воскресенье, 14 октября 2012 г.

Անզգայություն..

Զարթուցիչը հրամայում է բացել աչքերը, պոկվել տաքուկ տեղից ու արդեն սահմանված ծրագրով կատարել գործողությունները: Հըն, ոնց որ լավ օր է հա? Արևը աչքերի մեջ է ընկնում, հետո խորանում ու ջերմացնում ներսում ինչ-որ բան: Հաջորդ հայտանիշը, որ լավ օր է,  երկինքն է` կապույտ է, փայլում է:
 Ընկնում է, հարվածում ոտքը, կանգնում է, էլի ընկնում, այս անգամ չի կանգնում` մնում է ընկած ու հանձնվում: Դեռ քնած ուղեղով ու սրտով անցնում է տանը տիրող մթնշաղով: Քնած մարդիկ  թվում են միջնադարյան ֆիլմերի հերոսներ` մռայլ, խորհրդավոր, մտքում ինչ-որ գաղտնիք պահող:
Անցավ մի քանի րոպե.. Արևը արդեն բացատրել էր Նինային, որ մի քանի րոպեյով է այցելել նրան, որպեսզի օրվա առաջին վայրկյաններին ջերմացնի նրան: Նինան դժվարանում էր հրաժեշտ տալ արևին, նրա ջերմությանը: Սառը դող անցավ նրա մարմնով, որը պահպանվեց ամբողջ օրվա ընթացքում:  Ինչքան էլ փորձեց հիշել արևին, որբ իր կողքին էր, հանգիստ էր` չստացվեց: Մոռացել էր նրա ջերմությունը..
Դուրս եկավ: Տեսավ, որ արևը միայն իրեն չէ լքել, մի քիչ մեղմացավ ցավը: Քայլերը արագացան, որ էներգիա ինքն իր համար ապահովի, ջերմացնի իրեն սեփական ուժերով:
Հարվածում են, չի զգում: Շոյում են, չի զգում: Ընկնում է, չի զգում:  Վախենում է, չի զգում: Վտանգավոր է, չի զգում...
Է, վերջ է: Ցուրտ է, ոչ -մի բան էլ չեմ գրելու.. >_< 

понедельник, 8 октября 2012 г.

Միասին միայնություն..

