понедельник, 24 сентября 2012 г.

Անկեղծ դիմում ..

Բարև, ես Լուկան եմ` իր շրջապատի կարծիքով մի անհասկանալի էակ: Վերջին մեկ տարվա ընթացքում ամեն ինչ փոխվեց իմ կյանքում: Ամեն ինչ   չնախատեսված ուղղությամբ գնաց, հունը փոխեց: Մեկ  տարի առաջ ապրող Լուկան  կանոններով և սկզբունքներով շարժվող մարդ էր, որը ինչ գնով էլ լիներ պիտի հասներ իր նպատակին: Ամեն ինչ նրա համար արվում էր թեթև ու հանգիստ: Իսկ հիմա, իսկ հիմա նա կախված էր ամեն ինչից ու ամենքից: Այն սուտ խոսքերը, որ նա ազատ է, անկախ ու թքած ունի ուրիշների կարծիքի վրա, ամեն անգամ խփում էր դիմացինի դեմքին ու հասկանում, որ դա շատ սովորական սուտ է, իր կողմից հորինված սուտ: Հետո տեսնում էր իր առջև կանգնած մի թույլ էակի, որը թեթև քամուց կօրորվի ու վայր կընկնի, կընկնի ու էլ բարձրանալ չի կարողանա` իրեն էր տեսնում հայելու մեջ: 
Պատճառ? Ինչն է պատճառը? Դա երևի միակ հարցն է, որին ես կարող եմ ազնիվ պատասխանել, որովհետև միակ հարցն է, որի պատասխանն ունեմ: Դա նա է, հա հա հենց Նա: Էլի Նան ու էլի մեղավոր Նան: Ես չեմ սպասում ոչնչի, ես դատարկ երազանքներով ու հույսերով լցված չեմ, ես հիմար չեմ, որ սպասեմ նրա մեկ արհամարհական "Բարև"-ի կամ սառը պատասխաններին: Ախր նա ոչինչ չի անում ու հենց դա է այդ ամենի պատճառը, հենց դա է` նրա անտարբերությունը: Իսկ գիտես ով է Նան? Երևի հիմա էլ դա չի հետաքրքրում քեզ, այնպես չէ? Բայց հիմա պետք է, ուղղակի պետք է ասեմ, որ ջուրը խմելիս չկանգնի դիմացը ու թողնի հոգիս հովանա ջրի սառնությամբ: Ու Նան դու ես, այո, անհասկացողի դիմակդ հանիր, դու ես այդ Նան, դու ես մեղավոր իմ այս վիճակի համար: Դու Նինա, դու..
Կկարդաս այս թուղքը ձեր գրասենյակ եկող աշխատանքի դիմումների մեջ: Տնօրենի հարցին որպես պատասխան, թե ինչ է այստեղ գրված, որ ուղիղ 1 ժամ է կարդում ես այս մի քանի տողը, դու ուղղակի կժպտաս: Գիտեմ, որ դա կլինի առաջին ակեղծ ժպիտը, որ կպարգևես ինձ, միայն թե ես դա չեմ տեսնի: Կպատկերացնեմ, կնկարեմ երազումս ու ..