воскресенье, 16 сентября 2012 г.

Հոգեհանգիստ..

Քարացած դիակ, լացող աչքեր, սևազգեստ կանայք, ծխող տղամարդիկ...Ոչ!
Սա հոգեհանգիստ չէ մարդկային հոգու և կերպարանքի: Սա անցյալի հոգեհանգիստն է: Սա հրաժարական է իր իսկ անցյալից: Հրաժարական է հիմար մտքերից ու խոսքերից, հրաժարական անիմաստ արարքներից, որոնց տված արդյունքը էլի այդպիսի արարքներն են: Այլևս դրանց տակ չի լինի գրված Նինայի անունը: Նա հրաժարավում է դրանց հեղինակային իրավունքներից:
"Ես ազատ ե~մ: Ես այլևս այստեղ չունեմ որևէ պահող բան: Ոչ անչափահաս եմ, որ սահմանափակեն 18- լինելու համար: Թե այդ մեկ կամ երկու տարին ինչ են փոխելու: Չնայած ինչու չեն փոխելու: Հենց իրենք էին մեղավոր, որ ես հիմա ուրիշ եմ: Մեղավոր? Ո~չ, ամենևին ոչ: Ես շնորհակալ եմ նրանց: Այդ մեկ-երկու տարիները կապանքներից ու սահմաններից են ազատում, այդ մեկ-երկու տարին դու տեսնում ես, նկատում ես, վերլուծում ես ու, վերջիվերջո, փոխվում ես "
Նինան քայլում էր աշնանային գունափոխվել պատրաստվող տերևների ու քամու ուղեկցությամբ: Խոսում էր մե'կ բարձրաձայն, մե'կ մտքում` կախված մարդկանց առկայությունից, որովհետև գիտեր նրանց արձագանքները, երբ տեսնում են բարձրաձայն խոսացող մարդու: Ականջակալները փչացել էին ու ստիպված ինքն էլ շշուկով երգում արդեն երկար ժամանակ հիվանդություն դարձած երաժշտությունը: Այս լավատես մտքերը ստիպում էին, որ անցնող երեխաներին փոքրիկ ժպիտներ պարգևի ու զարմացած հայացքներից հետո հաստատի այն ևս մեկ ժպիտով:
Վերջին ժամանակներս ավելի հաճախ էր Նինան նմանվում քամելեոնի, բայց ոչ մաշկի կամ աչքերի գույնով: Նա ամբողջովին փոխվում էր, նրա ներքինն էր փոխվում, նրա աչքերի կայծն էր փոխակերպվում ագրեսիայի:
Իսկ հիմա նա ուղղակի ժպտում էր: Ժպտում էր, որովհետև մի քանի ամիս առաջ անհնարին թվացող ու անհասանելի առարկաները հիմա իրական էին, հիմա դա նրանց ազդեցությունը զգում էր սեփական մաշկի և նաև հոգու վրա:Անհավատալի էր նրա համար: Նախորդ օրը բաց վարդագույն կավիճով նկարում էր երազանքը իր  պատի վրա, իսկ հիմա դա իրականություն է, իրականություն է` իրական գույներով, հոտերով ու զգացմունքներով..

(Սկսեցիք  զարմացած կարդալ, թե ինչ պիտի ասի 16 տարեկան աղջիկը հոգեհանգստի մասին, բայց ահա տեսեք, որ վերջում ժպտում եք, ուղղակի անկեղծ  ժպտում ^_^ )