Նինա.. Լուկա.. 1 տարի նրանց անունները պտտվում էին պատմություններումս: Այս անգամ ևս նրանք են` Նինան ու Լուկան, բայց միասին: 
-Բարի գիշեր, անուշ երազներ
- Քաղցր երազներ..
Վերջին բառեր` միայն այսօրվա համար: Արդեն կիսաբաց աչքերով անջատում է համակարգիչը, որում դեռ մնացել էին բացված ծրագրերը, որոնք անավարտ էին մնացել: Դանդաղ, պարային, բայց միևնույն ժամանակ անփույթ շարժումներով անջատում է գիշերային հանգստությանը խանգարող բոլոր սարքերը, ազատվում առօրյա ճնշող հագուստից  ու անջատում լույսերը..Բայց դեռ մահճակալի մոտ չէ: Եվս մեկ փորձություն այս գիշերվա կեսին: Քնած-քնած առաջ է գնում, հարվածի ձայնը արձագանքում է գիշերային լռության գիրկն ընկած տան պատերից: Մի ձեռքով հարվածից դեռ ցավացող գլուխն է բռնել, մյուսով պատերն է շոշափում դեպի մահճակալը տանող ապահով ճանապարհը գտնելու համար: Ըհն.. Ոնց որ թե մոտենում է բաղձալի փափուկ տեղին: Վերջապեսս.. Աչքերը արդեն այն կիսաբաց վիճակից էլ անցան լրիվ ու ամուր փակված վիճակի: Աչքերը փակվեցին` մտածելու թեմաները բացվեցին..
-Ախր Նինա,գոնե մտածիր ինչ ես անում: Թիթեռնիկները ուղեղումդ երկար թռվռացին` այնինչ նրանց կյանքը մեկ օր էրր նախասահմանված այնտեղ: Անսովոր է չէ, որ չես մտածում
ու՞ր է նա, ի՞նչ է անում, երաժշտություն է լսում, թե` հեռուստացույց է նայում ու եթե երաժշտություն է լսում, ապա ի՞նչ ոճի` չէ-որ դու ոչինչ չգիտես նրա նախասիրությունների մասին: Չե՞ս մտածում: Ինչու՞ Գիտե՞ս: Ու ի՞նչ, այդ ամենը այլևս քեզ չի հետաքրքրու՞մ: Դե դե սպասում եմ պատասխանիդ, դու կարծես ապրում ես պահի թելադրանքով, ինչ նա կասի կանես, պահը չի գա` դու չես գործի: Սպասում եմ, պատասխանի'ր
- Հանգիստ: Պատասխանում եմ հիմա: Ոչ, ամենևին ոչ! Հիմա էլ է այդ ամենը ինձ հետաքրքրում ու ճիշտ է հիմա ես գիտեմ այդ հարցերի պատասխանները: Ու երևի հիմա դրանք ավելի շատ են հետաքրքրում, այնքան շատ, որ ուրիշ հարցերի ճնշում են ու արտահայտվելու տեղ չեն թողնում: Բայց միևնույն է, ոչինչ չի փոխվել: Ավելի ճիշտ փոխվել է, ամեն ինչ փոխվել է, որ խճճվել եմ իմ իսկ արարքների, ասվածքների ու մտքերի խառնաշփոթ կծիկում: Հեքիաթ.. հա հա, հենց հեքիաթ: Ինձ այս խճճված ու  անհանգիստ իրավիճակը հեքիաթ է թվում: Չգիտեմ այդ հեքիաթում բարին կհաղթի, թե չարը, բայց տատիկս միշտ ասում էր, որ բարին ամեն դեպքում հաղթում է: Ուզում եմ միայն բարին տեսնել այդ հեքիաթում, չար ու կեղտոտ ուժերը, պահերը թաքցնել ու անտեսել: Հեքիաթ` անմեղ, մաքուր զգացմունքներով, առանց չարիքի ու կեղտի, առանց ստի ու կեղծիքի (գիտեմ, որ դժվար բան եմ ուզում, բայց ինչ արած)
- Դու էլի երազում ես, Նինա, էլի երազում.. 
Ով էր խոսում Նինայի հետ?? Ով էր պատասխան պահանջում?? 
Նինայի ներքին ձայնն էր, գուցե խիղճ ասվածը կամ աջ ուսին ապրող հրեշտակ Նինան..

вторник, 2 октября 2012 г.

Կապույտ-կապույտ ..

Կապույտ-կապույտ երկինք, կապույտ-կապույտ լիճ: Կապույտ-կապույտ հոգիս խաղաղվեց.. Ուղեղումս պարող գույները դադարեցրին պարը. բնության գույներն ուրիշ երգ էին թելադրում: Աշնան կապույտն ուրիշ է, աշնան կապույտը բարի է, սիրում է, ժպտում է:
Հեռու եմ.. Անտեսանելի պիտակս չեք տեսնում` ձեր հոգին էլ է կապույտ: Կիլոմետր +1, կարոտ +1 (անցել է 2  ժամ)

 Ժպտում է, հեկեկում է, էլի ժպտում է, վերջը տեսնենք ինչ է ուզում եղանակը: (անցել է 5 ժամ):

Տըկ, տըկ, տըկ-տըկ.. Գնաց գնդիկը պատին պատնվեց, դարպասի գիրկն ընկավ: Միավորը ուրախացավ. 1-ով մեծանում է: Տըկ-տըկ (անցել է 2 օր) :

Փակվում են աչքերը, հոգնել են նույն դեմքերից: Փակվում են աչքեը, հարազատ են ուզում տեսնել նրանք: Բացվում են աչքերը, ջրի սառնությունն են զգում նրանք: Հովացել են աչքերը, երազ է թվում ամենը: (անցել է 1 օր 7 ժամ)

Կարմիր, թե սև: Ազնիվ, թե խաբեբա: Մատնող աչքեր, թե քողարկված սևություն: (անցել է 2 օր 11 ժամ)

Գծիկ 1, կիլոմետր +1, գծիկ +2...Զանգ.. ժպիտ..արցունք .. երազ.
Վերջ


понедельник, 24 сентября 2012 г.

