

Նրանք նայում էին: Աչքերով խոսում էին...
Նրանք խոսում էին: Միմյանց ատում էին...
Նրանք ատում էին: Կրքոտ շարժվում էին...
Նրանք շարժվում էին: Նրանք պարում էին...
Նրանք սիրում էին: Նրանք պարում էին.
Երգի հնչյունները գործի էին դնում նրա մարմինը անկախ նրա ցանկության: Նա պարում է...
Շարժվում են ոտքերը, ձեռքերը, գլուխը, ուսերը:
Խիտ փարթամ սև վարսերն աջ ու ձախ են շպրտվում գլխի ռիթմիկ ու խելակորույս պտույտներից: Շուրջկողմը կարմիր է` նյարդային, ռիթմիկ, խոսող և սիրող: Սիրող, բայց չսիրվող...