пятница, 2 сентября 2011 г.

Դուք ստեղծում եք ձեր տիեզերքը, մինչ ապրում եք - Վ. Չերչիլ

Ինչու հենց ինձ պիտի հարցներ այսօրվա դասը? Ինչու ինձ տեսավ այդ ամբոխի մեջ? Ինչու ես վարակվեցի այս վարակիչ հիվանդությամբ, այլ ոչ թե այդքանի միջից մեկ ուրիշը? Ինչու ես դարձա մցույթի հաղթողը այդքան արժանիների մեջ? .. Եվ այսպես շատ և շատ հարցեր ենք մենք տալիս ինքներս մեզ և չենք գտնում պատասխանը:
Պատասխանը մեկն է. մենք ձգում ենք այդ ամենը ..
Այս կյանքի մեծագույն գաղտնիքներից մեկը բացահայտել են սովորական մարդիկ, գործարարները, գրողները, հոգեբանները կամ ուղղակի հանճարները:
Այս գաղտնիքը գալիս է դարերի խորքից` եգիպտական բուրգերի ժամանակներից: Այն շատ անգամ փորձել են թաքցնել մարդկանից, շատ հայտնի մարդիկ և անցյալի տիրակալներ գիտեին նրա մասին, բայց հավանաբար չեն ցանկացել, որ այն հայտնի դառնա մարդկանց ավելի մեծ շրջանակներին: 
Այդ գաղտնիքը կարող է ձեզ տալ այն, ինչ ուզում եք: Դուք կարող եք դառնալ նրան, ում ցանկանում եք: Հրաշքներ պատահում են մարդկանց մոտ ամեն օր, եթե մարդիկ գիտեն ինչպես շրջել իրենց կյանքը այնտեղ, որտեղ ուզում են:
Ինչում է կայանում այդ ԳԱՂՏՆԻՔԸ? Որը այդքան մանրամասն թաքցնում էին մարդկանցից: Գաղտնիքը պարզ է: Տիեզերքի կանոնը հստակ է և կատարյալ: Ընդամենը երկու բառ.

 Ձգողության օրենք
Թվում է` ինչ հեշտ է, չէ? Իսկ իրականում այս բառերի հետևում թաքնված է շատ բան: Այն, ինչ մարդ մտածում է, այն էլ ձգում է դեպի իրեն: Յուրաքանչյուր մտքից դուրս են գալիս ալիքներ, որոնք այսօրվա գիտնականները հեշտությամբ ֆիքսում են: Եվ մտածելով ինչ-որ բանի մասին անընդհատ` դուք, կարծես, ազդանշան եք ուղարկում դեպի տիեզերք, և այն դրան արձագանքում է, ձգում է դեպի ձեզ այն, ինչի մասին դուք մտածում էիք: Բայց! Կա մի խնդիր: Մարդկանց մեծամասնությունը հիմնականում մտածում է նրա մասին, ինչ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ: Եվ հետո զարմանում են, թե ինչու է իրենց հետ դա կատարվում նորից ու նորից: 

Որպեսզի ձգեք դեպի ձեզ այն, ինչ ուզում եք, պետք է նաև մտածել դրա մասին, այլ ոչ-թե նրա մասին, ինչ չեք ուզում: Այդ օրենքը աշխատում է միշտ: Ամենքի հետ: Անկախ նրանից, ուզում եք դուք դա, թե ոչ, լավ է այն ձեզ համար, թե վատ:
ԱՅՆ, ԻՆՉ ԴՈՒՔ ՄՏԱԾՈՒՄ ԵՔ, ԵՎ ԱՅՆ, ԻՆՉ ԴՈՒՔ ԶԳՈՒՄ ԵՔ, ԵՎ ԱՅՆ, ԹԵ ԻՆՊԵՍ ԵԹ ԴՈՒՔ ՁԵԶ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ՄԻՇՏ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԵՆ.
ԲՈԼՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ.


