воскресенье, 4 декабря 2011 г.

Երկար ու ձիգ ճանապարհ..

Դեռ մութ է, մենք արդեն ճանապարհին ենք: Մթության մեջ լույս է տալիս ճանապարհի երկու կողմում անծայրածիր ձյունը: Շատ շուտ ճանապարհվեցինք, դեպի Երևան: Ուզում էի քնել, բայց օրվա երկրորդ կեսում տեղի ունենալիք իրադարձությունները տանջում էին: Չէի պատկերացնում ինչպես պիտի ընթանա այդ ամենը: Օրինակ իմ խոսքերը, բառերը: Ամեն ինչ սկսում էի կառուցել իմ պատկերացումներով: Ընկերներիս պահվածքը և այլն:
Ահա արդեն ճանապարհի կեսում ենք` Ապարանում: Արդեն լույս է և ձյան լույսը արդեն չէր օգնում: Շարունակում ենք ճանապարհը: Իրար հետևից անցնում են միանման գյուղերը իրենց անդորրով և հանգստությամբ: Վայ! Արևը մեր հետ է գալիս. արթնացել է և ընկել ճանապարհ: Նա ժպտում է, հաճելի օր է խոստանում: Նայում եմ նրան և հասկանում, թե ինչքան ես ուզեցի հասնել այս ամենին, որ հիմա գնում եմ այնտեղ:
Արագ անցավ ժամանակը, հետևում մնացին կիլոմետրերը և մենք արդեն հասանք Երևան: Սիրում եմ այս քաղաքը, բայց միայն երբեմն-երբեմն մեկ-երկու օրով մնալու համար: Զգացի ակտիվությունը, որը մի քիչ պակասում է մեր քաղաքում: Օրվա ընթացքում առաջին անգամ տեսա այն այգին, որով հետագայում պիտի քսան անգամ գնայի և գայի:
Ամեն ինչ լավ էր, ամեն ինչ իմ ուզածով: Հետաքրքիր էր այդ միջավայրը: Ամեն տեղ ուզում էի խցկվել և իմանալ ինչ է, ինչու է:
Լսվեց առաջին զանգը: Պիտի հանդիպեինք: Ամեն ինչ խառնվեց: Ես չգիտեի ում հետ երբ պիտի տեսնվեմ: Դա ինձ դուր չէր գալիս: Մտածում էի, որ բոլորին իրար հետ կտեսնեմ և ուրախությունը ու առաջին տպավորությունները միասին բոլորից կստանամ: Դե ոչինչ..
Քայլում էինք Թումանյանի այգում. գեղեցիկ էր: Ցուրտ էր, բայց ես չէի մրսում: Ահա երկրոդ զանգը: Հանդիպում ենք, քայլում ենք նորից նույն ճանապարհով:
Հետո նորից ու նորից կրկնվող ճանապարհով քայլքը փոխվում է ընդմիջումով, որտեղ էլ տիրում է անհարմար իրավիճակ: Իհարկե նեղված ես հետ եմ վերադառնում:
Եվ նորից կրկնվում է այդ ցիկլը: Ես խոսում եմ, մենք միևնույն ճանապարհով հետ ու առաջ ենք գնում, իսկ նրանք լռում են: Շատերին առաջին անգամ էի տեսնում, ուրախ էի, որովհետև հետաքրքրասիրությունս բավարարված էր: Իսկ ոմանց էլ երկար ժամանակ չէի տեսել և կարոտել էի:
Աաաա ճիշտ է ամեն ինչ խառնվեց, ամեն ինչ անհարմար ստացվեց և արագ: Անզգամ և սառած: Բայց ես չեմ փոշմանում, հա հա չեմ փոշմանում: Իսկ թե նրանք ինչպես վերաբերվեցին այս ամենին, չգիտեմ, բայց կուզեի իմանալ :Դ Հոգնած, տպավորված և ափսոսանքով լի մենք վերադառնում ենք:
                     Այս այն խաչվող ճանապարհներից երկուսը, որոնց յուրաքանչյուր        քառակուսի սանտիմետրը անգիր արեցի: