суббота, 24 декабря 2011 г.

Կրկնություն

Ամանորյա տոներին ընդառաջ սկսում է բարձրանալ տրամադրությունը: Եվ այս տարին բացառություն չէ: Սակայն տրամադրության բարձրացումը տևում է մի քանի օր: Հետո էլի կրկնվում է նախորդ տարվա պատմությունը,,, Ես խոսում եմ, խոսում, ծրագրեր կազմում, պատկերացնում ամանորյա աշխուժությունը, տոնական մթնոլորտը, իսկ շուրջս խորը քնի մեջ են մտել և ինձ չեն լսում: Եվ հոգնած, հիասթափված ես մի կողմ եմ դնում այդ ամենը և հանձնվում: Թողնում եմ ամեն ինչ ընթանա նախորդ տարիների նման և  այս տոնը նույնպես կհիշվեն իր տխուր, հոգնած, բողոքող և մռթնած դեմքերով: Չէ որ մենք դեռ չենք մեծացել և Նոր Տարին շատ թանկ է մեզ համար: Թեկուզ, ոմանց պարզ է, որ բարձի տակ  կամ տոնածառի տակ դրված նվերները բարի Ձմեռ Պապիկը չի բերում, այլ մեր ծնողները:
Կրկնություն, կրկնություն, կրկնություն ... և այսպես շարունակ:

Բայց Նոր Տարին ուրախ տոն է, ես սիրում եմ այդ օրերը: Միայն թե պիտի այդ օրերին բոլորը ժպտան: Թե չէ էլ ինչ տոն, եթե մարդիկ սեղան են գցում, տոնածառ են զարդարում ցուցադրական, անելու համար, որ չասեն, թե "Նոր Տարի չի անում":
Իսկ ամենաշատը սիրում եմ, երբ սեղանը, տոնածառը, ամեն ինչը ես եմ զարդարում, ես եմ կազմակերպում: Դրանից ես երբեք չեմ հոգնում, ավելի շատ էներգիա եմ ստանում, քան ծախսում: Զարդարելիս ես նախընտրում եմ կապույտ և արծաթագույն գույների համադրությունը, կամ կարմիր և ոսկեգույն: Իսկ ամենաշատը չեմ սիրում, երբ այդ օրերին ես կամ ընտանիքիս  անդամներից ինչ որ մեկը  հիվանդ է լինում : Տոները լիարժեք վայելել չենք կարողանում:

Այսպես նախատոնական տրամադրությամբ գրեցի այս գրառումը: Հուսանք, որ կրկնությունների շարքը գոնե այս տարի կընդհատվի: Դեռ կանդրառնամ իմ ամենասիրելի տոնին (նոր եմ հասկացել :Դ): Ավելի աշխույժ և եռանդով լի պատրաստվեք այս տոներին: