Թող լինի սա մի օր, երբ Լիլին գժվեց, երբ որովայնում, ուղեղում ոչ թե թիթեռնիկներ կամ ծաղիկների թերթիկներ էին թռվռում, այլ մարդկանց դեմքերը, խոսքերը, պատկերները: Մարդկանց դեմքերը` չարությամբ լցված, պատրաստ հոշոտել իրար: Երկար ժամանակ է արդեն, ինչ փորձում է կարգավորել կյանքը, երբ փորձում է կարծես թե հարազատներին հասկացնել, որ ծիծաղելով, ծաղրելով երբեք չեն կարող օգնել դիմացինին, իսկ եթե չեն էլ ուզում օգնել` պետք չէ խանգարել, որ ինքն իրեն տեսնի ինչ կերպ է կարգավորում: Լիլին արթնանում էր ժպիտով ու գլուխը բարձին դնում արցունքներն աչքերին: Ամեն գիշեր նույն պատմությունն էր: Ժամերով պտտվում էր անկողնում` այդպես էլ հարմար, պաշտպանված տեղ չգտնելով այդ մի փոքր տարածությունում: Այդ օրն էլ արթնացավ ժպիտով, օրվա կեսը անցավ ժպիտով: Բախ! Մի հարված... Ու վերջ:
Գլուխը կախեց ու վարդագույն ակնոցները մի հարվածով կորցրեցին իրենց վարդագույն ապակիները` թողնելով մետաղե ծայրերով այդ առարկային տկլոր, հետն էլ անգույն: Լիլին մենակ էր` փաստորեն: Կծկվում էր տաք ադեալի մեջ ու էլ չկարողանալով պահել կուտակված արցունքները` սկսում էր լացել: Անձայն, որ ոչ մեկը չլսի, թաքուն, որ ոչ մեկ չտեսնի, անհետք, որ ոչ մեկ չհասկանա: Ծիծաղում էր` հիմար կատակների վրա: Երբեմն արդեն դժվար էր այդ ամենի վրա ձևացնել դեմքին ծիծաղը և ժպիտը: Առայժմ ստացվում էր դերը պատվով տանելը, կարծես թե դեռ ոչ ոք չի հասկացել: Համոզում էր, որ կողքին ընկերներ ունի: Մոռանում էր, որ ամեն մարդ իր դարդին ա: Ու ժպտում էր, ծիծաղում էր:
Մի բաժին մրոտված երեսով ու հոգով վերադառնում է տուն: Կիսաանձրև ձյունը թրջում էր մազերը: Դեմքին հարվածքում էր մռայլ ներկան: Նայում էր առաջ:
"Էլի՞ մշուշ.. Հերիք չի՞
Ուզում եմ տեսնել: Զգում եմ մի բան: Հասկանում եք: Զգում եմ: Թողեք զգամ!! Մի սպանեք!! Ախր անհասկանալի է, անարդար: Բոլորին վերադառնում է այն, ինչ տալիս են դուրս, դիմացինին, շրջապատ: Սա չէր իմ տվածը: Սա չէր.. "
Ու էլի սառը անկողինը, պիտակների արդեն տեսականին, լողացող, վազող օրերը օրացույցից սպառնում են իրենց մինուսներով: Ու Լիլին ուզում է ուղղակի բռնել սլաքները` ժամանակի: Դրա համար նա ուժ կգտնի իր թույլ մարմնում.. Մշուշի մեջ չէր տեսնում, չէր լսում: Մշուշի մեջ զգում էր լուսավոր կետը` միակ բանը, որ ներկայում պահում էր նրան: Ու անրևախառը ձնի տակ, վիրավորանքների հերթական մասնաբաժինը կուլ տալու ժամանակ, ադեալի մեջ կծկված, գրքերի, խնդիրների կույտի մեջ նստած, թե անկողնում շուռումու գալուց կրկնում էր Լիլին. "Թողեք զգամ..Մի սպանեք!!"