Ահա, ձեզ ներկայացրեցի հիմնական պայմանները: Սա ընդամենը ֆիլմի բառերն էին, որոնք էլ համարվում են Մեծ Գաղտնիքի կանոնները: 
Իսկ ինչու եմ հավատում այդ գաղտնիքին? Քանի որ ես փորձել եմ և հասկացել: Այն հարցերի պատասխանները, որոնք ինձ տալիս էի այն ժամանակ և չէի գտնում դրանց պատասխանները, ես գտա այս թեորյայի միջոցով: Ես նստում էի դասի և փորձում էի մտածել, որ պիտի լավ պատասխանեմ: Ամենուր ես փորձում էին ինքս կառավարել կատարվելիքը, սակայն, ինչպես արդեն ասվեց, միշտ չէր, որ ստացվում էր ձգել այն, ինչ ես ուզում էի: Ես մտածում էի իմ Չուզեցած բաների մասին և նրանց ձգում էի, հետո դրանք կատարվում էին` մեկը մյուսի հետևից:
Իսկ հիմա ես շատ բաներ ձեռք բերեցի այս գաղտնիքի շնորհիվ, որը բացահայտվեց և իմ համար: 
Իսկ հիմա ներկայացնում եմ այն ֆիլմը, որի շնորհիվ ես հասկացա այս ամենը և շատ կցանկանայի, որ դուք էլ մտածեիք և ըմբռնեիք յուրաքանչյուր բառը և արտահայտությունը: 
                   
                                                                                  


                                                                               

среда, 31 августа 2011 г.

Շնորհավոր բլոգգեր և սովորող!


Այսօր օգոստոսի 31-ն է` ամառվա վերջին օրը: 
Այո ամառվա վերջին օրն է, և չգիտես ինչու մարդկանց մեծամասնությունը հիմա սկսում է տանջվել, որ սկսում է աշունը, սկսում են դասերը, նորից աշխատանքի են գնալու: 
Բայց ինչու?
Լավ հերթով քննարկենք:
Եթե դու աշակերտ ես, ապա ես քեզ կարող եմ ավելի լավ հասկանալ, քան մնացածներին: Իմ համար հետաքրքիր է այդ ժամանակահատվածը: Չէ ես տարօրինակ չեմ, ուղղակի հանգիստ մարդ եմ ու մտածում եմ իմ մասին: Իսկ դու շարունակում ես քո ամառային առօրյան: Չեմ ուզում բոլոր աշակերտներին վերագրել որոշների պահվածքը: 
Ուսանողների մասին խոսելը ինձ թվում է ավելորդ է, քանի որ ինչքան լսել եմ ուսանողական կյանքը շատ անգամ ավելի հաճելի է, քան դպրոցական առօրյան և պետք է, որ ուսանողները չդժգոհեն: 
Սիրելի մեծեր, երևի ձեր աշխատանքը ամենածանրն է այս թվարկվածներում, բայց փորձեք այդ աշխատանքում գտնել որևէ դրական գործոն և ուրախանալ դրանով: Բայց դրա հետ մեկտեղ ձգտել առավելիին: 
Այո, դասերը սկսվում են: Ինչ ասեմ? Մաղթանքներ բոլորին
Սիրելի ուսուցիչներ, ձեզ համբերություն և սեր աշակերտի հանդեպ
Սիրելի հասակակիցներ, մեզ սեր և հարգանք ուսուցչի նկատմամբ
Սիրելի աշխատավորներ, ձեզ ուժ և բավարար էներգիա 
Իսկ բոլորին` վայելեք կյանքը!

Եվ բացի ամառվա վերջին օրը լինելուց, օգոստոսի 31-ը բլոգգերի օրն է: 
Սիրելի բլոգգերներ, ձեզ նորանոր մտքեր, հաջողված գրառումներ, ճանաչում ընդունում հասարակության կողմից!

Բարի գալուստ նոր 2011-2012թթ. ուսումնական տարի!

понедельник, 29 августа 2011 г.

Այնտեղ ուրիշ է...