Անկեղծ դիմում ..

Բարև, ես Լուկան եմ` իր շրջապատի կարծիքով մի անհասկանալի էակ: Վերջին մեկ տարվա ընթացքում ամեն ինչ փոխվեց իմ կյանքում: Ամեն ինչ   չնախատեսված ուղղությամբ գնաց, հունը փոխեց: Մեկ  տարի առաջ ապրող Լուկան  կանոններով և սկզբունքներով շարժվող մարդ էր, որը ինչ գնով էլ լիներ պիտի հասներ իր նպատակին: Ամեն ինչ նրա համար արվում էր թեթև ու հանգիստ: Իսկ հիմա, իսկ հիմա նա կախված էր ամեն ինչից ու ամենքից: Այն սուտ խոսքերը, որ նա ազատ է, անկախ ու թքած ունի ուրիշների կարծիքի վրա, ամեն անգամ խփում էր դիմացինի դեմքին ու հասկանում, որ դա շատ սովորական սուտ է, իր կողմից հորինված սուտ: Հետո տեսնում էր իր առջև կանգնած մի թույլ էակի, որը թեթև քամուց կօրորվի ու վայր կընկնի, կընկնի ու էլ բարձրանալ չի կարողանա` իրեն էր տեսնում հայելու մեջ: 
Պատճառ? Ինչն է պատճառը? Դա երևի միակ հարցն է, որին ես կարող եմ ազնիվ պատասխանել, որովհետև միակ հարցն է, որի պատասխանն ունեմ: Դա նա է, հա հա հենց Նա: Էլի Նան ու էլի մեղավոր Նան: Ես չեմ սպասում ոչնչի, ես դատարկ երազանքներով ու հույսերով լցված չեմ, ես հիմար չեմ, որ սպասեմ նրա մեկ արհամարհական "Բարև"-ի կամ սառը պատասխաններին: Ախր նա ոչինչ չի անում ու հենց դա է այդ ամենի պատճառը, հենց դա է` նրա անտարբերությունը: Իսկ գիտես ով է Նան? Երևի հիմա էլ դա չի հետաքրքրում քեզ, այնպես չէ? Բայց հիմա պետք է, ուղղակի պետք է ասեմ, որ ջուրը խմելիս չկանգնի դիմացը ու թողնի հոգիս հովանա ջրի սառնությամբ: Ու Նան դու ես, այո, անհասկացողի դիմակդ հանիր, դու ես այդ Նան, դու ես մեղավոր իմ այս վիճակի համար: Դու Նինա, դու..
Կկարդաս այս թուղքը ձեր գրասենյակ եկող աշխատանքի դիմումների մեջ: Տնօրենի հարցին որպես պատասխան, թե ինչ է այստեղ գրված, որ ուղիղ 1 ժամ է կարդում ես այս մի քանի տողը, դու ուղղակի կժպտաս: Գիտեմ, որ դա կլինի առաջին ակեղծ ժպիտը, որ կպարգևես ինձ, միայն թե ես դա չեմ տեսնի: Կպատկերացնեմ, կնկարեմ երազումս ու ..

воскресенье, 16 сентября 2012 г.

Հոգեհանգիստ..

