понедельник, 8 октября 2012 г.

Միասին միայնություն..

Նինա.. Լուկա.. 1 տարի նրանց անունները պտտվում էին պատմություններումս: Այս անգամ ևս նրանք են` Նինան ու Լուկան, բայց միասին: 
-Բարի գիշեր, անուշ երազներ
- Քաղցր երազներ..
Վերջին բառեր` միայն այսօրվա համար: Արդեն կիսաբաց աչքերով անջատում է համակարգիչը, որում դեռ մնացել էին բացված ծրագրերը, որոնք անավարտ էին մնացել: Դանդաղ, պարային, բայց միևնույն ժամանակ անփույթ շարժումներով անջատում է գիշերային հանգստությանը խանգարող բոլոր սարքերը, ազատվում առօրյա ճնշող հագուստից  ու անջատում լույսերը..Բայց դեռ մահճակալի մոտ չէ: Եվս մեկ փորձություն այս գիշերվա կեսին: Քնած-քնած առաջ է գնում, հարվածի ձայնը արձագանքում է գիշերային լռության գիրկն ընկած տան պատերից: Մի ձեռքով հարվածից դեռ ցավացող գլուխն է բռնել, մյուսով պատերն է շոշափում դեպի մահճակալը տանող ապահով ճանապարհը գտնելու համար: Ըհն.. Ոնց որ թե մոտենում է բաղձալի փափուկ տեղին: Վերջապեսս.. Աչքերը արդեն այն կիսաբաց վիճակից էլ անցան լրիվ ու ամուր փակված վիճակի: Աչքերը փակվեցին` մտածելու թեմաները բացվեցին..
-Ախր Նինա,գոնե մտածիր ինչ ես անում: Թիթեռնիկները ուղեղումդ երկար թռվռացին` այնինչ նրանց կյանքը մեկ օր էրր նախասահմանված այնտեղ: Անսովոր է չէ, որ չես մտածում
ու՞ր է նա, ի՞նչ է անում, երաժշտություն է լսում, թե` հեռուստացույց է նայում ու եթե երաժշտություն է լսում, ապա ի՞նչ ոճի` չէ-որ դու ոչինչ չգիտես նրա նախասիրությունների մասին: Չե՞ս մտածում: Ինչու՞ Գիտե՞ս: Ու ի՞նչ, այդ ամենը այլևս քեզ չի հետաքրքրու՞մ: Դե դե սպասում եմ պատասխանիդ, դու կարծես ապրում ես պահի թելադրանքով, ինչ նա կասի կանես, պահը չի գա` դու չես գործի: Սպասում եմ, պատասխանի'ր
- Հանգիստ: Պատասխանում եմ հիմա: Ոչ, ամենևին ոչ! Հիմա էլ է այդ ամենը ինձ հետաքրքրում ու ճիշտ է հիմա ես գիտեմ այդ հարցերի պատասխանները: Ու երևի հիմա դրանք ավելի շատ են հետաքրքրում, այնքան շատ, որ ուրիշ հարցերի ճնշում են ու արտահայտվելու տեղ չեն թողնում: Բայց միևնույն է, ոչինչ չի փոխվել: Ավելի ճիշտ փոխվել է, ամեն ինչ փոխվել է, որ խճճվել եմ իմ իսկ արարքների, ասվածքների ու մտքերի խառնաշփոթ կծիկում: Հեքիաթ.. հա հա, հենց հեքիաթ: Ինձ այս խճճված ու  անհանգիստ իրավիճակը հեքիաթ է թվում: Չգիտեմ այդ հեքիաթում բարին կհաղթի, թե չարը, բայց տատիկս միշտ ասում էր, որ բարին ամեն դեպքում հաղթում է: Ուզում եմ միայն բարին տեսնել այդ հեքիաթում, չար ու կեղտոտ ուժերը, պահերը թաքցնել ու անտեսել: Հեքիաթ` անմեղ, մաքուր զգացմունքներով, առանց չարիքի ու կեղտի, առանց ստի ու կեղծիքի (գիտեմ, որ դժվար բան եմ ուզում, բայց ինչ արած)
- Դու էլի երազում ես, Նինա, էլի երազում.. 
Ով էր խոսում Նինայի հետ?? Ով էր պատասխան պահանջում?? 
Նինայի ներքին ձայնն էր, գուցե խիղճ ասվածը կամ աջ ուսին ապրող հրեշտակ Նինան..