Այնտեղ ուրիշ է: Այնտեղ դու ուրիշ ես: Այնտեղ դու իրական չես: Այնտեղ դու միայն աչքեր ես..
        Այնտեղ դու երազում ես..
      Դու արթանանում ես, զգում ես, որ ուրիշ աշխաարհում ես եղել: Ուրիշ գույներ էին այնտեղ: Դու կամային չէիր շարժվում: Քեզ կառավարում էին: Բայց այնտեղ լավ էր? Չգիտես, քանի որ չես հիշում միայն զգում ես, որ ապրել ես, որ տեսել ես և զգացել ես 
Այնտեղ դու երազում էիր: Դու դու չէիր: 
      Դու այնտեղ շատ տեղեր ես եղել: Ապագայում, անցյալում,  ներկայում: Ախր դու չէիր կարող բոլորը հիշել, որովհետև դրանք ամեն օր փոխվում էին: Ես հասկանում եմ, չեմ մեղադրում, չեմ էլ կարող: Բայց ես էլ եմ եղել այնտեղ և բոլորս ենք եղել: Մենք իրար հետ էինք, ուղղակի դու չնկատեցիր ինձ, դու տեսնում էիր միայն այդ օրվա քո հերոսներին: Իսկ ես քեզ տեսա: Դու էիր իմ այդ օրվա հերոսը...
    Այնտեղ դու եղել ես թագուհի (թագավոր), եղել ես մոխրոտը, որը հանդիպում է իր արքայազնին իր նկարած ձևով, եղել ես արկածախնդիր զբոսաշրջիկ, որը ամբողջ աշխարհը ութսուն օրում ոտքի տակ առավ, եղել ես "քո երազած տղան", որը չես կարող լինել իրական կյանքում:
      Այնտեղ դու հարազատ ես կորցրել: Այնտեղ դու երջանկացել ես քո ուզած ձևով: Այնտեղ դու արդեն ունեիր այն ամենը, ինչ մարմնական կյանքում անհասանելի էիր համարում: Այնտեղ դու զգացել ես վախ, ուրախություն, տխրություն, զգացել ես ուրիշ կյանքի համը...
Բայց մի տխրիր և մի ուրախացիր, քանի որ այն ընդամենը երազ էր, գտնված երազ...

суббота, 27 августа 2011 г.

Կենդանի դիակ...

Վոլգայի վրա գտնվող ոչ մեծ մի քաղաքում ծնված, Բեռլինի նկարչական ակադեմիայում սովորած և միջոցների չգոյության պատճառով ուսումը կիսատ թողած և նորից ծննդավայրը վերադարձած քանդակագործ-նկարչուհի Լյուդմիլա Կարլովնա Շարթը ձերբակալված էր միայն այն պատճառով, որ գերմանուհի էր և եղել էր Բեռլինում:
Հագած էր չարչարված, տնային մոխրագույն թեթև վերարկու, նաև ծռված կրունկներով կանացի կիսակոշիկներ: Նրա դեմքը կարմիր էր, սակայն այդ կարմրությունը ոչ մի կապ չուներ ոչ բանստեղծների երգած կարմիր վարդի, ոչ զատկվա կարմիր հավկիթի, որ արևի, ոչ էլ ուրիշ կարմրությունների հետ: Դա մի գունատ, բծավոր, խաթարված պուտերով կարմրությունէր, որը նրան տալիս էր հիվանդագին տեսք: Նիհար էր նա կալանավորական նիհարությամբ և եթե չլինեին բարակ հոնքերի տակից նայող աշխույժ ու քննող, ավելին, հասկացող աչքերը, ապա կարելի էր նրան ոչ ավելի, ոչ պակաս` շարժուն ու թարմ դիակ համարել:
                                   
                                                                                         Գուրգեն Մահարի "Ծաղկած փշալարեր"

Նրանք, ովքեր կարդացել են Գուրգեն Մահարու "Ծաղկած մփշալարեր" վիպակը, կհասկանան, թե ում մասին է  մեջբերումը:

среда, 24 августа 2011 г.

Չեմ հասկանում...

