вторник, 31 января 2012 г.

Հետաքրքիր լինելու մանիա

Հետաքրքիր լինելը մեծ ուժ է: Այն կապում է, բաժանում մարդկանց:
Մենք խոսում ենք միմյանց հետ և այդ զրույցը կշարունակվի կախված այն բանից, թե մեր զրուցակիցը ինչքանով է հետաքրքիր, կարողանում է արդյոք պահպանել զրույցը:
Հաճախ մեր մոտ կասկածներ են առաջանում. "Հետաքրքիր եմ ես արդյոք?", "Զրուցակիցս չի հոգնում մեր զրույցից?", "Արդյոք մենք չենք խոսում, որովհետև ես հետաքրքիր չեմ նրա համար?", "Ինչու չի պատասխանում? երևի չի ցանկանում շարունակել զրույցը" .... Օրինակ ես հաճախ եմ այսպես մտածում:
Նշեցի, որ հետաքրքիր լինելը նաև կապում է մարդկանց: Եթե զգում ես, որ դիմացինդ հետաքրքիր է, սկսում ես ավելի անմիջական լինել նրա հետ, խոսել ընդհանուր թեմաներից` սպասելով, որ այդ զրույցը կվերածվի ընկերական ազատ խոսակցության և նա`  կդառան քո սիրելի ընկերը, որին կվստահես փոքրիկ գաղտնիքները և ծրագրերը:
Մի մտածեք, որ հետաքրքիր չեք, թեկուզ եթե այդպես է: Աշխատեք խոսել ամեն մեկի հետ իրեն հետաքրքրող թեմաներից:
P.s. ոգեշնչված http://smilefancier.blogspot.com/-ից 

суббота, 7 января 2012 г.

Երբ մենակ կլինեմ..

Երբ մենակ կլինեմ/?  Ոչ սա տխուր վերնագիր չէ: Սա ուրախ բովանդակության տխուր ավարտն է:
Մտածում էի, թե ինչ դժվար է  կերակուր պատրաստող մարդկանց համար, երբ նրանք պետք է պատրաստեն որևէ ուտելիք և ներկայացնեն մարդկանց դատին: Այսօր երկրորդ անգամ ես փորձեցի նրանց տեղը լինել: Առաջին անգամը ասեմ, որ վատ հետևանքներ ունեցավ և մտածեցի, որ էլ երբեք չեմ փորձի կրկնել: Չեմ ասի ինչ պատրաստեցի, սակայն կասեմ, որ ավելի լավ կլիներ այդ օրը սոված մնայի: Երկրորդ անգամը հիշելով նախորդը` ավելի հավաքված էի, լուրջ էի մոտենում այդ հարցին: Ճիշտ է ինձ մենակ չթողեցին, բայց միայն դիտորդի և խորհրդատուի դերում ներկայացան:
Ուզում եմ ասել, որ այդ գործընթացը շա~տ ետաքրքիր է, կլանող: Փորձում ես, որ ամեն ինչ չափի մեջ լինի, մաքուր և գրավիչ ստացվի: Փոքրիկ խոտանները արագ շարժումով շտկում ես ու անցնում առաջ:  Ընթացքում զգուշորեն հետևում, որ ամեն ինչ նախատեսված ձևից, չափից չշեղվի:
Իսկ վերջում, երբ պատրաստ է լինում, պետք է ինքդ ստուգես սեփական ստեղծագործության համը: Բայց ճիշտն ասած` ինձ դուր չի գալիս այդ պահը, միշտ չի գոհացնում արդյունքը: Համենայն դեպս այս անգամ չխոստացա ինքս ինձ, որ հաջորդ անգամը չի լինելու: Եվ հակառակը. կփորձեմ ավելի շատ կրկնել և փորձել համեղ կերակուրներ պատրաստել` ավելի կատարելագործելով հմտություններս:
Եվ հիմա կարող եմ հանգիստ ասել. երբ մենակ կլինեմ, քաղցած չեմ մնա :Դ 

воскресенье, 1 января 2012 г.

Թե մթնել է քո երկինքը լուռ..

