեմ ասի ինչ պատրաստեցի, սակայն կասեմ, որ ավելի լավ կլիներ այդ օրը սոված մնայի: Երկրորդ անգամը հիշելով նախորդը` ավելի հավաքված էի, լուրջ էի մոտենում այդ հարցին: Ճիշտ է ինձ մենակ չթողեցին, բայց միայն դիտորդի և խորհրդատուի դերում ներկայացան:
Ուզում եմ ասել, որ այդ գործընթացը շա~տ ետաքրքիր է, կլանող: Փորձում ես, որ ամեն ինչ չափի մեջ լինի, մաքուր և գրավիչ ստացվի: Փոքրիկ խոտանները արագ շարժումով շտկում ես ու անցնում առաջ:  Ընթացքում զգուշորեն հետևում, որ ամեն ինչ նախատեսված ձևից, չափից չշեղվի:
Իսկ վերջում, երբ պատրաստ է լինում, պետք է ինքդ ստուգես սեփական ստեղծագործության համը: Բայց ճիշտն ասած` ինձ դուր չի գալիս այդ պահը, միշտ չի գոհացնում արդյունքը: Համենայն դեպս այս անգամ չխոստացա ինքս ինձ, որ հաջորդ անգամը չի լինելու: Եվ հակառակը. կփորձեմ ավելի շատ կրկնել և փորձել համեղ կերակուրներ պատրաստել` ավելի կատարելագործելով հմտություններս:
Եվ հիմա կարող եմ հանգիստ ասել. երբ մենակ կլինեմ, քաղցած չեմ մնա :Դ 

воскресенье, 1 января 2012 г.

Թե մթնել է քո երկինքը լուռ..

Պիտի  Նոր Տարիա-բդա-երգախառը գրառում գրեի, բայց ոչ: Եթե այդ ամենին զուգահեռ գալիս է մի ծանոթ տրամադրություն, որը կարող է կանգնել այդ տոնական մթնոլորտի դիմաց և փակել այն` չթողնելով, որ այդ տրամադրությունը փոխանցվի ինձ և պահպանվի: Ախր ես ինչ անեմ, որ չի  լինում, չի ստացվում, որ մի ուրախ պահ երկար տևի: Անպայման մի պայման, մեկը պիտի լինի, որ փչացնի տրամադրությունն էլ, մթնոլորտ էլ:

суббота, 24 декабря 2011 г.

Կրկնություն

Ամանորյա տոներին ընդառաջ սկսում է բարձրանալ տրամադրությունը: Եվ այս տարին բացառություն չէ: Սակայն տրամադրության բարձրացումը տևում է մի քանի օր: Հետո էլի կրկնվում է նախորդ տարվա պատմությունը,,, Ես խոսում եմ, խոսում, ծրագրեր կազմում, պատկերացնում ամանորյա աշխուժությունը, տոնական մթնոլորտը, իսկ շուրջս խորը քնի մեջ են մտել և ինձ չեն լսում: Եվ հոգնած, հիասթափված ես մի կողմ եմ դնում այդ ամենը և հանձնվում: Թողնում եմ ամեն ինչ ընթանա նախորդ տարիների նման և  այս տոնը նույնպես կհիշվեն իր տխուր, հոգնած, բողոքող և մռթնած դեմքերով: Չէ որ մենք դեռ չենք մեծացել և Նոր Տարին շատ թանկ է մեզ համար: Թեկուզ, ոմանց պարզ է, որ բարձի տակ  կամ տոնածառի տակ դրված նվերները բարի Ձմեռ Պապիկը չի բերում, այլ մեր ծնողները:
Կրկնություն, կրկնություն, կրկնություն ... և այսպես շարունակ:

воскресенье, 11 декабря 2011 г.

Իմ սիրելի գովազդները (մաս 2)

Պարզվեց, որ ես շա~տ եմ սիրում գովազդ դիտել և գովազդների թիվը իմ ցուցակում գնալով շատանում է :


                                                                           
                                                                               


 


 
                                                                           

                                                                           

                                                                           
             
                                                                                    

суббота, 10 декабря 2011 г.

Իմ սիրելի գովազդները (մաս 1)

Ներկայացնում եմ իմ սիրելի գովազդները, որոնք իմ համար ինչ-որ հաղորդման, ֆիլմի ընթացքում անտեղի ժամանակի կորուստներ չեն, այլ հաճելի պահեր: Գովազդում ամեն ինչն է կարևոր, քանի որ այն դիտում են միլիոնավոր մարդիկ, որոնց ճաշակները շատ տարբեր են: Եթե ձեր սիրած գովազդները չկան իմ ցուցակում, կարող եք մեկնաբանություններում ավելացնել դրանք: Հաճելի դիտում.




