суббота, 27 августа 2011 г.

Կենդանի դիակ...

Վոլգայի վրա գտնվող ոչ մեծ մի քաղաքում ծնված, Բեռլինի նկարչական ակադեմիայում սովորած և միջոցների չգոյության պատճառով ուսումը կիսատ թողած և նորից ծննդավայրը վերադարձած քանդակագործ-նկարչուհի Լյուդմիլա Կարլովնա Շարթը ձերբակալված էր միայն այն պատճառով, որ գերմանուհի էր և եղել էր Բեռլինում:
Հագած էր չարչարված, տնային մոխրագույն թեթև վերարկու, նաև ծռված կրունկներով կանացի կիսակոշիկներ: Նրա դեմքը կարմիր էր, սակայն այդ կարմրությունը ոչ մի կապ չուներ ոչ բանստեղծների երգած կարմիր վարդի, ոչ զատկվա կարմիր հավկիթի, որ արևի, ոչ էլ ուրիշ կարմրությունների հետ: Դա մի գունատ, բծավոր, խաթարված պուտերով կարմրությունէր, որը նրան տալիս էր հիվանդագին տեսք: Նիհար էր նա կալանավորական նիհարությամբ և եթե չլինեին բարակ հոնքերի տակից նայող աշխույժ ու քննող, ավելին, հասկացող աչքերը, ապա կարելի էր նրան ոչ ավելի, ոչ պակաս` շարժուն ու թարմ դիակ համարել:
                                   
                                                                                         Գուրգեն Մահարի "Ծաղկած փշալարեր"

Նրանք, ովքեր կարդացել են Գուրգեն Մահարու "Ծաղկած մփշալարեր" վիպակը, կհասկանան, թե ում մասին է  մեջբերումը: