суббота, 7 января 2012 г.

Երբ մենակ կլինեմ..

Երբ մենակ կլինեմ/?  Ոչ սա տխուր վերնագիր չէ: Սա ուրախ բովանդակության տխուր ավարտն է:
Մտածում էի, թե ինչ դժվար է  կերակուր պատրաստող մարդկանց համար, երբ նրանք պետք է պատրաստեն որևէ ուտելիք և ներկայացնեն մարդկանց դատին: Այսօր երկրորդ անգամ ես փորձեցի նրանց տեղը լինել: Առաջին անգամը ասեմ, որ վատ հետևանքներ ունեցավ և մտածեցի, որ էլ երբեք չեմ փորձի կրկնել: Չեմ ասի ինչ պատրաստեցի, սակայն կասեմ, որ ավելի լավ կլիներ այդ օրը սոված մնայի: Երկրորդ անգամը հիշելով նախորդը` ավելի հավաքված էի, լուրջ էի մոտենում այդ հարցին: Ճիշտ է ինձ մենակ չթողեցին, բայց միայն դիտորդի և խորհրդատուի դերում ներկայացան:
Ուզում եմ ասել, որ այդ գործընթացը շա~տ ետաքրքիր է, կլանող: Փորձում ես, որ ամեն ինչ չափի մեջ լինի, մաքուր և գրավիչ ստացվի: Փոքրիկ խոտանները արագ շարժումով շտկում ես ու անցնում առաջ:  Ընթացքում զգուշորեն հետևում, որ ամեն ինչ նախատեսված ձևից, չափից չշեղվի:
Իսկ վերջում, երբ պատրաստ է լինում, պետք է ինքդ ստուգես սեփական ստեղծագործության համը: Բայց ճիշտն ասած` ինձ դուր չի գալիս այդ պահը, միշտ չի գոհացնում արդյունքը: Համենայն դեպս այս անգամ չխոստացա ինքս ինձ, որ հաջորդ անգամը չի լինելու: Եվ հակառակը. կփորձեմ ավելի շատ կրկնել և փորձել համեղ կերակուրներ պատրաստել` ավելի կատարելագործելով հմտություններս:
Եվ հիմա կարող եմ հանգիստ ասել. երբ մենակ կլինեմ, քաղցած չեմ մնա :Դ