                                                                            

                                                                 

Մոտենում են Ծննդյան տոները, և շատանում են ամմանորյա հաղորդումները, ֆիլմերը և նաև գովազդները:           

                                       Ժպտացեք, նույնիսկ եթե կորցնում եք սիրելիին :Դ      
                                                                         
                                                             
                                                        Սիրուն բան չստացվեց :Դ
                                                                                    

                                        Երանի բոլոր ավտոտեսուչները այսպիսին լինեին
                                                                        
 Ժպտացեք ու կյանքը սիրեք.... Մի նյարդայնացեք անիմաստ ու տհաճ գովազդներից: Ես 1 - 4 տարեկանում  "ռեկլամին" "լեկլամ" էի ասում ու բոլորը ուրախանում էին իմ այդ մանկական լեզվի սայթաքման վրա: Հա ու մեկ էլ Վարդուհի Մարգարյան եթե չժպտացիր, կտխրեմ ու նույն վիճակում կլինեմ, որը հիմա քո մոտ է.. Ուզում ես?

среда, 7 декабря 2011 г.

Ապրում եմ երազներով

  Եվս մի նեղված օր: Կարելի է ասել տխուր: Բայց ումից, ինչից? Ուղղակի հենց այն տրամադրությունը, որով արթնանում եմ, հագնվում և այդ ընթացքում մտածում միևնույն բանի մասին:  Երազներ, երազներ, երազներ... Դրանք մարդու ուզածը չեն, մարդու ցանկության, այն բանի, որի մասին շատ ենք մտածում, դրա աղավաղումն են:  Ուղղակի մտածելը դրա մասին արդեն տհաճ է: Երազներում ես ապրում եմ, զգում, պայքարում և նահանջում եմ: Իմ համար այդ ամենը բավականին լուրջ է և իրական, ոչ մի տարբերություն իրական կյանքի և երազներիս մեջ: Միայն այնտեղ կա երկու "Ես". մասնակից և դիտորդ: Երկուսն էլ զգում են մասնակից "Ես"-ի  կյանքում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքները: Մասնակից "Ես"-ի կյանքը դիտորդը տեսնում է դրվագներով, հատվածավորված:
Էլի եմ անդրադարձել երազներիս և նրանց բովանդակությանը: Բայց նրանք ուրիշ էին: Նրանք բարի էին, փափուկ և հաճելի, իսկ այս շարքը, այս մղձավանջների շարքը արդեն հոգնեցնում է իր բովանդակությամբ, միևնույն տպավորություններով արթանանալով: Զգալ միևնույն ցավը և այդ ցավը ավելի է սաստկանում, երբ հասկանում ես, որ մոռացել ես դրա պատճառը: Այսինքն անիմաստ և անհասկանալի տեղը նստած տխրել եմ և մռայլ նայում եմ աշխարհին:
Հիմա կասեք ինչի է այս երեխան բողոքում, անընդհատ խոսում միևնույն թեմայով: Կպատասխանեմ կարճ: Որովհետև այն ինձ խանգարում է: Օրինակ` ես մի սովորական օր արթնանում եմ և սկսում աչքերս բացելու պահից սկսած շրջապատող  մարդկանց բողոքել, կշտամբել, բզզել և տանջել: Ախր ես հասկանում եմ, որ այդպես չի կարելի, բայց այդ ժամանակ չեմ կարողանում հանել մեջիցս այդ վիճակը: Ուղղակի ամենը  լրացնում են իրար. վատ տրամադրությամբ օրը սկսել, ինչ որ վատ դեպք, անկարող լինել ինչ որ բան անել: Այս ամենը գալիս են իրար հետ, ձեռք- ձեռքի բռնած, եղբայրների նման:
Ես էլ էի մտածում, որ սա հիմարություն է, բայց ախր հիմարությունն էլ սահմաններ ունի և պարբերաբար կրկնվելը արդեն ազդում է: Իսկ հիմա ավարտեմ և բոլորին ցանկանամ, որ երազներում միայն հաճելի պահեր տեսնեն և միայն լավ տրամադրությամբ արթնանան, որպեսզի օրը այդպես էլ շարունակվի: Այսքանը...  Կներեք...