Քարացած դիակ, լացող աչքեր, սևազգեստ կանայք, ծխող տղամարդիկ...Ոչ!
Սա հոգեհանգիստ չէ մարդկային հոգու և կերպարանքի: Սա անցյալի հոգեհանգիստն է: Սա հրաժարական է իր իսկ անցյալից: Հրաժարական է հիմար մտքերից ու խոսքերից, հրաժարական անիմաստ արարքներից, որոնց տված արդյունքը էլի այդպիսի արարքներն են: Այլևս դրանց տակ չի լինի գրված Նինայի անունը: Նա հրաժարավում է դրանց հեղինակային իրավունքներից:
"Ես ազատ ե~մ: Ես այլևս այստեղ չունեմ որևէ պահող բան: Ոչ անչափահաս եմ, որ սահմանափակեն 18- լինելու համար: Թե այդ մեկ կամ երկու տարին ինչ են փոխելու: Չնայած ինչու չեն փոխելու: Հենց իրենք էին մեղավոր, որ ես հիմա ուրիշ եմ: Մեղավոր? Ո~չ, ամենևին ոչ: Ես շնորհակալ եմ նրանց: Այդ մեկ-երկու տարիները կապանքներից ու սահմաններից են ազատում, այդ մեկ-երկու տարին դու տեսնում ես, նկատում ես, վերլուծում ես ու, վերջիվերջո, փոխվում ես "
Նինան քայլում էր աշնանային գունափոխվել պատրաստվող տերևների ու քամու ուղեկցությամբ: Խոսում էր մե'կ բարձրաձայն, մե'կ մտքում` կախված մարդկանց առկայությունից, որովհետև գիտեր նրանց արձագանքները, երբ տեսնում են բարձրաձայն խոսացող մարդու: Ականջակալները փչացել էին ու ստիպված ինքն էլ շշուկով երգում արդեն երկար ժամանակ հիվանդություն դարձած երաժշտությունը: Այս լավատես մտքերը ստիպում էին, որ անցնող երեխաներին փոքրիկ ժպիտներ պարգևի ու զարմացած հայացքներից հետո հաստատի այն ևս մեկ ժպիտով:
Վերջին ժամանակներս ավելի հաճախ էր Նինան նմանվում քամելեոնի, բայց ոչ մաշկի կամ աչքերի գույնով: Նա ամբողջովին փոխվում էր, նրա ներքինն էր փոխվում, նրա աչքերի կայծն էր փոխակերպվում ագրեսիայի:
Իսկ հիմա նա ուղղակի ժպտում էր: Ժպտում էր, որովհետև մի քանի ամիս առաջ անհնարին թվացող ու անհասանելի առարկաները հիմա իրական էին, հիմա դա նրանց ազդեցությունը զգում էր սեփական մաշկի և նաև հոգու վրա:Անհավատալի էր նրա համար: Նախորդ օրը բաց վարդագույն կավիճով նկարում էր երազանքը իր  պատի վրա, իսկ հիմա դա իրականություն է, իրականություն է` իրական գույներով, հոտերով ու զգացմունքներով..

(Սկսեցիք  զարմացած կարդալ, թե ինչ պիտի ասի 16 տարեկան աղջիկը հոգեհանգստի մասին, բայց ահա տեսեք, որ վերջում ժպտում եք, ուղղակի անկեղծ  ժպտում ^_^ )

суббота, 15 сентября 2012 г.

Հիասթափված մի դաս..

Լուսավոր մի կետ
Կնկարես դու
Լուսավոր մի կետ դեպի
Կգնաս դու:
Կվերցնես ձեռքը նրա,
Կբռնես ամուր:
Լուսավոր կետը կգնաք դուք..

* * *





Կետ N1 - լռություն
Կետ N2 - քայլ առաջ
Կետ N3 - հաջողություն
Կետ N4 - դու
Կետ N5 - քեզնից ավել
Կետ N6 - դուք
Կետ N7 - հիասթափություն
Կետ N8 - տաքություն
Կետ N9 - քայլ հետ
Կետ N10 - լռություն..



* * *

Հույսը վերջինն է մեռնում? Հույսը?

Իմ համար նա չի մեռնում, նա հավերժ է, հավերժ մի անկյունում սպասող: Հույսը սարդ է հոգու պատերով քայլող: Նա ճյուղավորվում է և կազմում իր "հույսիկների" սարդոստայնը: Հույսը կորստի մնացորդն է, հիասթափությանը հետևող զգացումը: Հույսը միտք է, միտք է, որ սա դեռ վերջը չէ, այլ սովորական STOP, դադար հաջորդ լույսից առաջ...