Այս գրառման մեջ կխոսեմ մեր կյանքում մի ժամանակահատվածի մասին, որը ինչքան հասկացա բոլոր մարդկանց մոտ էլ լինում է: Դա երևի պրոֆիլակտիկ ժամանակ է, երբ մարդու մոտ սկսում է ամեն ինչ խառնվել, և որոշ ժամանակ հետո վերականգնվում է ավելի կատարյալ տեսքով:
Ասեմ ինչ է կատարվում այդ ժամանակ:
Դու սավառնում ես օդերում(ոչ սիրահարված վիճակ): Շրջապատող ամեն ինչ և ամեն ոք ենթարկվում են մանրազնին ուսումնասիրության և քննադատության: Ոչինչ այդ ժամանակ հաստատ չէ և ենթակա է ցանկացած ձևափոխության: Դու չունես սիրած գույն, սիրած ֆիլմ, սիրած երգ, սիրած միրգ և այլն:
Դու դժգոհ ես քո առօրյայից: Չես ուզում ոչինչ անել, որպեսզի ինչ որ ձև ուրախ անցնի քո օրը: Դեմքիդ երբեմն-երբեմն կամ հաճախ հանդիպող ժպիտը չի ցանկանում նշմարվել և չես էլ ցանկանում փորձ կատարել նրան ետ կանչելու:
Մեկ բառով ամեն ինչ խառն է: Դու չես հասկանում որոնք են քո նպատակները, ցանկությունները, քանի որ դրանք հաճախ են փոփոխվում:
Այդ պահերին շատ ես կրկնում "չեմ հասկանում' արտահայտությունը, որը ավելի է խճճում քեզ: Չես հասկանում, քանի որ չգիտես քո այդ վիճակի պատասխանը, բացատրությունը: Չգիտես թե ինչի համար է այդ ամենը: Ախր դու շատ պլաններ ունեիր այդ ժամանակվա համար:
Սիրելի ընթերցող, եթե դու գտնվում ես այդպիսի վիճակում, կարող եմ տալ մի քանի խորհուրդ.
  • Վերցրու մատիտները կամ վրձինները և սկսիր նկարել: Նկարիր ինչ զգում ես, ինչ ուզում ես, ինչ խանգարում է քեզ: Իսկ եթե չես ուզում նկարել` ներկիր: Գույն, կյանք տուր անգույն, սև ու սպիտակ առարկաներին և պատկերներին:
  • Իհարկե, լսիր երաժշտություն: Դանդաղ, հանգիստ, թեթև, եթերային և սահուն: Այդժամ դու էլ երգի հնչյունների հետ կբարձրանաս վերև և կպարես:
  • Ուրախություն գտիր յուրաքանչյուրի մեջ: Ժպտա մանուկներին և ծերերին: Ժպտա ինքդ քեզ:
  • Մի փորձիր ելքը փնտրել մենակության և մթության մեջ, ինչքան էլ, որ այնտեղ լավ զգաս:
Դա կլինի կյանքի մի աստիճան, որը պետք է անցնել ավելի վստահ քայլերով:

понедельник, 8 августа 2011 г.

Նրանք պարում էին...

                    Նրանք լուռ էին: Նրանք պարում էին...
                    Նրանք նայում էին: Աչքերով խոսում էին...
                    Նրանք խոսում էին: Միմյանց ատում էին...
                    Նրանք ատում էին: Կրքոտ շարժվում էին...
                    Նրանք շարժվում էին: Նրանք պարում էին...
                                                                      Նրանք սիրում էին: Նրանք պարում էին.

Նրա աչքերում այդ շարժվող մարմիններն էին: Այդ ձիգ ոտքերը, նյարդային ձեռքերը, զգացմունքից պատռվող դեմքերը, այդ միմյանց տենչող շուրթերը:
Երգի հնչյունները գործի էին դնում նրա մարմինը անկախ նրա ցանկության: Նա պարում է... 
Շարժվում են ոտքերը, ձեռքերը, գլուխը, ուսերը:
Խիտ փարթամ սև վարսերն աջ ու ձախ են շպրտվում գլխի ռիթմիկ ու խելակորույս պտույտներից: Շուրջկողմը կարմիր է` նյարդային, ռիթմիկ, խոսող և սիրող: Սիրող, բայց չսիրվող...