понедельник, 29 августа 2011 г.

Այնտեղ ուրիշ է...

Այնտեղ ուրիշ է: Այնտեղ դու ուրիշ ես: Այնտեղ դու իրական չես: Այնտեղ դու միայն աչքեր ես..
        Այնտեղ դու երազում ես..
      Դու արթանանում ես, զգում ես, որ ուրիշ աշխաարհում ես եղել: Ուրիշ գույներ էին այնտեղ: Դու կամային չէիր շարժվում: Քեզ կառավարում էին: Բայց այնտեղ լավ էր? Չգիտես, քանի որ չես հիշում միայն զգում ես, որ ապրել ես, որ տեսել ես և զգացել ես 
Այնտեղ դու երազում էիր: Դու դու չէիր: 
      Դու այնտեղ շատ տեղեր ես եղել: Ապագայում, անցյալում,  ներկայում: Ախր դու չէիր կարող բոլորը հիշել, որովհետև դրանք ամեն օր փոխվում էին: Ես հասկանում եմ, չեմ մեղադրում, չեմ էլ կարող: Բայց ես էլ եմ եղել այնտեղ և բոլորս ենք եղել: Մենք իրար հետ էինք, ուղղակի դու չնկատեցիր ինձ, դու տեսնում էիր միայն այդ օրվա քո հերոսներին: Իսկ ես քեզ տեսա: Դու էիր իմ այդ օրվա հերոսը...
    Այնտեղ դու եղել ես թագուհի (թագավոր), եղել ես մոխրոտը, որը հանդիպում է իր արքայազնին իր նկարած ձևով, եղել ես արկածախնդիր զբոսաշրջիկ, որը ամբողջ աշխարհը ութսուն օրում ոտքի տակ առավ, եղել ես "քո երազած տղան", որը չես կարող լինել իրական կյանքում:
      Այնտեղ դու հարազատ ես կորցրել: Այնտեղ դու երջանկացել ես քո ուզած ձևով: Այնտեղ դու արդեն ունեիր այն ամենը, ինչ մարմնական կյանքում անհասանելի էիր համարում: Այնտեղ դու զգացել ես վախ, ուրախություն, տխրություն, զգացել ես ուրիշ կյանքի համը...
Բայց մի տխրիր և մի ուրախացիր, քանի որ այն ընդամենը երազ էր, գտնված երազ...