воскресенье, 1 января 2012 г.

Թե մթնել է քո երկինքը լուռ..

Պիտի  Նոր Տարիա-բդա-երգախառը գրառում գրեի, բայց ոչ: Եթե այդ ամենին զուգահեռ գալիս է մի ծանոթ տրամադրություն, որը կարող է կանգնել այդ տոնական մթնոլորտի դիմաց և փակել այն` չթողնելով, որ այդ տրամադրությունը փոխանցվի ինձ և պահպանվի: Ախր ես ինչ անեմ, որ չի  լինում, չի ստացվում, որ մի ուրախ պահ երկար տևի: Անպայման մի պայման, մեկը պիտի լինի, որ փչացնի տրամադրությունն էլ, մթնոլորտ էլ:
Եթե անգամ դա ինքը չնկատի, անգամ եթե դա նրա համար փուչ բան լինի, ես այդ ամենը նկատում եմ և չլսելու, չտեսնելու չեմ տալիս: Ու ժպտացողղ  դեմքը նորից փոխակերպվում է բոլորից հիասթափված, կյանքը ատող մի դեմքի: Քիթդ կախում ես ու գնում քնելու կամ վերցնում ես հավատարիմ թուղթն ու գրիչը և սկսում գրել: Գնում ես քնելու, սակայն ամբողջ գիշեր տապակվում ես այդ խոսքերի, բառերի մեջ: Պառկած տեղը շուռումուռ ես գալիս և զգում քեզ ավելորդ բեռ, մի չնչին էակ, որը ծանրացել է մարդկության ուսերին: Բոլոր հաճելի բառերը, սիրելի մարդիկ թվում են կեղծ, թվում են դիմակավոր, ժպիտները, հասկացող աչքերը թվում են ձև տված, անհասկացող և ծաղրական:
Ու մթնում է իմ երկինքը լուռ և ես կախում եմ քիթս ցած: Եվ ամեն ինչ թվում է սև, փուչ ու վերջացած: Կկանչեմ ես քեզ հինգ անգամ... Կկանչեմ, իսկ դու կգաս?