Պիտի  Նոր Տարիա-բդա-երգախառը գրառում գրեի, բայց ոչ: Եթե այդ ամենին զուգահեռ գալիս է մի ծանոթ տրամադրություն, որը կարող է կանգնել այդ տոնական մթնոլորտի դիմաց և փակել այն` չթողնելով, որ այդ տրամադրությունը փոխանցվի ինձ և պահպանվի: Ախր ես ինչ անեմ, որ չի  լինում, չի ստացվում, որ մի ուրախ պահ երկար տևի: Անպայման մի պայման, մեկը պիտի լինի, որ փչացնի տրամադրությունն էլ, մթնոլորտ էլ:

суббота, 24 декабря 2011 г.

Կրկնություն

Ամանորյա տոներին ընդառաջ սկսում է բարձրանալ տրամադրությունը: Եվ այս տարին բացառություն չէ: Սակայն տրամադրության բարձրացումը տևում է մի քանի օր: Հետո էլի կրկնվում է նախորդ տարվա պատմությունը,,, Ես խոսում եմ, խոսում, ծրագրեր կազմում, պատկերացնում ամանորյա աշխուժությունը, տոնական մթնոլորտը, իսկ շուրջս խորը քնի մեջ են մտել և ինձ չեն լսում: Եվ հոգնած, հիասթափված ես մի կողմ եմ դնում այդ ամենը և հանձնվում: Թողնում եմ ամեն ինչ ընթանա նախորդ տարիների նման և  այս տոնը նույնպես կհիշվեն իր տխուր, հոգնած, բողոքող և մռթնած դեմքերով: Չէ որ մենք դեռ չենք մեծացել և Նոր Տարին շատ թանկ է մեզ համար: Թեկուզ, ոմանց պարզ է, որ բարձի տակ  կամ տոնածառի տակ դրված նվերները բարի Ձմեռ Պապիկը չի բերում, այլ մեր ծնողները:
Կրկնություն, կրկնություն, կրկնություն ... և այսպես շարունակ:

воскресенье, 11 декабря 2011 г.

Իմ սիրելի գովազդները (մաս 2)

Պարզվեց, որ ես շա~տ եմ սիրում գովազդ դիտել և գովազդների թիվը իմ ցուցակում գնալով շատանում է :


                                                                           
                                                                               


 


 
                                                                           

                                                                           

                                                                           
             
                                                                                    

суббота, 10 декабря 2011 г.

Իմ սիրելի գովազդները (մաս 1)

Ներկայացնում եմ իմ սիրելի գովազդները, որոնք իմ համար ինչ-որ հաղորդման, ֆիլմի ընթացքում անտեղի ժամանակի կորուստներ չեն, այլ հաճելի պահեր: Գովազդում ամեն ինչն է կարևոր, քանի որ այն դիտում են միլիոնավոր մարդիկ, որոնց ճաշակները շատ տարբեր են: Եթե ձեր սիրած գովազդները չկան իմ ցուցակում, կարող եք մեկնաբանություններում ավելացնել դրանք: Հաճելի դիտում.




                                                                            

                                                                 

Մոտենում են Ծննդյան տոները, և շատանում են ամմանորյա հաղորդումները, ֆիլմերը և նաև գովազդները:           

                                       Ժպտացեք, նույնիսկ եթե կորցնում եք սիրելիին :Դ      
                                                                         
                                                             
                                                        Սիրուն բան չստացվեց :Դ
                                                                                    

                                        Երանի բոլոր ավտոտեսուչները այսպիսին լինեին
                                                                        
 Ժպտացեք ու կյանքը սիրեք.... Մի նյարդայնացեք անիմաստ ու տհաճ գովազդներից: Ես 1 - 4 տարեկանում  "ռեկլամին" "լեկլամ" էի ասում ու բոլորը ուրախանում էին իմ այդ մանկական լեզվի սայթաքման վրա: Հա ու մեկ էլ Վարդուհի Մարգարյան եթե չժպտացիր, կտխրեմ ու նույն վիճակում կլինեմ, որը հիմա քո մոտ է.. Ուզում ես?