среда, 24 августа 2011 г.

Չեմ հասկանում...

Այս գրառման մեջ կխոսեմ մեր կյանքում մի ժամանակահատվածի մասին, որը ինչքան հասկացա բոլոր մարդկանց մոտ էլ լինում է: Դա երևի պրոֆիլակտիկ ժամանակ է, երբ մարդու մոտ սկսում է ամեն ինչ խառնվել, և որոշ ժամանակ հետո վերականգնվում է ավելի կատարյալ տեսքով:
Ասեմ ինչ է կատարվում այդ ժամանակ:
Դու սավառնում ես օդերում(ոչ սիրահարված վիճակ): Շրջապատող ամեն ինչ և ամեն ոք ենթարկվում են մանրազնին ուսումնասիրության և քննադատության: Ոչինչ այդ ժամանակ հաստատ չէ և ենթակա է ցանկացած ձևափոխության: Դու չունես սիրած գույն, սիրած ֆիլմ, սիրած երգ, սիրած միրգ և այլն:
Դու դժգոհ ես քո առօրյայից: Չես ուզում ոչինչ անել, որպեսզի ինչ որ ձև ուրախ անցնի քո օրը: Դեմքիդ երբեմն-երբեմն կամ հաճախ հանդիպող ժպիտը չի ցանկանում նշմարվել և չես էլ ցանկանում փորձ կատարել նրան ետ կանչելու:
Մեկ բառով ամեն ինչ խառն է: Դու չես հասկանում որոնք են քո նպատակները, ցանկությունները, քանի որ դրանք հաճախ են փոփոխվում:
Այդ պահերին շատ ես կրկնում "չեմ հասկանում' արտահայտությունը, որը ավելի է խճճում քեզ: Չես հասկանում, քանի որ չգիտես քո այդ վիճակի պատասխանը, բացատրությունը: Չգիտես թե ինչի համար է այդ ամենը: Ախր դու շատ պլաններ ունեիր այդ ժամանակվա համար:
Սիրելի ընթերցող, եթե դու գտնվում ես այդպիսի վիճակում, կարող եմ տալ մի քանի խորհուրդ.
  • Վերցրու մատիտները կամ վրձինները և սկսիր նկարել: Նկարիր ինչ զգում ես, ինչ ուզում ես, ինչ խանգարում է քեզ: Իսկ եթե չես ուզում նկարել` ներկիր: Գույն, կյանք տուր անգույն, սև ու սպիտակ առարկաներին և պատկերներին:
  • Իհարկե, լսիր երաժշտություն: Դանդաղ, հանգիստ, թեթև, եթերային և սահուն: Այդժամ դու էլ երգի հնչյունների հետ կբարձրանաս վերև և կպարես:
  • Ուրախություն գտիր յուրաքանչյուրի մեջ: Ժպտա մանուկներին և ծերերին: Ժպտա ինքդ քեզ:
  • Մի փորձիր ելքը փնտրել մենակության և մթության մեջ, ինչքան էլ, որ այնտեղ լավ զգաս:
Դա կլինի կյանքի մի աստիճան, որը պետք է անցնել ավելի վստահ քայլերով: