
Էլի եմ անդրադարձել երազներիս և նրանց բովանդակությանը: Բայց նրանք ուրիշ էին: Նրանք բարի էին, փափուկ և հաճելի, իսկ այս շարքը, այս մղձավանջների շարքը արդեն հոգնեցնում է իր բովանդակությամբ, միևնույն տպավորություններով արթանանալով: Զգալ միևնույն ցավը և այդ ցավը ավելի է սաստկանում, երբ հասկանում ես, որ մոռացել ես դրա պատճառը: Այսինքն անիմաստ և անհասկանալի տեղը նստած տխրել եմ և մռայլ նայում եմ աշխարհին:
Հիմա կասեք ինչի է այս երեխան բողոքում, անընդհատ խոսում միևնույն թեմայով: Կպատասխանեմ կարճ: Որովհետև այն ինձ խանգարում է: Օրինակ` ես մի սովորական օր արթնանում եմ և սկսում աչքերս բացելու պահից սկսած շրջապատող մարդկանց բողոքել, կշտամբել, բզզել և տանջել: Ախր ես հասկանում եմ, որ այդպես չի կարելի, բայց այդ ժամանակ չեմ կարողանում հանել մեջիցս այդ վիճակը: Ուղղակի ամենը լրացնում են իրար. վատ տրամադրությամբ օրը սկսել, ինչ որ վատ դեպք, անկարող լինել ինչ որ բան անել: Այս ամենը գալիս են իրար հետ, ձեռք- ձեռքի բռնած, եղբայրների նման:
Ես էլ էի մտածում, որ սա հիմարություն է, բայց ախր հիմարությունն էլ սահմաններ ունի և պարբերաբար կրկնվելը արդեն ազդում է: Իսկ հիմա ավարտեմ և բոլորին ցանկանամ, որ երազներում միայն հաճելի պահեր տեսնեն և միայն լավ տրամադրությամբ արթնանան, որպեսզի օրը այդպես էլ շարունակվի: Այսքանը... Կներեք...