
Մի ժպիտ կար դեռ, բայց միայն մնացորդային ժպիտ, որ ուղղում էին միմյանց: Լուկայի համար դա արդեն նշանակություն չուներ: Նինայի վախերը հիմա իրականություն էին դարձել: Ամեն ինչ շատ հանգիստ, թեթև ու անցավ էր թվում, բայց երբ կողքին մեկը չէր լինում, երբ ձեռքին շեղող մի զբաղմունք չէր լինում, ներկան խառնվում էր անցյալի հետ ու ժամանակավոր կարգ ու կանոնը ցրվում էր ու էլի վերածվում ինչու-ներից ու բայց-երից կազմված մի քաոս-կծիկի: Ամեն ինչ թեթև պիտի տանել և ժպիտով, լսում ես?
Մարդիկ շարունակում են ժպտալ հոգեկան մեծ ցավ սրտում ու դա ուղղակի պետք է արտապատկերել սեփական օրինակով: Թքած ամենքի ու ամեն ինչի վրա: Վատն այն է, որ մեկի համար դարձար խաբելու առարկա, դարձար մի մեծ սխալ, որ նա թույլ տվեց իր կյանքում: Չէր ուզում Նինան սխալի տեսքով մնալ մեկի հիշողություններում:
-Դու հիմա երևի չես հասկանում, որ քո հետ խոսում եմ, չես լսում: Դու տեղյակ էլ չես, որ նայելով քեզ աչքերս չեն ուզում փակվել, որ այդ երկու վայրկյանն էլ կարողանամ նայել քեզ, խորանալ աչքերիդ մեջ, գտնել այնտեղ բառեր ու.. Ու գտնել բառեր ու փախչել այդ բառերից, չհասկանալ այդ բառերը ինչի համար են, ինչի պատասխանն են: Գիտե՞ս` չէի ուզի այսպես լիներ, բայց ես դեռ փոքր եմ պայքարելու համար, դեռ փոքր եմ իմ կարողություններից ավել բան ուզելու կամ պահանջելու համար: Չեմ ուզում մեղադրել: Երևի այսպես պիտի լինի, երևի մարդ պիտի կոփվի, երևի պիտի-ները շատ կլինեն ու երևի մի օր հանդիպենք: Երևի այդ օրը մենակ չենք լինի ու ինչպես դու էիր ասում, կնայենք իրար ու լուռ կանցնենք միմյանց կողքով` մեր "սիրելի" ձեռքը բռնած: Չեմ պատկերացնում այդ օրը գիտես: Երբ չեմ կարողանում տեսնել այդ պատկերը, դա իրականություն չի դառնում: Երևի.. Բայց գիտե՞ս, ավելի եմ թաքցրել սիրտս, ավելի գաղտնի տեղ եմ պահել այն, որ քո նման հեշտ չվերցնեն, պահել եմ` դեռ վիրավոր: Գիտեմ, հիմա նա կա կամ չկա, համենայն դեպս արտաքինից այդպես ես ցույց տալիս: Անկեղծ չեմ հասկանում, բայց ուրախ եմ քո համար, կներես ձեր համար: Դու միայն ժպտա, թող տեսնեմ ժպիտդ: Էլ ուրիշ ի՞նչ կարող եմ անկնալել..Ժպտա, լցրու իմ դատարկությունը: Տե'ս, ժպտում է դատարկությունս..
